Լուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ) Ինքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ) Համախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր Մարտիրոսյան Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) 

Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ Արցախ վերադառնալու իրավունքի երաշխիքը. Human Rights Watch

Հայաստան

Զանգվածային ու ցավալի արտագաղթից հետո անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կենտրոնանալ տեղահանվածների իրավունքների շուրջ բանակցությունների վրա, որոնք դյուրին դարձնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ, ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավելի քան 100 000 էթնիկ հայեր, որոնք կազմում են տարածքի ներկայիս գրեթե ողջ բնակչությունը, վերջին օրերին փախել են: Human Rights Watch-ը Հայաստանի սահմանին հարցազրույց է անցկացրել Լեռնային Ղարաբաղից փախած 14 անձանց և 7 ընտանիքի հետ, ինչպես նաև մարդասիրական գործունեություն ծավալած մարդկանց, բժիշկների, հայ պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ տարածաշրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե ինչպես կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում նա հարգելու է մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Ադրբեջանը պետք է ողջունի այս պարտավորությունների կայուն միջազգային մոնիթորինգի անկախ առաքելությունը:

«Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն միջազգային դիտորդական առաքելության գործարկում՝ հրապարակայնորեն զեկուցելու Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի առջև ծառացած պայմանների մասին և բացահայտելու մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կխաթարեն էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը: Գործընկեր կառավարությունները պետք է նաև խնդրեն Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել էական քայլեր՝ հեշտացնելու վերադարձի իրավունքը՝ կա՛մ կարճատև, կա՛մ երկարաժամկետ այցերի համար»,- ասված է հայտարարության մեջ:

«Ադրբեջանի գործընկերները պետք է միանշանակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը և կիսատ-պռատ քայլերը։ Վախը և վստահության բացակայությունը կարևոր են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից, ոչ թե տեսական»,- իր հերթին ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Human Rights Watch-ն արձանագրում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մի շարք բանակցությունների, ու թեև երկու առաջնորդների հերթական հանդիպումը նախատեսված էր 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որին Միշելը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, այդուհանդերձ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Ալիևը վերջին պահին հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արտգործնախարարի Հայաստան կատարած այցի և այլ զարգացումների ֆոնին։

«Հնարավոր ապագա բանակցություններում եվրոպացի առաջնորդները պետք է ընդգծեն իրավունքների միջազգային մոնիթորինգին նվիրվածության անհրաժեշտությունը և տարածաշրջանի համար իրավունքներին համապատասխան համապարփակ տեսլականը, որը կարող է խրախուսել մարդկանց վերադարձը: Հոկտեմբերի 3-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միշելը Ադրբեջանին կոչ է արել բարի կամք դրսևորել, հարգել միջազգային իրավունքը և պաշտպանել Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, ներառյալ հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Human Rights Watch-ը նշում է՝ երբ սեպտեմբերի 24-ին Լաչինի ճանապարհը բացվեց, մարդիկ սկսեցին փախչել։ Հարցվածներն ասել են, որ վախից և խուճապից լքել են իրենց տները: Շատերը նաև ասել են, որ իննամսյա դե ֆակտո շրջափակումը և ադրբեջանական ուժերի կողմից վայրագությունները 2020 թվականի պատերազմի ժամանակ, ներառյալ քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները, մեծ վախ և անվստահություն են առաջացրել: Հարցված մարդիկ ենթարկվել են մի փորձության, որը տևել է օրեր շարունակ Լաչինի խցանված ճանապարհի վրա, շատերի մոտ եղել են բավականին քիչ իրեր, որ կարող էին արագ վերցնել:

«Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ասել են, որ բոլորի իրավունքները պաշտպանվելու են Լեռնային Ղարաբաղում, սակայն նման պնդումները դժվար է ընդունվել Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի վատթարացման ֆոնին, ինչպես նաև ամիսներ տևած ծանր դժվարություններից, տասնամյակների հակամարտություններից, հատկապես ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների ժամանակ ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունից հետո»,-ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Կազմակերպության կողմից հարցվածների մեծ մասն ասել է, որ կմտածի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ հավաքելու իրենց ունեցվածքը՝ եթե կարողանան դա անել միջազգային պաշտպանության ներքո: Նրանցից մեկն ասել է, որ կքննարկի իր ընտանիքի հետ ավելի երկարաժամկետ վերադառնալու հարցը, եթե Ադրբեջանը թույլ տա հայերին ապրել այնտեղ որպես համայնք՝ հայկական դպրոցներով, հայկական եկեղեցով և վարչական անձնակազմով։

Գրանադայի բանակցություններից Ալիևի հրաժարվելուց հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և միջնորդական բանակցություններում ներգրավված մյուս կողմերն, ըստ Human Rights Watch-ի,պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ընդգծելով կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի մարդկանց վերադարձի իրավունքը հեշտացնելու համար՝ լինի դա կարճաժամկետ այցերի դեպքում մնացած իրերը հավաքելու, գերեզմաններ այցելելու, անշարժ գույքով զբաղվելու կամ մշտապես վերադառնալու համար: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են չվերադառնալ, պետք է փոխհատուցում ստանան իրենց ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել մնացած իրերը, ինչպես նաև ունենան բանկային հաշիվ՝ նպաստ կամ կենսաթոշակ ստանալու համար: Ադրբեջանը նաև պետք է ապահովի, որ տեղահանվածների ունեցվածքը պաշտպանված լինի թալանից կամ այլ վնասից։

«Վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիությունը և կոնկրետ երաշխիքներ տա՝ պաշտպանելով մարդկանց քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքներն առանց խտրականության։ Փախած էթնիկ հայերին պետք է տրամադրվեն բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու հստակ ուղեցույցները Լեռնային Ղարաբաղում իրենց բնակությունը վերսկսելու և նրանց իրավունքների, այդ թվում՝ սեփականության և սոցիալական ապահովության իրավունքի ապահովման վերաբերյալ: Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման կառույցներում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա 1990-ականների և 2020թ. պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար մարդկանց հետապնդելուց։ Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար։ Ադրբեջանի գործընկերներն այժմ պետք է ապահովեն, որ այդ երկրի իշխանություններն այս ցավն ու կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ)Վահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել էԷդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլինԺողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ ՍրբազանինԻնքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագիԲագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ)Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինենՀանրապետությունում կա փակ ավտոճանապարհՀամախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր ՄարտիրոսյանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ)Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներ
Ամենադիտված