Աղջիկը պայուսակ է գնել և զարմացել դրա պարունակությունից
Աղջիկը (անունն ու ազգանունը անհայտ են) պայուսակ է գնել «սեքընդ հենդ» խանութից և զարմացել դրա պարունակությունից։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա TikTok–յան էջում։
Տեղադրված տեսանյութում @godsjunk կեղծանունով օգտատերն ասել է, որ որոշել է հետևել ընկերների խորհուրդներին և սկսել է ուշադիր ստուգել ապրանքները, որոնք ձեռք են բերվել խանութներից։ Այնուհետև նա տեսախցիկի առջև սև կլատչ է ցույց տվել: «Սկզբում ես գտա միայն մի քանի ծրար, իսկ հետո բում՝ փողեր», - բացականչել է նա և բացատրել, որ արժեքավոր գտածոն կազմում է 45 դոլար:
Մյուս օգտատերերը, իրենց հերթին, նույնպես որոշել են կիսվել խանութներից նման արտասովոր գնումների մասին հիշողություններով։ «Մի անգամ մայրս իր վերարկուի մեջ 600 դոլար գտավ», «Դեկորատիվ բարձերն էլ ստուգեք։ Մի անգամ մեջը 750 դոլար գտա», «Այսուհետ խանութից գնված յուրաքանչյուր պայուսակ ուշադիր կստուգեմ»,- գրել են տեսանյութի մեկնաբանություններում։