Էդգար Մանուկյանը՝ Սերվեթ-Լուդոգորեց հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ
ՍպորտՓետրվարի 16-ին (Երևանի ժամանակով՝ 00:00) Ժնևի «Ստադ դե Ժնև» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Սերվեթ» (Շվեյցարիա) — «Լուդոգորեց» (Բուլղարիա) հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Էդգար Մանուկյանը: