Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ) Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ» 

Արևմուտքի և Ադրբեջանի էներգետիկ շահերը Հարավային Կովկասում ամբողջությամբ համընկնում են

Վերլուծական

Եթե 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանն էներգետիկ ռեսուրսները, այդ թվում՝ գազը, ծառայեցնում էր Արցախի խնդրի շուրջ բանակցային գործընթացում իր համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակին, ապա այժմ փորձում է այն օգտագործել որպես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում առանցքային տարածաշրջանային դերակատար՝ իր դիրքերն ամրապնդելու գործիք։ Ուշագրավ է, որ հավաքական Արևմուտքի էներգետիկ շահերը Հարավային Կովկասում ամբողջովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ և այս հանգամանքը պետք է լուրջ քննության առնվի արևմտյան արտաքին քաղաքական վեկտոր որդեգրելու կողմնակիցների կողմից:

Դիցուք՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունները Հարավային Կովկասում պայմանավորված են էներգետիկ նկատառումներով, ինչպես նաև՝ տարածաշրջանում իր ազդեցության մեծացմամբ՝ մրցակցության մեջ լինելով Ռուսաստանի հետ: Նրա գլխավոր նպատակը՝ Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային էներգետիկ ուղիների ստեղծումն է, ինչը և իրագործվել է ԱՄՆ–ի աջակցությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցմամբ։  ԱՄՆ–ն ամենևին շահագրգռված չէ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ստեղծել: Սակայն՝ որպես բուֆերային գոտի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, այս տարածաշրջանում ԱՄՆ–ի հետաքրքրությունները մեծանում են: Տարածաշրջանային ներգրավվածությունը կարող է նպաստել ԱՄՆ-ին առաջ տանել իր շահերը՝ Կասպյան ավազանի նախագծերում, ինչպես նաև՝ նվազեցնել Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը:  Ընդգծենք, որ Կասպյան էներգակիրների մատակարարումը Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը, ԱՄՆ-ում միշտ վայելել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, և այդ նախագիծը Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունի։

Վաշինգտոն-Բաքու էներգետիկ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Ադրբեջանում նավթի և գազի հատվածի զարգացումը, նոր խողովակաշարերի կառուցումն ու շահագործումը, Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և ոչ նավթային հատվածում փոխադարձ առևտրի ընդլայնումը։ Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումները Ադրբեջանից կազմել է 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն: Ադրբեջանը գտնվում է Տրանս-կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (հայտնի է Միջին միջանցք անունով) վրա, որը կապում է Չինաստանը Թուրքիային և Եվրոպային՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Այն շրջանցում է Ռուսաստանը (որը տասնամյակներ շարունակ եղել է Չինաստանի և Եվրոպայի միջև հիմնական ցամաքային կապը) Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) նորակառույց 826 կմ երկարությամբ երկաթգծով: Քննարկվում է նաև Անդրկասպյան խողովակաշարի (Trans-Caspian Pipeline – TCP) նախագիծը, որը գազը Թուրքմենստանից կբերի Ադրբեջան և այնուհետև դեպի Հարավային գազային միջանցքին՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը ներկայումս ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնում է դեպի հարավ-արևելյան Եվրոպա: Այսպիսով, հաշվի առնելով, որ Հարավային Կովկասը էներգետիկ և տրանսպորտային հանգույց է Եվրոպայի և Ասիայի միջև և դրա դերը առավել քան արժևորվում է ուկրաինական ճգնաժամի ֆոնին՝ որպես ռուսական գազի այլընտրանք, ԱՄՆ-ը դիտարկում է Ադրբեջանին որպես էներգառեսուրսների ստաբիլ մատակարարման աղբյուր և փորձում է ապահովել դրա անվտանգ անցումը դեպի Եվրոպա:

