Պուտինը մեդալներ է շնորհել ռուսաստանցի հայերի
ՌուսաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր բնագավառներում մատուցած ծառայությունների համար որոշ պարգևատրել է մեդալներով, շքանշաններով, տարբերանշաններով և պատվավոր կոչումներով։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
Մասնավորապես, բժշկական գիտության և առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի» դաշնային պետական բյուջետային հաստատության փոխտնօրեն Լեյլա Վաղոյի Ադամյանը։
«ՌԴ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը շնորհվել է «Տարածաշրջանային կլինիկական ուռուցքաբանական դիսպանսեր» պետական առողջապահական հիմնարկի գլխավոր բժշկի տեղակալ Գրիգորի Ռաֆայելովիչ Փյումպուլյանին։
Լրատվամիջոցների զարգացման գործում ծառայությունների և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար NTV բաժնետիրական հեռուստաընկերության տեղեկատվության տնօրինության հաղորդման վարող Ռոման Գեորգիևիչ Բաբայանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի II աստիճանի մեդալով պարգևատրվել է «НТВ հեռուստաընկերություն» բաժնետիրական ընկերության բաժնի ղեկավար Նիկոլայ Գեորգիի Բայախչյանը և «Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն» ոչ պետական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ալբերտի Քեռյանը։