Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետ Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Որպես բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին. Ալիև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար ԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ Միշել Իրանի փոխնախագահը ուղեւորվել է Ռաիսիի ուղղաթիռի վայրէջքի վայր Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ) ՀԻՄԱ. Սրբազանն իր աջակիցների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում 

Փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել քննչական մարմիններ և ոստիկանության բաժիններ

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ Քննչական մարմիններ և Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը չթույլատրելու, այդ թվում՝ քրեական վարույթով ներգրավված պաշտպանի մուտքը քննչական մարմին տևական ժամանակ չթույլատրելու, Ոստիկանության բաժնում վարչական իրավախախտումներով վարույթի շրջանակում փաստաբանի մուտքը՝ նրա վստահորդի հետ կնքված պայմանագիր ներկայացնելու պահանջով պայմանավորելու դեպքեր և այլն։

«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ փաստաբանության ինստիտուտն ունի առանձնահատուկ նշանակություն իրավաբանական օգնություն ստանալու անձի սահմանադրական իրավունքի իրացման գործում: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ իր ամրագրումն է գտել նաև իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխավորման պահանջը:

Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևոր նախապայմաններից է: Արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային դերակատարություն: Փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են նաև ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիտարկմամբ՝ առանց անհարկի խոչընդոտների իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու փաստաբանների ազատությունը ժողովրդավարական հասարակության էական բաղադրիչ է և անհրաժեշտ նախապայման «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջների իրագործման համար։

Ավելին, ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու համար։ Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածը սահմանում է՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով...»։

Փաստաբանի անարգել մուտքն ու վստահորդին տեսակցելն ինքնանպատակ չեն։ Այդ երաշխիքները նպատակ ունեն ապահովել իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը, իսկ տեսակցելու արգելքը մի շարք դեպքերում կարող է ուղղակիորեն հանգեցնել անձի պաշտպանության իրավունքի ոտնահարման:

Փաստաբանի մուտքը չթույլատրելու վերաբերյալ Պաշտպանին ներկայացված յուրաքանչյուր բողոքի կամ ահազանգի դեպքում, նկատի առնելով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրա կարևորությունը, Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է անհապաղ միջամտություն: Բարձրացված հարցը բանավոր ընթացակարգով անհապաղ քննարկվում է իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, իսկ նման ընթացակարգով հարցը չլուծվելու դեպքում՝ արագ արձագանքման ձևով կազմակերպվում է այց տվյալ մարմին: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ նմանաբնույթ խնդիրները մեծամասամբ բանավոր ընթացակարգով ստանում են լուծում, և այդ առնչությամբ Պաշտպանը կարևորում է Ոստիկանության և Քննչական մարմինների հետ հաստատված կայուն համագործակցությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանն առանցքային է համարում խնդրի առնչությամբ համակարգային լուծումների մշակման ու իրացման անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով այն, որ օրենքով սահմանված դեպքերի և կարգի խախտմամբ փաստաբանների մուտքը չթույլատրելու դեպքերը հանգեցնում են խնդրահարույց պրակտիկայի ձևավորման, ինչը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի վարչական շենքում գտնվող անձանց՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի գործնական երաշխավորումը:

Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ փաստաբաններն իրենց հերթին  պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝ նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտությունը նկատի ունենալու դիտանկյունից:

Պաշտպանի աշխատակազմում արձանագրված խնդիրներն ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեղմ ասած` հետաքրքիր զուգադիպություններ. Արման Աբովյան Ինչո՞ւ էր անիրավ այդ դատավորը, որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում. Սրբազան (տեսանյութ) Տիկին Խանումի, Գոհարիկի արցունքները պետք է պատասխան ստանան․ սրա հետ չենք հաշտվի. Սրբազան (տեսանյութ) Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետԻրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Հարուստի զավակը չի կարող չծառայել այն բանակում, որտեղ աղքատի զավակն է ծառայել. Սրբազան (տեսանյութ)Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Որպես բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին. Ալիև Հայկ Մարության, սևն ու սպիտակը ձեզնից է եկել, կարող ենք հանդիպել և վերացնել դա. Սրբազան (տեսանյութ) Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համարԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ ՄիշելԻրանի փոխնախագահը ուղեւորվել է Ռաիսիի ուղղաթիռի վայրէջքի վայր Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում օրհնում և ողջունում է քաղաքացիներին (տեսանյութ) Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersՌաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել Կիրանցում եղածը քաղաքական պատվեր էր. միայն մեզ թույլ չէին տալիս մուտք գործել, փակել էին ճանապարհը (տեսանյութ) Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)ՀԻՄԱ. Սրբազանն իր աջակիցների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակումԻրանի հատուկ ծառայությունները չեն բացառում, որ նախագահ Րաիսիի ուղղաթիռը վայր է ընկել մահափորձի արդյունքում․ Արման ԱբովյանԽափանվել է «Թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. «ՀԱՅԱՍԱ» ՀԿ Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից անցակետերի փակման պատճառով. ԶԼՄՎրաստանի նախագահն առաջարկել է չեղյալ համարել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին Մշակութային գործիչները առանց Կիրանց մտնելու վերդարձան Երևան (տեսանյութ) Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Հայ սպանե′ր, ոստիկաննե′ր, երազ իմ երկիրն ենք երգում, ձայնակցե′ք, էս մեր երգն ա․ Կիրանցում (տեսանյութ)Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետինՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Հետ ենք գնում, ագրեսիա հո չենք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ հիմա ԿիրանցումԿիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց․ Արթուր ԽաչատրյանՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ)Մելիք ֆռանգյուլներն ու Դավիթ ուրացողները գալու են ու գնան. արվեստագետներին չեն թողնում մտնել Կիրանց (տեսանյութ) Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանԹուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար մուտքն արգելված է. ոստիկանապետ (տեսանյութ) ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչու, ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ օրենքով չեն թույլատրում Կիրանց հասնելԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա ԵրևանումԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից (տեսանյութ) Սևբերետավորը սկսեց վիրավորել ԱԺ պատգամավորներին, սկսվեց քաշքշուկ ու լարված վիճակ (տեսանյութ) «Իմ կյանքի գնով էլ լինի՝ գնալու եմ», «Չես գնալու». մարզային ոստիկանապետը խոչընդոտում է պատգամավորին (տեսանյութ) Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. Տավուշի ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին (տեսանյութ)
Ամենադիտված