Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Մեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանի. Սրբազան Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ) Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է 

Եթե Հայաստանում տանս հարցը լուծեմ, յոթերորդ երեխային էլ ուրախությամբ կսպասեմ. տեղահանված արցախցի

Հասարակություն

Արցախի Վաղուհաս գյուղից բռնի տեղահանված Մանուշակ Ասլանյանը 6 անչափահաս երեխաների մայր է: Նա երկար տարիներ ապրել է գյուղի, մեղմ ասած, ոչ շքեղ տներից մեկում: Պատմում է, որ նախորդ տարի Արցախի կառավարությունը, հաշվի առնելով իր բազմազավակ մայր լինելն ու ապրելու պայմանները, նոր տուն էր կառուցել ու գեցեղիկ վերանորոգել իր բազմանդամ ընտանիքի համար, սակայն մեկ օր էլ չեն հասցրել մնալ այդ տանը` Արցախի բռնի հայաթափման պատճառով:

«Մեր գյուղում՝ Վաղուհասում, շատ էին բազմազավակ մայրերը՝ 8, 9, 10 երեխաներ ունեին, ու ոչ մեկը չէր դժգոհում երեխա պահելուց, մարդիկ իրենց աշխատանքով պահում էին իրենց երեխաներին։ Իմ երեխաներին մեծացնելու գործում էլ բացի ամուսնուցս նաև սկեսուրս է օգնել, ինքն էլ հինգ երեխաների մայր է, և բոլոր երեխաներն ունեն իրենց ընտանիքը»,- հպարտորեն ասում է Մանուշակն ու շեշտում, որ իր մայրն էլ վեց երեխա է ունեցել ու իր քույրերն ու եղբայրներն էլ միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ են:

37-ամյա բազմազավակ վաղուհասցին ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ չի ու չէ էլ եղել, սակայն շեշտում է` հավատում է Աստծուն.

«Իմ խղճին չէր նստի, որ ես իմ հղիությունն ընդհատեի, երբեք նման քայլի չեմ գնացել`աղջկան քույր է պետք, տղային՝ եղբայր։ Գյուղում ես էլ էի աշխատում, ամուսինս էլ, երեխաների համար նպաստ էինք ստանում, և մեր ապրուստից երբեք չենք դժգոհել»:

Մանուշակը թեպետ ամուսնացել է վաղ տարիքում` տասնութ տարեկանում, և չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց ընդգծում է, որ երեխաների կրթությանը մեծ ուշադրություն է դարձնում և հիմա մեծ աղջկա` Լարիսայի, հետագա ուսման հարցերով է զբաղված:

«Աղջիկս ուզում է Շիրակի պետական համալսարան ընդունվի՝ պատմության ֆակուլտետ: Վաղուհասի դպրոցում 11-րդ դասարանից «Հայոց պատմություն» ու «Հայոց լեզու» առարկաներն էր պարապում: Մեր դպրոցի ուսուցչուհին դասերից հետո երեխաների հետ անվճար պարապում էր, ասում էր` թող առաջ գնան»,-պատմում է` տեղահանվելուց հետո Մեծ Սեպասար գյուղում իր հարազատի տանը ժամանակավոր ապաստանած արցախցին: Աղջիկը`Լարիսան, ով փոքրուց Արցախին նվիրված ստեղծագործություններ է գրում, մեզ հետ զրույցում պատմեց, որ պատմության ֆակուլտետ ընդունվելու որոշումն ինքն է կայացրել.

«Ուզում եմ Արցախի պատմության մասին գրքեր գրեմ ու դրանք ներկայացնեմ արտասահմանում»: Լարիսան խոսելով իր բազմանդամ ընտանիքից` նշեց, որ շատ քույրեր ու եղբայրներ ունենալը հետաքրքիր է, երբեք ձանձրանալու առիթ չի լինում, գրեթե ամեն օր խաղեր են կազմակերպում ու խմբով խաղում .

«Իհարկե ընկերներ էլ ունենք, բայց երբ որևէ մեկն օգնության կարիք է ունենում, մինչև ընկերները կհասնեն` մենք իրար օգնում ենք»: Մանուշակի վեց երեխաներն էլ դպրոցում են սովորում, ու բոլորն էլ սիրում են երգել: Մեծ երեխան` Լարիսան, նախընտրում է հատկապես հայրենասիրական երգերը.