ԱՄՆ-ի՝ Ադրբեջանում ունեցած էներգետիկ շահերին շաբաթներ առաջ անդրադարձել են նաև ամերիկյան մի շարք «ուղեղային կենտրոններ»: Դրանցից ամենահեղինակավորներից մեկը՝ Foreign policy in Focus կենտրոնը ծավալուն հոդված էր նվիրել՝ նկարագրելով Վաշինգտոնի որդեգրած ռազմավարությունը Բաքվի հետ հարաբերություններում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի պլանավորման հիմքում Ադրբեջանն է։ Հաշվի առնելով երկրի հսկայական էներգետիկ ռեսուրսները, հատկապես՝ նավթն ու բնական գազը, ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են Հարավային Կովկասում այն բանալին, որը կօգնի Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ավելին՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատունն օրեր առաջ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալների մեծացմանն ու այդ ծրագրերը մեծամասամբ կապված են Ադրբեջանի հետ: Իսկ շաբաթներ առաջ Մյունխենում ԱՄՆ նախաձեռնությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի գլոբալ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ համակարգող Ամոս Հոխշտեյնի միջև։ Հանդիպմանը քննարկվել են Միջին միջանցքի զարգացումը և Ադրբեջանի դերն այս գործընթացում։

Գանք Եվրոպա. ԵՄ տարածքում խորացող էներգետիկ ճգնաժամը Բրյուսելին ստիպում է ակտիվացնել էներգակիրների, առաջին հերթին՝ բնական գազի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքը։ Այդ համատեքստում ԵՄ-ն վերջին շրջանում առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում կասպյան, մասնավորապես՝ ադրբեջանական գազի նկատմամբ։ Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝

  1. ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը,
  2. Հարավային Կովկասում ձևավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը,
  3. խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը և Իրանի դերակատարության մեծացումը։

Ադրբեջանի նկատմամբ ԵՄ–ի լոյալ մոտեցումն օրինաչափ է, եթե հաշվի առնենք վերջինիս տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Եթե միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն միայն Ադրբեջանից ներմուծված գազի համար վճարել է շուրջ 5 մլրդ եվրո, ապա, օրինակ, Հայաստանի հետ ԵՄ ամբողջ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում չի հատել 1 մլրդ դոլարի սահմանը։ Պատահական չէ, որ 2022թ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շտապեց հայտարարել, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ գազային գործարքի չեղարկումը կամ սառեցումը։ Ընդամենն ամիսներ առաջ Բրյուսելն ու Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանից Եվրոպական միություն գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ:

Վերջում նշենք նաև, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր շահառուն էլ է հանդիսանում Արևմուտքը: Ինչպես և կարելի էր ենթադրել՝ Հայաստանի հաշվին Արևմուտքը ցանկանում է իրացնել իր էներգետիկ շահերը: Լրացուցիչ ծավալների համար Եվրոպային անհրաժեշտ են նոր երթուղիներ Կասպից ծովի տարածաշրջանից բնական գազի և այլ ածխաջրածինների մատակարարման համար: Եվ այս առումով Հայաստանի Սյունիքի մարզն սկսում է շատ կարևոր նշանակություն ձեռք բերել Արևմուտքի համար։ Եվ հենց դա է պատճառը, որ Արեւմուտքը պահանջում է խաղաղության պայմանագրում ֆիքսել միջանցքը՝ այն էլ առանց ռուսական կողմի վերահսկողության: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Այսօր խաղադրույքը եկեղեցին է, վաղը կլինի լեզուն, կկորցնենք եկեղեցին, կկորցնենք հայ լինելու իրավունքը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Աֆղանստանում հեղեղումների պատճառով` 50 մարդ է մահացել Հնարավոր չէ Հայաստանում ապրել, եւ մշակույթը չլինի քաղաքականացված. Լիլիթ Բլեյան Կիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ես առաջադրվելու ցանկություն չունեմ, պաշտոնականացված որոշում. Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին. սա ազգային ազատագրական պայքար է՝ հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (տեսանյութ) Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (տեսանյութ) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցը ՌՕՈւ հրամանատար է նշանակվել Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքիցՄենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն ՄելիքյանԲիշքեկում գիշերը անկարգություններ են տեղի ունեցել. 29 մարդ է տուժելՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ»«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ)Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ)«Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն էՎաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինենՆախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցումՍիմոնյանը Կանադայի սենատի նախագահի ու Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկումներ է ունեցելՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետԲողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբանՔաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել
Ամենադիտված