ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է ընդհանուր առմամբ վաստակել 225 միլիոն եվրո հինգ տարվա ընթացքում Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունից հետո, հայտնում է BBC-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի հարձակվողի՝ ազատ գործակալի կարգավիճակով մադրիդյան ակումբ տեղափոխվելու համար բոնուսը կկազմի մոտ 150 միլիոն եվրո, կողմերը աշխատանքային պայմանագիր կկնքեն հինգ մրցաշրջանի համար, որով Մբապեն տարեկան կվաստակի մոտ 15 միլիոն եվրո։
Նշվում է, որ Մբապեն դեռ պայմանագիր չի կնքել մադրիդյան թիմի հետ։
Մբապեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ պարզ դառնա, որ ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» չեն հանդիպի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆում։