Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի» Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ Էրդողան Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. Զախարովա Անգամ գյուղացիների կյանքն են աղճատում․ մեկի տունը անցնում է, մեկինը՝ ոչ, մարդկանց էլի բաժանում են․ Սրբազան Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNA ԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետ Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Որպես բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին. Ալիև 

«Երբ զանգում էր, ասում էի՝ Տարո՛ն, էլ ուժ չունեմ, արի, արձագանքում էր՝ գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, մա՛մ». Տարոն Գիվարգիզյանը երազում էր վանահայր դառնալ․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չափից դուրս խելացի ու մարդասեր է Տարոնս, ծնողասեր, մեծին հարգող, փոքրի հետ փոքր, մեծի հետ՝ մեծ: Երկար տարիներ սպասել ենք նրա ծննդին»,-այսպես է սկսվում իմ ու տիկին Լաուրայի՝ Տարոնի մայրիկի հետ զրույցը, որը որդու մասին անցյալով չի խոսում: Մայրիկն ասում է՝ որդին բավականին լավ էր վաստակում, սակայն 100 դրամը խնայում էր «ինքն իր վրա»:

«Վաստակած գումարը բերում էր տուն, որքան տանն անհրաժեշտ էր, այդքան տալիս էր, մնացածը դնում համակարգչի դարակում՝ մա՛մ, թող մնա այստեղ: Դեպքից հետո եկեղեցու մոմավաճառից եմ իմացել, որ Տարոնը բազմաթիվ ընտանիքների անանուն բարերարն է եղել: Տիկին Կարինեին խնդրել է գտնել ընտանիքների, սննդով այցելել է նրանց, հետո տեսել, թե ինչի կարիք ունեն, օգնել է: Իր հագուստը կարող էր կարգի բերել ու անընդհատ հագնել, երբ իրեն ասում էի, թե ինչո՞ւ նոր հագուստ չես գնում, ախր փող ունես, եթե չունես, կտամ, արձագանքում էր՝ մա՛մ, լավ է, մարդ տարին մեկ անգամ պետք է շոր գնի: Ու այդպես էլ անում էր: Իր ծննդյան օրերին էր նոր հագուստ գնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լաուրան:

Խնայած ողջ գումարը Տարոնը տրամադրում էր այն ընտանիքներին, որոնք, նրա կարծիքով, ավելի շատ ունեին դրա կարիքը, նոր հագուստը կամ ուտելիքը նրա համար երկրորդական էին, ինքն իր համար պարտականություն էր դարձրել ուրիշների մասին հոգ տանելը: «Անգամ պատերազմի դաշտից է զանգել ավագ ընկերոջը՝ երեխեքի կոմունալները վճարիր, մինչև գամ, չմրսեն: Իր մայրը լինելով՝ այնքան բան չեմ իմացել իմ երեխայի մասին»: Տարիներ առաջ է Տարոնը այս տողերը գրել. «Ամեն ինչ անցնելու է, գնա, վերջում մնալու է Քրիստոսը և դու՝ իր առջև»: 2015 թ.-ին, իր դիմումի համաձայն, 12-րդ դասարանը չավարտած, Տարոնը մեկնում է ժամկետային զինծառայության: Մայրիկն ասում է՝ դպրոցի իր «վինետկայի» մեջ բոլորը ճերմակ վերնաշապիկով են, իսկ Տարոնը՝ զինվորական համազգեստով:

«Սա եզակի դեպք է: Երկու ամիս ծառայելուց հետո զորավարժությունների ժամանակ Տարոնի ոտքի հետ կապված լուրջ խնդիր է առաջանում: Երկարատև բուժումից հետո ազատվում է զինծառայությունից: Զինգրքույկի մեջ գրված էր, որ անգամ պատերազմի ժամանակ չպետք է մեկնի մարտի դաշտ: Այդքանը գիտակցելով՝ Տարոնս զինգրքույկը թողնում է տանը և կամավոր, ավտոբուսի մեջ թաքնվելով, որ որևէ մեկն իրեն չնկատի, սեպտեմբերի 28-ին մեկնում է պատերազմ: Սեպտեմբերի 27-ին արթնացավ, մեզ էլ արթնացրեց՝ պատերազմ է: Տարոնս եկեղեցում դպիր է, իր մասին անցյալով չեմ խոսում: Կիրակի էր. գնում է եկեղեցի, հագնում իր սքեմը, կատարում իր ծառայությունը, պատարագն ավարտվելուց հետո տեր հորից օրհնություն է ստանում և անմիջապես մեկնում զինկոմիսարիատ: Այնտեղից իրեն չեն տանում: Ընկերներով անմիջապես ջոկատ են կազմում: Երբ երեկոյան եկավ տուն, սեղան գցեցի, որ հաց ուտի, չկերավ, հացը մի կողմ հրեց՝ «տղերքը կռիվ են տալիս, իսկ ես տաք տան մեջ հաց եմ ուտում»:

Այդ պահին ներսովս սարսափ անցավ, չէի պատկերացնում, որ կարող է այդքան վճռական լինել: Ասացի՝ Տարո՛ն ջան, կարող ես ֆինանսապես, հոգեպես, քո մասնագիտությամբ օգնել, եթե պետք եղավ, բոլորս էլ կգնանք: Այդ պահին լռեց, չպատասխանեց: Հետո առաջարկեցի առավոտյան գնալ և արյուն հանձնել, խիստ հայացքով ինձ նայեց ու արձագանքեց՝ կանայք արյուն են տալիս, իսկ տղամարդիկ գնում են կռիվ»: Տիկին Լաուրան հավելում է՝ Տարոնին ճանաչողները կփաստեն, որ նա սուտ խոսել չէր սիրում, իրեն բնութագրել են որպես «մաքուր մարդ»: Բայց այդ օրը Տարոնը մեզ խաբեց, չնայած, երևի թե մեծամասամբ չի էլ ստել: Ամբողջ օրը տղաների համար սնունդ են փաթեթավորել և սեպտեմբերի 28-ի գիշերով հոգնած ճանապարհ ընկել Ղարաբաղ:

Զանգում էի, միայն ասում էր՝ մա՛մ, քնեք, գալիս եմ, բայց Ղարաբաղի ճանապարհին էր: Հետո զանգերիս չէր պատասխանում: Ավելի ուշ զանգում է քրոջը՝ Տաթև, արդեն Ղարաբաղում եմ, աղջիկս լացակումած սենյակ մտավ, միանգամից ամեն ինչ հասկացա: Տարոնը վերջապես իմ զանգին պատասխանեց՝ մա՛մ, եթե կլսես, խոսեմ, եթե չէ, անջատեմ: «Մա՛մ, կապ չունի, ես եմ գնում, մեր դիմացի հարևանը, թե մեկ ուրիշը, գնում եմ մեր մայրերի ու քույրերի համար, բոլորի համար եմ գնում»: Կապն ընդհատվեց, ու էլ չիմացանք, թե որտեղ է»: Մեկ ամիս Տարոնը մարտնչել է Հադրութում, Վարանդայում: Դեպքը եղել է Մարտունի 2-ում՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, զոհվել է ԱԹՍ հարվածից, տուն «վերադարձել» հաջորդ օրը:

«Այստեղ նոր կոշիկներ է գնել, հագել և ճանապարհ ընկել: Տեղ հասնելով՝ շարքում ժամկետային զինծառայողի կոշիկներն են աչքով ընկնում՝ պատռված, ոտքերը ջրի մեջ: Մոտ է կանչում տղային, կոշիկները հանել տալիս, իր կոշիկները նրան է տալիս, զինվորի հին կոշիկներն էլ ինքն է հագնում: Ասում են, որ անգամ իր հագուստը, բաճկոնը չէր հագնում, տալիս էր ժամկետային զինծառայողներին: Երբ զանգում էր, ասում էի՝ էլ ուժ չունեմ, Տարո՛ն, արի, էլի գնա: Ասում էր՝ «մա՛մ, գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, թաք-թաք երեխեք, մա՛մ: Մա՛մ, ձեզ լավ կնայեք»: Յուրաքանչյուր պահի կարող էր հետ գալ, բայց այլ որոշում է կայացրել»: Տարոնն անկատար երազանքներ թողեց, ուզում էր վանահայր դառնալ: «Հոգևոր ճանապարհն ինքն ընտրեց: 14-15 տարեկանից սկսեց հաճախել Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այնտեղ է ծառայել: Տաթևի վանքի վանահոր՝ հայր Միքայելի մոտ պատվավոր հյուր է եղել: Դեպքից հետո հանդիպել եմ նրա հետ, ասաց՝ Տարոնի նման մաքուր մարդն այս երկրում գործ չուներ:

