Չարլզ III–ին տեսակցության եկած արքայազն Հարրին անտեսվել է եղբոր կողմից
Արքայազն Հարրին, ով ժամանել է Մեծ Բրիտանիա՝ տեսակցելու իր հորը՝ Չարլզ III թագավորին, ում մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, գիշերել է Լոնդոնում գտնվող հյուրանոցում, այլ ոչ թե թագավորական նստավայրերից մեկում: Ինչպես նշում է Daily Mail-ը, նրա եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, հրաժարվել է տեսնել նրան՝ պատճառաբանելով, որ զբաղված է։
Աղբյուրը, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ թեև արքայազն Հարրին եկել է հիվանդ հորը տեսակցելու, սակայն ուրախ կլիներ հանդիպել եղբորը։
Հրապարակման հեղինակները նշել են, որ արքայազն Ուիլյամը կարող էր անտեսել իր եղբորը, քանի որ այժմ իսկապես շատ զբաղված է. նա ստիպված է ստանձնել իր հոր թագավորական պարտականությունների մի մասը։ Նա նաև շատ ժամանակ է հատկացնում իր կնոջը՝ Քեյթ Միդլթոնին, ով վերջերս որովայնի վիրահատություն է տարել և առնվազն մինչև Զատիկ ազատված է պարտականությունների կատարումից։