Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ) Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան ՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին 

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան

Քաղաքական

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան:

Համալսարանի մուտքի մոտ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և համալսարանի ռեկտոր Շուրմի Շաբոլցը:

Ողջունելով ներկաներին, նախագահ Խաչատուրյանն ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ և ավելին՝ կարծում եմ խորհրդանշական է, քանզի Ձեր համալսարանն այսօր հանդիսանում է հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի խորհրդանիշներից մեկը՝ յուրովի ծառայելով մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության խորացմանը:

2016թ. մարտի 23-ին Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունքում Պազմանի համալսարանի պատմության ինստիտուտում հիմնադրվեց հայագիտության ամբիոն: Սա հիրավի պատմական իրադարձություն էր՝ ուղղված այն հայագիտական ավանդույթների զարգացմանը, որոնց ակունքներում էին հունգարահայ պատմագիրներ Սոնգոտ Քրիշտոֆը, Գովրիկ Գերգեյը, Ավետիք Լուկաչը, հայագետներ Էդմոնդ Շյուտցը, Էվա Բագի-Գևորգյանը, Պալ Սալմաշին, Պիրոշկա Կրայչիրը։

Իսկ այսօր այդ ավանդույթները զարգանում են հայագիտական ամբիոնի վարիչ դոկտոր Բալինտ Կովաչի ամենօրյա ջանքերի և գիտական գործունեության արդյունքում: Ներկայում Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում ուսանում են 45 հայ ուսանողներ տարբեր երկրներից: Նրանց զգալի մասը կրթաթոշակ է ստանում Հունգարիայի կառավարությունից, իսկ մյուս մասը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից:

Ինձ հաճելի էր տեղեկանալ, որ Հունգարիայի ազգային փոքրամասնություններին առնչվող «Pro Cultura Minoritatum Hungariae» մրցանակի այս տարվա 13 մրցանակակիրներից մեկը հենց դոկտոր Կովաչն է, ով այդ մրցանակին արժանացել է իր հայագիտական հետազոտությունների, Հայ կաթոլիկ եկեղեցու մշակութային ժառանգության վերաբերյալ իր գիտական աշխատանքի և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտական ամբիոնի հիմնադրման համար:

Հարգելի գործընկերներ,

Յուրաքանչյուր ժողովրդի զարգացման կարևոր հիմնաքարը կրթությունն է, և կրթությանն ուղղված ներդրումները: Իսկ միջպետական կապերի զարգացման հիմքերից մեկը երկրների միջև գիտակրթական, պատմական և մշակութային կապերի զարգացումն է: Հայաստանի և Հունգարիայի միջև բարելավվող հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում ոչ միայն երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական հարուստ անցյալի, հունգարահայ պատմական գաղթօջախի և նրա մշակութային ժառանգության, Հունգարիայի պատմության մեջ նշանակալի ներդրումներ ունեցած հայազգի նշանավոր զինվորական և պետական գործիչների, գրողների, արվեստագետների կյանքի ու գործունեության հանրահռչակումը, այլ նաև մեր երկրների մերօրյա և ապագային միտված ծրագրերի ստեղծումն ու զարգացումը։ Եվ այս գործում իր անփոխարինելի դերն ունի Հունգարիայում հայ ազգային ինքնավարությունը՝ կենտրոնական, քաղաքային և մարզային կառույցներով։ Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնցից կառանձնացնեի Հայաստանում 1968թ.-ից գործող «Հայաստան-Հունգարիա» մշակութային կապերի և համագործակցության ընկերությունը:

Իրականում երկկողմ զարգացման մեծ ներուժ կա ոչ միայն հումանիտար, այլև գիտության գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և այլ ոլորտներում, որտեղ թե հայերը, թե հունգարացիներն ունեն նշանակալի ձեռքբերումներ միջազգային հարթակներում: Կարևորում եմ այս ամենի մասին տեղեկատվության փոխանակումը և ծրագրերի մշակումը ոչ միայն կառավարական կառույցների, այլև տարբեր գերատեսչությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական կենտրոնների միջև՝ ամենատարբեր միջազգային գործիքների ներգրավմամբ:

Նորից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտական ամբիոնին սատարելու, իսկ դոկտոր Շանդոր Օզեի գլխավորությամբ համալսարանի պատմության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և հայագիտական ամբիոնի ողջ աշխատակազմին՝ իրենց ամենօրյա անխոնջ աշխատանքի համար»:

Համալսարան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Երևանի Պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի միջև ստորագրված միջազգային համագործակցության վերաբերյալ համաձայնագրում լրացում կատարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությունը, որը ստորագրել են ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Շուրմի Շաբոլցը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջելԴենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ․ Համահայկական միություն Իմպիչմենթի գործընթաց խորհրդարանում չկա, հանգիստ եղեք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Տավուշեցի ՔՊ-ականը չգիտի, թե արդյոք Կիրանցը բաժանվում է երկու մասի սահմանազատման հետևանքով (տեսանյութ) Հլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ) Կանգնել եք, էս ճանապարհը փակել եք, որ ի՞նչ. Ավետիք Չալաբյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Ձեր սրտերում դաջված են՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Ալեն Սիմոնյան. տավուշեցին՝ ոստիկաններին (տեսանյութ) Լարված իրավիճակ. «Ես պատգամավոր եմ, պարտավոր եք ինձ ասել՝ ինչի եք ստեղ պատ կազմել» (տեսանյութ)Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամեն ինչ նորմալ է, Փաշինյանի հրաժարականի մասով քննարկում չկա. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Մեծ ցավով ենք ընդունել Ռայիսիի, Աբդոլահիանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը․ Սուրեն ՊապիկյանԻրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանԲագրատ Սրբազանը ջուր է տալիս այսօր նվեր ստացած շանը (տեսանյութ)Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլինՍա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում․ Ստեփան ԴաինելյանԲրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ Տավուշում թեժ «հերոսամարտեր» են, Սրբազանին արգելում են մտել Կիրանց, իսկ տավուշցի ՔՊ-ական պատգամավորը աղբի մասին քննարկում է անում Երևանում (տեսանյութ)Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն ԱյվազյանԻրանում երկիրը կառավարելու համար 6 հատուկ կոմիտե է ստեղծվելՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Ախպեր, խի՞ կանգնեմ, ես իմ տուն գնալու իավունք չունե՞մ. ջուջևանցի Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում (տեսանյութ)Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Բա ով ա որոշում, օրենքով ստեղ մենակ ես եմ որոշում. ոստիկանները ճնշում են գործադրում պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)Սրբազանը, իբր պատգամավորներին բարևելով, ճեղքեց ոստիկանական պատը եւ մտավ արգելված Կիրանց. իրավիճակը շարունակում է ավելի թեժանալ (տեսանյութ)
Ամենադիտված