Առաջին իսկ օրերից որևէ մեկին թույլ չեմ տվել ինձ ցավակցել, ասել եմ՝ ասեք՝ շնորհակալ եմ, որ դու նման տղա ունես: Ես էլի ունեմ ու հպարտ եմ իմ տղայով: Իսկ հիմա նաև Լուսեին ունենք: Երբ սպասում էի Լուսեին, նաև դրանից առաջ Տարոնս գալիս էր երազիս, բայց տղա երեխայի հետ: Աղջիկ էի ուզում ունենալ: Երազիս Տարոնիս ասացի՝ գիտես, չէ՞, որ աղջիկ եմ ունենալու, թեք հայացքով նայեց՝ ի՞նչ անենք, որ աղջիկ է, մա՛մ, էլի ես եմ գալիս: Ամենայն անկեղծությամբ՝ ծնվել է նույն մարդը, բնավորությամբ, արտաքինով այնքան նման են իրար, եթե երկուսի նկարներն իրար կողքի դնենք, ուղղակի չեք տարբերի նրանց: Տանը Լուսեի հետ կանգնում ենք Տարոնի նկարի առջև, ասում եմ՝ պաչիկ արա ապերին, օդային համբույր է ուղարկում, խորը շունչ քաշում, նայում ինձ, իսկ հետո վերև, սկսում ծիծաղել ու խաղալ: Չգիտեմ, թե ինչպես, բայց պարզվեց՝ ուժեղ մարդ եմ: Նման տղա ունենալով, այս ցավին հանդիպելով՝ կարողացա բազմաթիվ մայրերի օգտակար լինել, օգնել, որ ոտքի կանգնեն: Իմ նշանաբանը կարծես դարձավ՝ ուղղված նաև բոլոր մայրերին՝ մա՛մ, ապրի, որ ես ապրեմ: Ինձ շատ են ասում, որ ուժեղ եմ, բայց չգիտեմ, թե ուժս որտեղ է»:

Հ. Գ. - Տարոն Գիվարգիզյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եգիպտոսը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին լուրերի առնչությամբ Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի»ՀԱՄԱՍ-ը լիակատար համերաշխություն է հայտնել Իրանի ղեկավարությանը Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԳուտերեշը մտահոգված է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններով Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԻնչպե՞ս հաշտ լինեմ, երբ գիտեմ` ով է 5000-ից ավելի զոհերի հեղինակը. հարց` Սրբազանին (տեսանյութ) Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաԱնգամ գյուղացիների կյանքն են աղճատում․ մեկի տունը անցնում է, մեկինը՝ ոչ, մարդկանց էլի բաժանում են․ Սրբազան Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAԵթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացեք, ոչ Տավուշ կլինի, ոչ Հայաստան. Սրբազան (տեսանյութ) Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Մեղմ ասած` հետաքրքիր զուգադիպություններ. Արման Աբովյան Ինչո՞ւ էր անիրավ այդ դատավորը, որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում. Սրբազան (տեսանյութ) Տիկին Խանումի, Գոհարիկի արցունքները պետք է պատասխան ստանան․ սրա հետ չենք հաշտվի. Սրբազան (տեսանյութ) Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետԻրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Հարուստի զավակը չի կարող չծառայել այն բանակում, որտեղ աղքատի զավակն է ծառայել. Սրբազան (տեսանյութ)Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Որպես բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին. Ալիև Հայկ Մարության, սևն ու սպիտակը ձեզնից է եկել, կարող ենք հանդիպել և վերացնել դա. Սրբազան (տեսանյութ) Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համարԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ ՄիշելԻրանի փոխնախագահը ուղեւորվել է Ռաիսիի ուղղաթիռի վայրէջքի վայր Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում օրհնում և ողջունում է քաղաքացիներին (տեսանյութ) Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersՌաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել Կիրանցում եղածը քաղաքական պատվեր էր. միայն մեզ թույլ չէին տալիս մուտք գործել, փակել էին ճանապարհը (տեսանյութ) Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)ՀԻՄԱ. Սրբազանն իր աջակիցների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակումԻրանի հատուկ ծառայությունները չեն բացառում, որ նախագահ Րաիսիի ուղղաթիռը վայր է ընկել մահափորձի արդյունքում․ Արման ԱբովյանԽափանվել է «Թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. «ՀԱՅԱՍԱ» ՀԿ Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից անցակետերի փակման պատճառով. ԶԼՄՎրաստանի նախագահն առաջարկել է չեղյալ համարել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին Մշակութային գործիչները առանց Կիրանց մտնելու վերդարձան Երևան (տեսանյութ) Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Հայ սպանե′ր, ոստիկաննե′ր, երազ իմ երկիրն ենք երգում, ձայնակցե′ք, էս մեր երգն ա․ Կիրանցում (տեսանյութ)Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետինՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Հետ ենք գնում, ագրեսիա հո չենք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ հիմա ԿիրանցումԿիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց․ Արթուր ԽաչատրյանՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ)
Ամենադիտված