Կիրանցում իրավիճակը լարված է․ ուղիղ Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ) Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ) Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար 

Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է շարունակական ոչնչացման. ՀՀ ԱԳ փոխնախարար

Գիտություն և Մշակույթ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում:

«Մեծարգո պարոն Մոհամմադ Հասան Շեյխօլէսլամի,

Մեծարգո պարոն Էզզաթոլլահ Զարղամի,

Ձերդ Գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ է Թեհրանում մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպմանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ ֆորումի գերազանց կազմակերպման, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հղել Իրանի կառավարությանն ու ժողովրդին Շաբ-Է-Յալդայի տոնի կապակցությամբ։ Նախօրեին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության կողմից կազմակերպված մշակութային ծրագիրը մեզ հերթական հնարավորությունն ընձեռեց ծանոթանալու Իրանի հարուստ մշակութային ժառանգությանը:

Հայաստանն ու Իրանը կիսում են խոր արմատներ ունեցող ավանդույթներ և մշակութային կապեր: Դրա լավագույն օրինակներից է Ջրի տոնը, որը պարսկերենում հայտնի է Տիրգան, իսկ հայերենում՝ Վարդավառ անունով: Հնագույն ժամանակներից ի վեր նման ավանդույթները ծառայում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը։

Գտնվելով Բեհիսթունյան արձանագրության հայրենիքում՝ մենք վերհիշում ենք, թե ինչ մեծ դերակատարում է ունեցել Իրանը տարածաշրջանի հնագույն ժողովուրդների պատմությունում։ Ավելի քան երկուսուկես հազարամյակ առաջ Դարեհ Մեծի հրամանով փորագրված այս եռալեզու՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն արձանագրությունն Իրանի ժողովրդի հնագույն պատմության և մշակույթի կենդանի վկայությունն է: Այն նաև լեզվական և պատմական կամուրջ է, որը թույլ է տալիս ծանոթանալ տարածաշրջանի բազմազան մշակութային խճանկարին: Հատկանշական է, որ Հայաստան անվանումն առաջին անգամ հիշատակվել է հենց այս պատմական փաստաթղթում. ընդ որում,  բաբելոներեն հատվածում մեր երկիրը հիշատակվել է որպես Ուրարտու՝ դրանով իսկ ընդգծելով Ուրարտու/Հայաստանի անխզելի գիծն ու ավանդույթը։ Գտնվելով այս հնագույն երկրում՝ եկեք մտորենք այս արձանագրության մնայուն ազդեցության մասին, որը մեծարում է համատեղ ժառանգությունը և կապում մեզ մոտ ու հեռավոր ժողովուրդների հետ։

Մենք բարձր ենք գնահատում Իրանի անսասան հանձնառությունը տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը: Այս հանձնառությունը հատկապես ակնհայտ է Իրանում այնպիսի մշակութային վայրերի պահպանման գործում, ինչպիսին է Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը, որը 4-7-րդ դարերում կառուցված հայկական եկեղեցի է և կապված է Թադեոս առաքյալի անվան հետ: Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ձորձորի մատուռ հայկական վանական համալիրի ընդգրկումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն» հայտի գրանցումը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ զուգորդված ուխտագնացության ավանդույթների պահպանմանն ուղղված կառավարության աջակցությամբ, արտացոլում է Իրանի կարևոր դերակատարումը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Որպես քրիստոնեական ավանդույթ ունեցող և Իրանի հետ սահմանակից երկիր՝ Հայաստանը հպարտությամբ է շեշտում հայ-իրանական ավանդական և շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները՝ որպես փոխադարձ հարգանքի և միջմշակութային երկխոսության օրինակ՝ խարսխված հազարամյա ժառանգության պաշտպանության վրա:

Պարոն նախագահ,

Հայաստանը բարձր է գնահատում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության առանցքային հարթակ, որը կարող է դիմակայել գլոբալացվող աշխարհում ծառացած մարտահրավերներին: Մենք հանձնառու ենք աջակցելու և նպաստելու հավաքական ջանքերին, որոնք ուղղված են միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը: Այս հարթակը նաև կարևոր հնարավորություն է ընձեռում վերանայելու պատմամշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը, ինչպես նաև վեր հանելու այդ հարցում առկա բացթողումները:

Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տարր է խաղաղության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության, հանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականության խթանման գործում:

Աշխարհի տարբեր անկյուններում առկա զինված հակամարտությունները կործանարար ազդեցություն են ունենում մշակութային և կրոնական հուշարձանների վրա։ Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, համագործակցության և տեղեկատվության փոխանակման խթանումը, ինչպես նաև թվային և արբանյակային տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների օգտագործումը, ստեղծում է մշակութային ժառանգության պաշտպանության և մշակութային վանդալիզմի կանխարգելման կարևոր գործիքակազմ։

2018 թվականի հուլիսի 13-ին ընդունված Տիուանակուի հռչակագրում ֆորումի անդամները դատապարտել են այն փաստը, որ զինված հակամարտությունները լուրջ սպառնալիք են դարձել համաշխարհային ժառանգության հուշարձանների ամբողջականության համար։ Ինչպես նշված է 2022 թվականի դեկտեմբերի 4-ի Բաղդադի հռչակագրում, անդամ պետությունները կիսում են խորը մտահոգություն՝ կապված մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի ոչնչացման, կողոպուտի և յուրացման հետ:

Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ խթանելու համագործակցությունը առաջատար միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին, օրինակ, ՅՈւՆԵՍԿՕ-ն է: Առկա է չօգտագործված ներուժ մեր հնագույն քաղաքակրթությունների՝ որպես մարդկության մշակութային ժառանգության միասնական հարստության հանրահռչակման ուղղությամբ։ Հայաստանը պատրաստակամ է ֆորումի անդամների հետ իրականացնել համատեղ նախաձեռնություններ ՅՈւՆԵՍԿՕ-ում և այլ բազմակողմ հարթակներում։

Պարոն նախագահ,

Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը։

Մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի  միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի։ Այս առումով մենք աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:

Հուսով ենք, որ հավաքական ջանքերի և մարդասիրության, խաղաղության և մշակութային ժառանգության պահպանման արժեքներին մեր անսասան նվիրումով կկարողանանք նշանակալից ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում վտանգված հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։

Եզրափակելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ համագործակցությանը՝ համատեղ խրախուսելու և պաշտպանելու մեր համընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության եզակի արտահայտում։

Շնորհակալ եմ ուշադրության համար»,- ասել է Գևորգյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում իրավիճակը լարված է․ ուղիղԹուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել էԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․ Բաքվում ԵՄ դեսպանՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետԱմերիկան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարար Ալիևի դեմ Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ)Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, կստանան, պատասխանատուն իրենք են
Ամենադիտված