Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են Գևորգ Պապոյանն իր կնոջ գրածը կարդում ու ոչինչ չի հասկանում (տեսանյութ) Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) 

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի Պատարագը՝ Սուրբ Գայանե վանքում (լուսանկարներ)

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։
 
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 
Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
 
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Վրթանես Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի ընգծելով. «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերստին հռչակումն աստվածային Եղիցի Լույս հրամանի: Աստված խոնարհվեց՝ վերականգնելու արարչության խաթարված ներդաշնակությունը և կանգնեցնելու մարդկության նորից դեպի քաոս գնացող վայրընթացը:
 
Հայ ժողովուրդը առաջիններից մեկն ընդառաջ գնաց աստվածային ճշմարիտ Լույսին, որովհետև իր ենթագիտակցական ոլորտում դեռևս կրում էր հիշողությունը և նշույլները նախաստեղծ լույսի: Ուստի Քրիստոսի բերած հոգևոր նորոգումը մենք անվանեցինք լուսավորություն, մեր ազգի առաքյալներին և պաշտոնական առաջին հայրապետին անվանեցինք լուսավորիչներ, իսկ մեզ էլ սկսեցինք համարել Լուսո Որդիներ»։
 
Սրբազան Հայրը հորդորեց հավատացյալներին հետադարձ հայացք գցել իրենց անցած տարիների վրա և փորձել լույս սփռել իրենց ներքին մտահոգությունների ու անորոշության խավարի վրա:
 
Իր քարոզում Վրթանես եպիսկոպոսն անդրադարձավ նաև Արցախի կորուստին։
 
«Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ»,-նշեց պատարագիչ Սրբազանը՝ ցավն ի սիրտ արձանագրելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու։
 
Այս առնչությամբ Վրթանես Սրբազանը պատգամեց հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։
 
Սրբազան Հայրը նաև հանուն Արցախի հավատավոր ժողովրդի, իր որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, անմնացորդ նվիրումով Արցախին և արցախահայությանը մշտապես աջակցելու համար։
 
Վերջում Վրթանես եպիսկոպոսը Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առիթով աղոթք բարձրացրեց առ Աստված հայոց երկրի և պետականության անսասանության, նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ հայորդիների շուտափույթ վերադարձի, ինչպես նաև այս պահին սահմանը հսկող հայ զինվորների համար։
 
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:
 
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Գևորգ Պապոյանն իր կնոջ գրածը կարդում ու ոչինչ չի հասկանում (տեսանյութ) Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետը Ավինյանին է ներկայացրել «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` իր պատկերացմամբՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Չինաստանում Շոյգուին ստիպել են սպասելՊետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «թրեյդ-ին»-ի միջոցով ավտոմեքենաների առևտուրը դյուրացնող նախագծին Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆՏավուշի մարզպետին և է՞լ ում էին թաքցնում ոստիկաններն ու զինված ԱԱԾ-ականները «Կիրանց» հացատանը (տեսանյութ) ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան Հարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀայրենիքն է արժեք, թե՞ ասֆալտը. մարդն է սա որոշում. Սրբազան (տեսանյութ) Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին (տեսանյութ) Բոլորս պետք է միավորվենք և հասնենք հոգևոր Հայաստանին. Արմեն Խաչիկյան (տեսանյութ) Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասինԳաղտնի հանդիպումներ Կիրանցում` ԱԱԾ հատուկ ստորաբաժանման հսկողությամբ (տեսանյութ) Ուզում են ապացուցել՝ հասարակությունը ստամոքս է, մեզ ներարկել են խոսել անզորության մասին․ Սրբազան (տեսանյութ)Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցումԻրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետ
Ամենադիտված