Կրեմլը մերժել է Նավալնիի մահվան վերաբերյալ միջազգային հետաքննությունը
RussiaԿրեմլը մերժում է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի կոչը՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան վերաբերյալ անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ընդհանրապես չենք ընդունում նման պահանջները՝ հատկապես պարոն Բորելի կողմից»,- պատասխանել է Պեսկովը եվրոպական դիվանագիտության ղեկավարի՝ պահանջը մեկնաբանելու խնդրանքին։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը պահանջել էր Ռուսաստանից միջազգային հետաքննություն անցկացնել Նավալնիի մահվան կապակցությամբ՝ չնայած Մոսկվայի պնդումներին, որ դա երկրի ներքին խնդիրն է: Նրա խոսքով՝ Մոսկվան պետք է թույլ տա Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն։