Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրել Արցախցիները պատասխանել են իրենց սպառնացող իշխանություններին (տեսանյութ) Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ» Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը․ հայտարարություն Թբիլիսյան խճուղուց ցուցարարները երթով իջել են Արաբկիրի ոստիկանություն որտեղ բերման են ենթարկվել իրենց թիմակիցները Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին. Armlur.am Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե Սարգսյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի Շնորհիվ Սրբազանի առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն 

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին։ Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․

«Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կրկին, իր գործառույթների կատարման ընտրանքային սկզբունքին համաձայն, մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին չապացուցաված ինչ-որ «սպանությունների» համար, որոնց թեական գոյությունը արդեն երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը վերածել է հակահայկական քարոզի ուռճացված առարկայի։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը, որ բոլորովին վերջերս ծիծաղաշարժ «անհանգստություն» էր հայտնում աշխարհում փախստականների թվի աճի կապակցությամբ մի երկրի անունից, որը վերջին երեք տասնամյակում հայաթափել է ողջ պատմական Գարդմանը, Շիրվանը, Նախիջևանը, որը օրերի ընթացքում էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը, պատահաբար վերհիշել է աշխարհում միջազգային իրավունքի և դրա գործարկման անհրաժեշտության մասին։ Սա ադրբեջանական ընտրանքայինության և քաղաքական երեսպաշտության հերթական զազրելի արտահայտումն է։

Օրինակ՝ միջազգային իրավունքի մաս հանդիսացող «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ջենովայի կոնվենցիան մեջբերելիս ինչու՞ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը չի պատասխանում այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում ազատ շրջում և հերոսացվում պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց խոշտանգումների ենթարկած հանցագործները,

«Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի» կոնվենցիան մեջբերելիս արդյո՞ք  Ադրբեջանի ՄԻՊ-ը խիստ նմանություններ չի գտնում կոնվենցիայի դրույթների և այն գործողությունների մեջ, որ Ադրբեջանը իրականացրել է 1988 թ․ Սումգայիթում, 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և այլուր, արդյո՞ք չի կարողանում եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա ապօրինի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը և արձանագրված սովամահությունը ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանություն եզրի ենթադրած իրողություններին։

Իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի», «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման», «Երեխաների իրավունքների» կոնվենցիաների և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների» միջազգային դաշնագրերի հիշատակումը դուրս է ցանկացած տրամաբանությունից։ Խոշտանգումների և անմադրկային վերաբերմունքի դրսևորման համար Ադրբեջանում արժանանում են միայն հերոսացման։ 2023 թ․ ավելի քան 30 հազար երեխա 10-ամիս զրկված է եղել է կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններից, 30 հազար երեխա ենթարկվել է բռնի տեղահանման վախի և կյանքի նկատմամբ սպառնալիքի մշտական ուղեկցությամբ։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջ հայությունը ռասայական խտրականության հիմքով ենթարկվել է բռնի տեղահանման, վերջիններիս ստեղծած մշակութային ժառանգությունը, դարձյալ ռասայական և կրոնական խտրականության հիմքով,

շարունակաբար պղծվել, յուրացվել, ոչնչացվել է։ Այս գործընթացն ամբողջ ծավալով այժմ ընթանում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական հոգևոր-մշակութային և ազգային ժառանգության նկատմամբ՝ ինչպես եկեղեցիների և սրբատեղիների պղծման, այնպես էլ ազգային խորհրդանիշերի ոչնչացման ճանապարհով։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի անհավասարակշիռ հայտարարությունները։ Սա տիպիկ ադրբեջանական գործելակերպ է՝ ժխտել այն ամենը, ինչ կատարվել է, աղաղակել այն մասին, ինչը չի եղել։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում ենք նաև հետևել իր երկրում պետականորեն հնչող ատելության խոսքին, ռասիստական խտրականության տարրեր պարունակող ագրեսիվ հռետորաբանությանը։ Գուցե թե այդպես վերջինս կարողանա ապահովել իր պաշտոնի գործառույթների իրականացումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է. Վերլուծաբան ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության ներկայացուցիչներին ՀՀ նախագահը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով` առնվազն 50 մարդ է զոհվել (լուսանկարներ) ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՌուբեն Մելիքյանը՝ ձերբակալված քաղաքացու հարցով, ոստիկանության բաժանմունքից դուրս եկավ (տեսանյութ)«Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (տեսանյութ) Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրելԶինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է Ռուսաստանը նոր հարձակում է սկսել Խարկովի ուղղությամբՈստիկանների քաշքշման հետևանքով քաղաքացին հիվանդանոցում է հայտնվել (տեսանյութ)Արցախցիները պատասխանել են իրենց սպառնացող իշխանություններին (տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ» Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք. Փաստաբան Ոստիկանությունը շարունակում է ծառայել թուրքական իշխանություններին. հուրախություն մեզ՝ սև բերետավորներից մեկը վերցրեց մեր հյուրասիրած սուրճը. քաղաքացի․ (տեսանյութ) ԱՄՆ-ն որոշակի զենք էր պատրաստել Ուկրաինայի համար․ ՕսթինԽստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը․ հայտարարություն Թբիլիսյան խճուղուց ցուցարարները երթով իջել են Արաբկիրի ոստիկանություն որտեղ բերման են ենթարկվել իրենց թիմակիցներըԱմոթ, խայտառակություն․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Օրվա խորհուրդ․ Մայիսի 11Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա ՍողոմոնյանըՈստիկանությունն ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյան «Դու հոգեկան խնդիր ունես, էն կողմ գնա». ոստիկանությունը՝ ակցիայի մասնակից կնոջը (տեսանյութ) Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին. Armlur.amԿարմիր բերետավորները սկսեցին իրենց «առաքելությունը» (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե ՍարգսյանԱյս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացիՇնորհիվ Սրբազանի առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներենՍանկտ Պետերբուրգում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է յոթի ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիաներ ԵրևանումՔաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանը Հայաստանի դրոշը գցում է գետնին (տեսանյութ)Էջմիածին դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. փաստաբանՈստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Քաղաքացիները անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացրել Խորենացի փողոցումՔաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ)Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն ՄելիքյանՈւՂԻՂ. Սրբազան շարժումը անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանում և մարզերումԱվստրալիայում գործող եկեղեցական դասը զօրակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Ոստիկանները կուտակվել են Հաղթանակի կամրջի մոտ, որ խափանեն անհնազանդության ակցիան (տեսանյութ)Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել. ոստիկանությունՀունաստանում գործող մի շարք կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել Հանուն հայրենիքի շարժմանըԵկեք օգնենք իրար, էս խեղճ 2018թ.-ի հեղափոխականների լափամանը գտնենք, տանք իրենց. Դավիթ ԱմալյանԱյսօր ակցիայի մասնակիցները կփակեն մի շարք ճանապարհներԳիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞«Ժողովուրդ». Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը
Ամենադիտված