Առաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ) «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Ոստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ) Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը 

19 գիտնական պատմաբաններ պահանջում են կասեցնել դասագրքի կիրառումը

Գիտություն և Մշակույթ

Hraparak.am-ը գրել է.

Պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի շուրջ աղմուկը դեռ չի մարում, իսկ քննադատությունների ալիքը գնալով ավելի լայն մասնագիտական շրջանակներ է ընդգրկում։ 
Նախօրեին «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն դասագրքի հետ կապված՝ 19 գիտնական պատմաբանների կողմից կազմված երկար մասնագիտական եզրակացություն էր հրապարակել։

Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը՝ մասնագետները կարծում են, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի, խնդրում են ԿԳՄՍ նախարարությանը՝ կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում․ «Դասագիրքը շրջանառել կրթական ոլորտում շտկումներով (հավելումների տեսքով)՝ համարում ենք անարդյունավետ, քանզի սովորողների կողմից թյուրըմբռնումները բացառելը հնարավոր չէ»: 

Տեխնիկական խնդիրների կողքին մասնագիտական խումբը մատնանշել է մի շարք բովանդակային խնդիրներ, ինչպես, օրինակ․ «Դասագրքի ստեղծման ընթացքում թույլ են տրվել ոչ ճիշտ հայեցակարգային ու համակարգային մոտեցումներ։ Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ «Պատմություն» առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա։ Դասագրքի տեքստը չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեր սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։ Դասագրքի տեքստում հանդիպում ենք անտեղի նեղ մասնագիտական ու ակադեմիական եզրույթների, որոնք զգալիորեն բարդացնում են աշակերտների մոտ նյութի մատուցումն ու ընկալումը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով նաեւ ուսուցիչների համար»։  

Մասնագիտական եզրակացությանը միացել են ճանաչված գիտնականներ, որոնց թվում են ԳԱԱ Պատմության, Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտների տնօրենները, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, ԵՊՀ եւ ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչները, ԵՊՀ Հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչը եւ մի շարք այլ գիտնականներ ու պատմաբաններ։  

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայոց պատմության դասագրքի շուրջ տեղի ունեցող խմորումներին ու քննադատության ալիքին, չէր բացառել, որ նոր ուսումնական տարվանից մի շարք դասագրքեր դուրս գան գործածությունից․ «Բնականաբար, մեզ մտահոգում է այդ գործընթացը, ավելի ճիշտ՝ այն խնդիրները, որոնք առկա են թե՛ Հայոց պատմության, թե՛ մյուս դասագրքերում։ Բայց քանի որ ժամկետները կարճ էին, կարծում եմ՝ իրենք մանրամասն խմբագրելու հնարավորություն չեն ունեցել, այսինքն՝ հաճախ սրանով են պայմանավորված դասագրքերում առկա խնդիրները։ Ինչ վերաբերում է Հայոց պատմությանն ու ընդհանրապես բոլոր դասագրքերին, ապա ուզում եմ նշել, որ սրանք փորձնական դասագրքեր են, եւ մենք ընթացքում հավաքագրված ինֆորմացիայի հիման վրա հասկանալու ենք, թե շարունակո՞ւմ է արդյոք այս դասագիրքը կիրառվել, թե՞ պետք է դուրս բերվի գործածությունից»։ 

Ի դեպ, ավելի վաղ էլ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուսուցիչները չեն կարող որոշել դասագրքերի ճակատագիրը, եւ Հայոց պատմության դասագրքի թեման փակ է իրենց համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի Հերոսի մայր տիկին Գոհարը միայնակ փակել էր ճանապարհը, իսկ ոստիկանն իրեն ասում է՝ մի շահարկի որդուդ հանգամանքը. Լիլիթ Աթոյան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում.Արգամ Հովսեփյան 168․am Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել Ալեն Սիմոնյան․ «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ» Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության Փաշինյանը մեկնեց Դանիա Հանուն հայրենիքի շարժմանը միացած քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում Հանդիպում Բագրատ Սրբազանի հետ, օրվա ամփոփում․ ուղիղ Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի Վահե Ղալումյանին ասեք՝ թող խելոք մնա. Բագրատ Սրբազան Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ․ News.am Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է Փաստացի, ընթանում է Աստծո և սատանայի պայքար` բոլոր իմաստներով․ Հայկ ՖարմանյանԴոլարն ու եվրոն էժանացել են 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրաՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ պատգամավորԴուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև․ Վահե Սարգսյան ՀՀ-ում ակնկալիք կարելի է ունենալ պետական ապարատը վերականգնելուց հետո. Մկրտչյան Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով Ոստիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից (տեսանյութ)Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը Նիկոլ Փաշինյանը Սիսիան Պօղոսեանին ազատել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնիցԱրթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան 2023 թվականին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. ԿԲ նախագահ «Եթե աղբամանն ինքնանետվելու ցանկություն ունեք, ես չեմ կարող ձեզ հակառակում համոզել». ՔՊ-ականը հերքում է ցուցարարներին վիրավորող գրառումը Անասնական պանիկա է ադրբեջանական մեդիայում. ռեժիմը ոտքի է հանել ֆեյքերի ահռելի գվարդիա. Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված