Իլոն Մասկը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կարող է կրկին քվեարկել ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի օգտին։ «Ես չեմ պատկերացնում, որ այս անգամ կարող եմ քվեարկել Բայդենի օգտին», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
Այսպես է Մասկը մեկնաբանել է իր հարցազրույցը CNBC-ին, որը հրապարակվել է 2023 թվականի մայիսին։ Այնտեղ Մասկը հայտնել է, որ 2020 թվականի ընտրություններում քվեարկել է Բայդենի օգտին։
Անցյալ տարվա ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց, որ պայքարելու է բարձրագույն կառավարական պաշտոնում վերընտրվելու համար։ Նա կարող է մրցակցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով ձգտում է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել՝ որպես նախագահի թեկնածու։