«Ես գնացել եմ երգի անհատական դասերի, երգը կշարունակեմ, բայց որպես երկրորդ մասնագիտություն։

Շատ եմ սիրում երգել՝ Արաբո Իսպիրյանի ՝ «Տուն իմ հայրենի» և Գայա Արզումանյանի՝ «Այայի երկիր Արցախ» երգերը: Եղբայրներս էլ են լավ երգում, օրինակ` Միքայելը, ով տասներկու տարեկան է, դպրոցի դասերից հետո երգի անհատական դասերի է հաճախում»:

37-ամյա Մանուշակի տղաներից մեծը` 16-ամյա Վանին, Արցախում Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում է սովորել` մեկ տարի, սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո, երբ դիմել է Գյումրու Կարա- Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ, առաջարկել են նորից առաջին կուրսում սովորի, քանի որ երկրորդ կուրսում տեղ չեն ունեցել.

«Տղաս շատ լավ ձայն ունի` աշուղական երգեր է երգում, բայց չհամաձայնվեց նորից առաջին կուրսում սովորել, հիմա որոշել է ավտոմեխանիկ դառնալ» ,-ասաց Մանուշակը: Բազմազավակ մոր աղջիկներից` Անին, ով 15 տարեկան է ևս կողմնորոշվել է մասնագիտության հարցում` տոնական սեղանների ձևավորմամբ է ուզում զբաղվել:

Իսկ մյուս երեխաները դեռ փոքր են` Գրիգորը` 11, Օֆելյան` 6 տարեկան: Հիմա, Մանուշակն ու իր երեխաները Հայաստանում փաստթաղթերի խնդրի առաջ են կանգնել, միայն ամուսնուն է հաջողվել ստանալ փախստականի կարգավիճակ, իսկ իրեն ու երեխաներին փախստականի կարգավիճակ չեն տալիս:

Պատմեց, որ Անձնագրային և վիզաների վարչության Աշոցքի բաժնում պատճառաբանում են, թե ինքը Հայաստանում` Չարենցավանում, է ծնվել և պետք է դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար.

«Ծնողներս Արցախից են եղել, ուսանողական տարիներին Հայաստանում են ապրել` Չարենցավանում, ես էլ այնտեղ եմ ծնվել, բայց 1999թ. տեղափոխվել ենք Արցախ ու մինչ 2023թ. սեպտեմբերյան դեպքերն այնտեղ եմ ապրել: Հիմա քույրս, որը Ռուսաստանում է ծնվել, իրեն տալիս են փախստականի կարգավիճակ, իսկ ինձ` ոչ: Ես էլ չեմ ուզում ՀՀ քաղաքացիություն ստանամ, որովհետև ես իմ ողջ ունեցվածքը թողել եմ Վաղուհասում` մեկ ձեռք հագուստ ենք վերցրել ու դուրս եկել, ու եթե հետագայում փոխհատուցման հնարավորություն լինի` ես կզրկվեմ այդ հնարավորությունից»:

Բազմազավակ մայրն արդեն երեք ամիս է` չի ստացել երեխաների նպաստը` փաստաթղթերի խնդրի պատճառով, իր խոսքով` չի ստացել նաև բռնի տեղահանված արցախցիներին պետության կողմից տրվող վեցամսյա սոցիալական աջակցությունը՝ 40 հազար դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար, ինչպես նաև չի ստացել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հատկացված լրացուցիչ 50 հազար դրամը:

Դիմել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքի տեղավորման հարցով, և թեպետ այնտեղ ասել են, որ դիմում գրի այն մասին, որ պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, բայց մինչ օրս չեն զանգել: Ասում է`ամուսնու աշխատանքը սեզոնային է, քանի որ շինարարություն է անում, ու եթե ինքը կարողանա իր ու երեխաների փաստաթղթերի հարցը լուծել, աշխատանք գտնի ու տուն ձեռք բերեն` նույնիսկ յոթերրորդ երեխային էլ ուրախությամբ կսպասի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանի. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծ Արցախը հանձնողին անգամ թուրքը դավաճան կհամարի, այս կրկնակի դավաճանները պետք է հեռանան. Մանուկյան (տեսանյութ) Ձկան գլուխը փտած է, որպես մշակութային գործիչներ, պիտի գլուխը բուժենք, նոր թեփուկների մասին խոսենք (տեսանյութ) Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ է ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Այսօր խաղադրույքը եկեղեցին է, վաղը կլինի լեզուն, կկորցնենք եկեղեցին, կկորցնենք հայ լինելու իրավունքը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Աֆղանստանում հեղեղումների պատճառով` 50 մարդ է մահացել Հնարավոր չէ Հայաստանում ապրել, եւ մշակույթը չլինի քաղաքականացված. Լիլիթ Բլեյան Կիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված