Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ) Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ» «1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...» Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցի Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ) Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ) «Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ) 

Արևմուտքի հեռու գնացող ծրագիրը. Թուրքիան տարածաշրջանում կփոխարինի ՌԴ-ին

Վերլուծական

Արցախում 2020 թվականի պատերազմը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել Հարավային Կովկասում՝ Թուրքիայի դիրքերի առաջխաղացման առումով: Անկարան ամրապնդել է իր ներկայությունը տարածաշրջանում։ Մյուս կողմից, ինչպես նկատում ենք, Արևմուտքի կուրացիայի ներքո ակտիվացել է հայ-թուրքական մերձեցման գործընթացը, որը պետք է դիտարկել Արևմուտքի գլոբալ ծրագրերի պրիզմայի ներքո, այն է՝ Արևմուտքը իրագործում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու և Հարավային Կովկասի նայողի դերում Թուրքիային նշանակելու իր ծրագիրը:

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների թեմայով քննարկումներն ակտիվացել են Հայաստանի քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո: Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտ ձևավորել, իսկ դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսակետը տարածաշրջանի մասին։ Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանի համար թշնամական պետություն է, հայտարարել է, որ «մենք պետք է շտկումներ անենք մեր մոտեցումներում»: Սակայն, առաջ մղելով Արևմուտքի օրակարգը և փորձելով ՌԴ-ն տարածաշրջանում փոխարինել Թուրքիայով, ՀՀ իշխանություններն աչք են փակում դրանից բխող հնարավոր լուրջ վտանգների վրա: Եթե համառոտ նկարագրենք Անկարայի հավակնությունները Երևանի նկատմամբ, ապա դրանք հանգում են երեք հիմնական կետերի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելը, 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը (որով անցնում է այսօրվա սահմանը երկու պետությունների միջև) ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Ադրբեջանի դիրքորոշմանը համապատասխան: Արցախի հարցում Անկարան ու Բաքուն մասամբ հասան իրենց նպատակին, սակայն մյուս երկու խնդիրները Թուրքիայի համար լուծված չեն, ու ակնհայտ է, որ Անկարան հետագայում ևս կշարունակի ճնշում գործադրել այդ հարցերում, հատկապես, եթե նրա դիրքերը տարածաշրջանում ամրապնդվեն:

Իսկ ինչպե՞ս է Արևմուտքը պատկերացնում այդ գործընթացը: Օրեր առաջ եվրոպական խորհրդարանն իր ընդունած բանաձևում առաջարկել էր հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդների գործուղել: Պարզ է, որ այս ամենը տանում է ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելուն և այն սկզբում դիտորդներով, այնուհետև ՆԱՏՕ զինվորականներով փոխարինելուն: Իսկ ո՞ր երկիրն է տարածաշրջանում ներկայացնում ՆԱՏՕ-ն, ճիշտ է՝ Թուրքիան: Ստացվում է, որ ՀՀ դրեյֆը դեպի ՆԱՏՕ ոչ այլ ինչ է, քան դրեյֆ դեպի Թուրքիա: Տարածաշրջանի նայող նշանակվելուց և ռուսական գործոնի չեզոքացումից հետո Անկարային ոչինչ չի խանգարելու Ադրբեջանի հետ մեկտեղ իրագործել Մեծ Թուրանի ծրագիրը, որի բաղկացուցիչ մասն է կազմում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

Մյուս կողմից Արևմուտքը ցանկանում է ՌԴ–ի և նաև Իրանի փոխարեն Անկարային դարձնել ՀՀ հիմնական տնտեսական գործընկեր: Առաջին քայլն այս առումով արդեն արվել է: Նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ, սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական էքսպանսիայի առաջին փուլ, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ:

Ակնհայտ է, որ հայ-թուրքական մերձեցումից շահելու են միայն Արևմուտքը և Թուրքիան, իսկ Հայաստանը հայտնվելու է նոր անվտանգային և տնտեսական մարտահրավերների առջև:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ»«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ)Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ)«Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն էՎաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինենՆախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցումՍիմոնյանը Կանադայի սենատի նախագահի ու Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկումներ է ունեցելՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետԲողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբանՔաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել
Ամենադիտված