Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2)  Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին․ հայտարարություն

Հասարակություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել  ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության տարածած հայտարարությունը։

«75 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ն ընդունեց մարդկության պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։ Իրենց բնույթով ցեղասպանական գործողությունները ուղեկցել են մարդկությանն իր պատմության վաղագույն ժամանականերից, սակայն միայն XX դարի կեսերին է, որ հնարավոր դարձավ որևէ կերպ սահմանել նման արարքներն ու ուղիներ փնտրել դրանց կանխարգելման համար։ Հատկանշական է, որ «ցեղասպանություն» եզրի և բուն երևույթի բնութագրման հարցում նախադեպային է եղել նաև դարասկզբի Հայոց ցեղասպանությունը։ 1948 թ․ նման փաստաթղթի ընդունումը կարելի էր քաղաքակրթական և մարդասիրական զարգացման նոր աստիճան համարել, եթե իրապես հնարավոր լիներ կանխել վերջին 75 տարիների ընթացքում և մասնավորապես այսօր աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող և անպատիժ մնացող ցեղասպանական գործողությունները։

Հայ ժողովուրդը, թերևս, եզակի տեղ է զբաղեցնում երբևէ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների շարքում, քանի որ քանիցս ենթարկվել է ցեղասպանական ամենատարբեր գործողությունների իր իսկ հայրենիքում կամ նախնական բնակության արեալում։ Սակայն եթե որևէ կերպ հնարավոր է բացատրել ցեղասպանությունները XX դարում, երբ գոյություն չեն ունեցել որևէ միջազգային իրավարար մեխանիզմներ, ապա անպատկերացնելի է նման ակտերի կրկնությունն այսօր։ Վերջին հարյուրամյակի ընթացքում պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի, արդեն նաև Լեռնային Ղարաբաղի հայությունն առնվազն երիցս ենթարկվել է ադրբեջանական իշխանությունների կողմից այնպիսի գործողությունների, որոնք աներկբայորեն կարելի է համարել ցեղասպանություն։

Անհնար է այլ կերպ մեկնաբանել 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ի Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը, անհնար է այլ գնահատական տալ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերին, երբ հայությունը թիրախավորվում էր ազգային և կրոնական խտրական քաղաքականության հենքով, ինչն անհնար դարձրեց պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքում հայկական գոյության շարունակականությունը։ Այս համակարգային անպատժելիությունն էլ ավելի ոգևորեց այն էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և ուծացման հարցում աներևակայելի հաջողությունների հասած Բաքվի բռնապետական վարչակարգին, որը չխորշեց հումանիտար աղետի միտումնավոր հարուցմամբ 10 ամիս շարունակ սովամահության եզրին հասցնել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայերին, դիմել անհամաչափ ռազմական գործողությունների ու վախի սպառնալիքով ու նվաստացմամբ բնիկ հայությանը դրդել բռնագաղթի։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես բռնի տեղահանված հայության իրավունքների համար պայքարի հանձնառու, դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով անաչառ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ կատարված համակարգային հանցանքներին։

Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին, որը ցեղասպանածին գործոն է։ Մենք մեկ անգամ ևս հիշեցնում ենք միջազգային հանրությանը, որ ադրբեջանական ծայրահեղ ազգայնական քաղաքականության հետևանքով ադրբեջանական հասարակությունը վերածվել է էթնոֆոբ զանգվածի՝ զուրկ մարդասիրության ու ճշմարտասիրության բոլոր հատկանիշներից։ Այս է վկայում քնած հայ սպային կացնահարողի հերոսացումը, այս է վկայում Ջուղայի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այս են վկայում այն անթիվ ցեղասպանական գործողությունները, որոնց ենթարկվել է հայությունը 1988-1992 թթ․ պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում, ապա՝ 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում։

Մենք վստահ ենք, որ մարդկության պատմությունը նման զազրելի գործողություններից ապագայում զերծ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի 75 տարի առաջ ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան գործի անվերապահորեն, այլապես մարդասիրական բոլոր կոչերն ի չիք են՝ առանց պատժի ու պատասխանատվության համապատասխան մեխանիզմների»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ ԱրբազանԴիլիջանի խանութներից մեկի տերերը հյուրասիրում են քայլերթի մասնակիցներին Շարժումն ինքնամաքրման, ինքնահաշվետվության, ինքնաճանաչողության համար պիտի անենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոնց կարող ենք այսքան խեղճ ու տկար լինել, այսպես այլևս չի լինելու, հերիք է ստորացված լինել. Սրբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՍրբազանին ծափերով ու աղուհացով դիմավորեցին Դիլիջանում (տեսանյութ)Ուժգին կարկուտ Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀոգին հաղթել է «դուխ»-ին, ժողովուրդը կազատագրվի այս նվաստացումից, հոգևոր ՀՀ-ի հաղթանակը կքնելու ենք (տեսանյութ)Իշխանություններին խոհեմության կոչ կանեի. Ասպրամ ԿրպեյանՊատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին (տեսանյութ)Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ ՍրապիոնյանԲագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան«Շատ շուտով». Վարդան Ղուկասյանը լուսանկար է տեղադրելՄերը այս իշխանության հակառակն է, իրենք ատելություն են ներարկել, հերիք է, կասեցնելու ենք այդ ընթացքըԱյս շարժումը 2018-ի հետ որևէ աղերս չունի, չկա նմանություն. մենք տարալուծում ենք բաժանարար գծերը (տեսանյութ)Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Լիբանանում տեղի է ունեցել «Ո՛չ Հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց (լուսանկարներ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2) Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը. Բագրատ ՍրբազանՄայիսի 5-ի աստղագուշակ Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան ՀակոբյանԼեցուն սադրիչներ են լինելու, ինչքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այս շարժումը հայրենիք ունեցողներինն է՝ զերծ որևէ գույնից ու կողմից, սա գողացված ուրախության շրջան է
Ամենադիտված