Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11 միլիարդ ռուբլի արժողությամբ կոկաին են առգրավել
ՌուսաստանՄաքսավորները և ԱԴԾ-ն Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում առգրավել են ավելի քան 11 միլիարդ ռուբլի արժողությամբ մեկ տոննա կոկաին։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը:
«Մաքսավորները Նիկարագուայից ժամանած կոնտեյների մեջ հայտնաբերել են ավելի քան մեկ տոննա կոկաին: Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում ԱԴԾ աշխատակիցները 11 միլիարդ ռուբլի արժողությամբ թմրանյութ է ձերբակալել»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում։
Կոնտեյները ստուգելիս՝ պարզվել է, որ մաքսանենգները դրա վերին հատվածում թաքցրել են մոտ հազար բրիկետ՝ սեղմված փոշիով։ Բրիկետների մի մասը քողարկվել է՝ որպես Dior ապրանքանիշի արտադրանք։
Փորձաքննությունը հաստատել է, որ դրանցում կոկաին կա։ Թմրամիջոցների խմբաքանակի հայտնաբերման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։