«Ինտեր»-ի մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Սերիա Ա-ի հունվար ամսվա լավագույն մասնագետ
SportԻտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի հունվար ամսվա լավագույն մարզիչը «Ինտեր»-ի գլխավոր մասնագետ Սիմոնե Ինձագին է:
«Ինտեր»-ը Ինձագիի գլխավորությամբ հունվար ամսվա ընթացքում ունեցել է 3 խաղ, որոնցում տոնել է երեք հաղթանակ, դարձել է Իտալիայի Սուպերգավաթակիր:
Սերիա Ա-ի 22-րդ տուրից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 54 միավոր: