Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե Հովհաննիսյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի Ալթուն ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց 

Վարչապետը հանդիպել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Քաղաքական

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Փետրվարի 22-ի առավոտյան վարչապետն այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել են. աճը 90 տոկոսից ավելի է: «Սա նշանակում է, որ երկրում ստվերի կրճատման և մրցակցության իրավիճակի բարելավման շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել: 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 8,7 տոկոս, ինչն ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: 2022-ին մեր տնտեսական աճը եղել է 12,6 տոկոս, 2021-ին՝ 5,6 տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն արձանագրել է, որ աշխատատեղերի էական բարելավում է տեղի ունեցել: «2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 180 000 նոր աշխատատեղ: Եվ սա ընդհանուր աշխատատեղերի թվի մեջ մոտավորապես 30 տոկոս աճ ունի: 2023 թվականն էական էր նաև նրանով, որ մենք՝ մեկ մարդու հաշվով, ՀՆԱ ցուցանիշով էական առաջընթաց ունեցանք, և Հարավային Կովկասում, ըստ էության, այս ցուցանիշով այժմ առաջին տեղում ենք:

Իհարկե, մեզ համար շատ էական և կարևոր են այն ներդրումները և տնտեսական համագործակցությունը, որ ունենք Ֆրանսիայի հետ: Իհարկե, արդեն նշվեց «Պեռնո Ռիկար»-ի բավականին երկարատև և նկատելի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, և նաև մի շարք այլ ընկերություններ գործում են Հայաստանի բանկային համակարգում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործում: Ուզում եմ նշել «Վեոլիա» ընկերության ներկայությունը Հայաստանում: Եվ մենք վերջերս քննարկում էինք, որ ջրային ոլորտում մեր համագործակցությունը պետք է ակտիվացնենք և խորացնենք: 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով խնդիր է դրվել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և մենք հույս ունենք, որ նաև Ֆրանսիայից նոր ընկերություններ կգան Հայաստան, գործունեություն կծավալեն ամենատարբեր ոլորտներում, որովհետև 7 տոկոս տնտեսական աճի ամբիցիոզ ծրագիրն իրականացնելու համար մեզ համար նաև աջակցություն է պետք»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսության արդիականացման ոլորտում էական ծրագրեր են իրականացվում: «Ներդրումային ծրագրերի առումով կուզեի ուշադրություն հրավիրել Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի վրա: Շինարարական ընկերությունները, որոնք կարող ենք հետաքրքրված լինել նման մրցույթների մասնակցելու համար, մենք նույնպես հետաքրքրված ենք: Հյուսիս-Հարավ ծրագիրը կա, որը 1 մլրդ և ավելի դոլարանոց ծրագիր է»- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական ընկերությունների ուշադրությունն է հրավիրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա: «Մենք ուզում ենք բարձրագույն կրթության ոլորտում նոր քաղաք ստեղծել, հիմնադրել: Մենք արդեն կոնկրետ աշխատանքները սկսել ենք այդ ուղղությամբ:

Պիտի արձանագրեմ, որ մշակվող արդյունաբերության ոլորտում ենք ցանկանում լուրջ ներդրումային ծրագրերով հետաքրքրվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը մնալ: Եվ հիմա Ֆինանսների նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտի հետ քննարկումների մեջ են, որպեսզի տեսնենք, թե ինչով կարող ենք ավելի լավարկել ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումները, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկիրն այդ իմաստով:

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել՝ այն առումով, որ զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Հիմա Հայաստանում նաև գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, և այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա: Ջրամբարաշինության լայն ծրագիր ունենք: Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ է 15 միջին և փոքր չափերի ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մենք ընտրել ենք որպես ռազմավարություն»,- նշել է վարչապետը:

Հաջորդիվ քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակից ընկերությունների հարցերին:

Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales , IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե ՀովհաննիսյանԵրկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներումԱստղագուշակ․ մայիսի 12Լուսանկարում Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին է, որը Ադրբեջանը հիմնահատակ քանդել էՕրվա խորհուրդ․ մայիսի 12ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումԵրևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածըԻտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանն» ընդունել էր «Կալյարիին»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց ՇվեյցարիանՄյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ)Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն ԱսատրյանինՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի ԱլթունԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմացՏարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համարԲելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԱնգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՉելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչո՞ւ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր ԳորդոյինՀրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներԹբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ)Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել
Ամենադիտված