Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ 

Նոր պատերազմի ուրվականը․ Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

Հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․

«Երեկ ՀՀ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փոխանցելով մեր ժողովրդին իր օտարերկրյա հովհանավորների հերթական ուղերձը, հայտարարեց, որ Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու, թերևս նկատի ունենալով նաև, որ ինչպես և նախկինում, ինքն իրենից կախված ամեն հնարավորը կանի, որ մենք այն արագ պարտվենք, քանի որ այդպես է որոշվել որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում։

Եթե ոմանց թվում է, որ ես գույները խտացնում եմ, հիշեցնեմ 2020 թ․ սեպտեմբերի 28-ը, երբ այդ նույն անձը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ "ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու", հետո վստահ ձեռքով և հաշվարկված քայլերով տարավ երկիրը պարտության, դուրս եկավ եթեր և սկսեց հիստերիկ գոռգոռալ, որ "քաղաքացու հատուցման պահն է եկել", պարտության ամբողջ մեղքը փորձելով բարդել նախորդ իշխանությունների վրա։ Ով էլ դեռ մինչև հիմա չի հավատում կազմակերպված պարտության վարկածին, հիշեցնեմ, որ ներկայումս Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Շուշին թշնամուն հանձնելու գործը, որով այժմ որպես հիմնական մեղադրյալ է անցնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, թեև ակնհայտ է, որ այս դավադիր գործողության թելերը այլ տեղեր են տանում, և վաղ թե ուշ ևս կբացահայտվեն։

Նույն սցենարով տեղի ունեցավ Արցախի վերջնական հանձնումը 2023 թ․ սեպտեմբերին։ Մի քանի ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը լուրջ դեմքով հայտարարում էր, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներ է պատրաստում, որևէ անգամ չասելով սակայն՝ իսկ ինչ է պատրաստում Հայաստանի կառավարությունը դրանք կանխելու համար։ Փոխարենը՝ անհեթեթ ու անհասցե դիմումներ "միջազգային հանրությանը", ուշադրությունը շեղող տարբեր գործողություններ, ու քար անտարբերություն՝ երբ Ադրբեջանը վերջապես համոզվելով, որ Հայաստանից որևէ իրական դիմադրություն չի լինելու, գնաց հարձակման և կոտրեց Արցախի հերոսական, բայց բացարձակ մեկուսացված պաշտպանների դիմադրությունը։ Զարմանալիորեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարողացավ կրկին չոր դուրս գալ ջրից, այս անգամ էլ մեղքը բարդելով ՌԴ խաղաղապահների և Արցախի իշխանությունների վրա, թեև ակնհայտ էր, որ Արցախի հանձնումը հենց ինքն էր իրականացրել՝ դեռ 2022 թ․ հոկտեմբերին Պրահայում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հիմա սկսվել է նույն սցենարի արդեն երրորդ կրկնությունը՝ արդեն Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական տարածքներ հանձնելու նպատակով, ընդ որում գերխնդիրը այդ տարածքները հանձնելն է՝ միաժամանակ իշխանությունը պահպանելով։ Դրա համար սակայն պետք է գտնվեն նոր մեղավորներ, և նոր "ճշմարտանման" ստեր՝ հասարակությունը մանիպուլացնելու համար։ Քանի որ նախկինները արդեն վաղուց ոչ մի բանի չեն խառնվում, ՌԴ խաղաղապահ առաքելությունը Սյունիքի տարածքում որևէ անմիջական պատասխանատվություն չի կրում, Արցախի իշխանությունները փաստացի կազմալուծված են, ապա մեղավորներին պետք է փնտրել արդեն սեփական շրջապատում։ Դրանով է թերևս բացատրվում Երկրապահ կամավորների նկատմամբ վերջին մեղադրանքները, թե նրանք էսկալացիա են սադրել Ներքին Հանդում, դրանով է նաև բացատրվում Էկոնոմիկայի նախարարության շուրջ կոռուպցիոն սկանդալը, և գործող վարչախմբի պահեստարանում մի քանի այդպիսի գործողություն է դեռ ենթադրաբար կա պահված։

Նախորդ երկու անգամները, երբ այս վարչախումբը իրականացնում էր Արցախի հանձման գործողությունները, Հայաստանի հասարակությունը և ընդդիմադիր ուժերը, լինելով էապես ավելի անփորձ և անկազմակերպ, չկարողացան արդյունավետ հակազդեցություն իրականացնել, և ամեն անգամ հայտնվեցին ուշացած արձագանքողի դերում (խոսքն այստեղ նաև ինձ է վերաբերվում)։ Արդյունքում թշնամու ծրագրերը, թեև հողի վրա հանդիպեցին հայ մարդկանց զինված դիմադրությանը, ի վերջո իրականություն դարձան։ Այս անգամ այդ ծրագրերը պետք է կանխել, և դրա միջոցը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելն է, որպես պատերազմների և պարտությունների հիմնական պատասխանատուի։ Այն պետք է հստակ հասկանա, որ ևս մեկ անգամ հայկական տարածքների հանձնում իրականացնել, բայց դրանից հետո իշխանությանը կառչել մնալ այլևս չի ստացվելու, և ստիպված լինի իր օտարերկրյա հովհանավորների հետ այլ սցենարներ բանակցել, որոնք թույլ չեն տա ադրբեջանական ագրեսիայի անարգել շարունակումը Հայաստանի նկատմամբ։

Դրա հնարավորությունները ուրվագծվում են, այս օրերին Հայաստանի գործող իշխանությունը տարբեր շահագրգիռ արտաքին ուժային կենտրոններից համապատասխան ուղերձներ է ստանում, և նման կոշտ ուղերձ նա պետք է ստանա նաև սեփական հասարակությունից։ Մինչ այդ, գիտակցելով նաև, որ ամեն ինչ չի կախված մեր բարի կամքից, յուրաքանչյուրս պետք է պատրաստվենք հնարավոր նոր ռազմական ագրեսիային, այն հաշվարկով, որ դրա դեպքում սահմանի վրա թշնամուն առավելագույն կորուստներ հասցնենք, իսկ երկրի ներսում էլ ի վերջո ազատվենք նրա կամակատարներից»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆՏավուշի մարզպետին և էլի ո՞ւմ էին թաքցնում ոստիկաններն ու զինված ԱԱԾ-ականները «Կիրանց» հացատանը (տեսանյութ) ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան Հարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀայրենիքն է արժեք, թե՞ ասֆալտը. մարդն է սա որոշում. Սրբազան (տեսանյութ) Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին (տեսանյութ) Բոլորս պետք է միավորվենք և հասնենք հոգևոր Հայաստանին. Արմեն Խաչիկյան (տեսանյութ) Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասինԳաղտնի հանդիպումներ Կիրանցում` ԱԱԾ հատուկ ստորաբաժանման հսկողությամբ (տեսանյութ) Ուզում են ապացուցել՝ հասարակությունը ստամոքս է, մեզ ներարկել են խոսել անզորության մասին․ Սրբազան (տեսանյութ)Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցումԻրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակ
Ամենադիտված