Կրիշտիանու Ռոնալդուն ընտանեկան լուսանկար է հրապարակել
СпортՖուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի և հինգ երեխաների հետ լուսանկար է հրապարակել սոցցանցերում։ Նա ցույց է տվել, թե ինչպես են մեծացել իր որդիներն ու դուստրերը։
«Իմ կյանքը»,- մակագրել է մարզիկը ընտանեկան լուսանկարը։
Ռոնալդուն ընտանիքի հետ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, իսկ 2023 թվականի հունվարից հանդես է գալիս «Ալ Նասր» թիմում։
Մարզիկը մոդելից երկու դուստր ունի։ Ֆուտբոլիստը ունի նաև որդի՝ Կրիշտիանու կրտսերը, ով ծնվել է 2010 թվականին։ Իսկ 2017 թվականին փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել երկվորյակներ Եվային և Մատեոյին։ Ֆուտբոլիստի կինը բաժանորդներին խոստովանել է, որ սիրում է իր խորթ որդիներին և խորթ դստերը նույնքան, որքան իր երեխաներին։
Ռոնալդուն արդեն իսկ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին, սակայն զույգը դեռ չի ամուսնացել։ «Ալ-Նասրի» հարձակվողը չի սիրում մեկնաբանել այս թեման, սակայն նշել է, որ երջանիկ է Ջորջինայի հետ, եւ դա է գլխավորը։