Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ Հովհաննիսյան Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԱԳՆ Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ Սրբազան Մյուս տարի Եվրատեսիլ պետք է ուղարկել կարմիր բերետավորներին, նաղդ կրող են. Կարեն Քոչարյան ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում «Դավաճան տեսնելիս սիգնալ տուր ճիշտ ձևով». դերասանը հումորային հոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժամը 10։40-ի դրությամբ բերման է ենթարկվել 134 քաղաքացի 

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը, որում ներկայացվել է ՀՀ գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության նախագիծը:

Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների՝ «Սինոփսիս Արմենիա», «Ինթելինեյր», «ՍԱԴԱ սիստեմս», «Սթրաթեջիք վելյու վենչուրս», «Բիգքընթրոլս», «Պրոջեքթ ինթեգրեյշըն» և այլ ընկերությունների ղեկավարներ:

Մինչ նախագծի ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է, որ այս ֆորմատը ձևավորվել է խորհրդի անունից բխող ակնհայտ պատճառներով ու նպատակներով, և շնորհակալություն հայտնել ներկաներին խորհրդում ներգրավվելու, աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության համար: «Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը: Այս ֆորմատում մենք կփորձենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության և խորհրդարանի գործընկերների մասնակցությամբ ռազմավարությունների մշակման գործում ավելի մեծ ներգրավվածություն ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումն այդ պրոցեսի մեկնարկն է, և նիստի արդյունքներով որոշումներ կկայացվեն հետագա աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է ռազմավարության տեսլականը, նպատակը և շրջանակը: Ըստ այդմ՝ ռազմավարության տեսլականը Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի թռիչքային աճի ապահովումն է, իսկ նպատակը՝ կրթության, կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների քաղաքականությունների համապատասխանեցման ու փոխկապակցված զարգացման մեխանիզմի ներդրումն ու իրագործումը:

«Վերջին երեք տարիներին կտրուկ ավելացել է գիտության ֆինանսավորումը և հատկանշական է, որ հատկապես նպատակային ծրագրային ֆինանսավորման և թեմատիկ ֆինանսավորման ուղղությամբ է աճը տեղի ունենում»,- նշել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանում լաբորատոր փորձարկումների համար նախատեսված նվազ կարողություններ կան և անհրաժեշտ է այստեղ առաջնահերթություններ սահմանել ու լաբորատոր կարողությունները նույնպես թիրախավորված զարգացնել: Ըստ Հակոբ Արշակյանի, շատ կարևոր է, որ արդեն կան կապիտալ ներդրումների համար հատկացված միջոցներ: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական ոլորտին՝ նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում՝ 2021 թվականին 34 տոկոս, 2022-ին՝ կրկնապատիկ և 2023-ին՝ 44 տոկոս շրջանառության աճ է գրանցվել:

Նախագծում ներկայացվել են 5 ճյուղեր՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են և՛ կրթական, և՛ գիտական, և՛ արդյունաբերական ուղղությունների կոմպոնենտներ: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն գործադիր մարմնի շրջանակներում՝ ի նպաստ վերոնշյալ ճյուղերի զարգացման և ներդրումների արդյունավետության բարձրացման:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Կարծում եմ, որ խորհրդի աշխատանքային խմբերը պետք է աուդիտի ենթարկեն մեր այս երեք ուղղություններով իրականացվող քաղաքականություններն ու գնահատեն, թե այդ քաղաքականություններն ինչքանով են նպաստում այս ճյուղերի հետագա զարգացմանը, գնահատեն այդ նպաստը: Եթե այդ նպաստը քիչ է, ապա ի՞նչ պետք է անել դա առավել արդյունավետ դարձնելու համար»:

Ծավալվել է մտքերի փոխանակություն նախագծում բարձրացված հարցերի, խնդիրների լուծման և մեխանիզմների հասցեագրման շուրջ: Մասնավորապես, առաջարկություններ և դիտարկումներ են ներկայացվել նշված ուղղություններով զարգացման մեխանիզմների ներդրման շուրջ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի անհրաժեշտ լուծումներ գտնել հայեցակարգային հարցերին և իրագործել նախանշված ծրագրերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․ սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ ՀակոբյանՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ ՀովհաննիսյանՀամացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան Գագիկ Մելքոնյան և Հովիկ Աղազարյան․ այս երկուսի մեջ է պայքարը. Սրբազանի կատակ պատասխանը՝ վարչապետի թեկնածուի մասին հարցին Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան «Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե կարիքս լինի, ասեք․ Փաստաբանին և մնացածին ազատ են արձակել Սու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներին Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը Փողոցներում պտտվում եմ, թող Արսեն Թորոսյանը մի օր գա, կուզեմ հետը զրուցել. Հրայր սարկավագ (տեսանյութ) ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԱԳՆՀանդա՛րտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են. Սրբազանը՝ ոստիկաններին Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆկարիչների միության նախագահը շենքի ներսում դիմավորեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Մյուս տարի Եվրատեսիլ պետք է ուղարկել կարմիր բերետավորներին, նաղդ կրող են. Կարեն ՔոչարյանԼրագրողին բերետավորների հրամանատարը լկտիաբար վիրավորում է (տեսանյութ)Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը հրահանգել է իրեն ներկայացնել բացակա ուսանողների անուններըԱստվածաշուչ կարդացած կա՞ս․ ոչ ոք այս բեմից ատելություն չի քարոզում․ Բագրատ Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում«Դավաճան տեսնելիս սիգնալ տուր ճիշտ ձևով». դերասանը հումորային հոլովակ է ներկայացրել (տեսանյութ)24News-ի Մերին հիմա հիվանդանոցում է գտնվում, նաև` ABC-ի Դավիթը, առողջությում եմ մաղթում. Սրբազան (տեսանյութ)Ժամը 10։40-ի դրությամբ բերման է ենթարկվել 134 քաղաքացի«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանՈւշադրությամբ հետևում ենք իրավիճակին. Ռուբեն ՄելիքյանՈստիկանության կոպտությունը, ոմանց ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանՇատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը. Արտակ ԶաքարյանԺամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 88 խաղաղ ցուցարարՏերյան փողոցը պարալիզացված է. ոստիկանները բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ) Թուրքին բերե'ք նստացրեք, ամո'թ ա արա', էս ի՞նչ պահվածք ա լրագրողների, կանանց, երեխաների նկատմամբ (տեսանյութ) Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ)Բերետավորները բերման են ենթարկում անգամ մայթեզրով քայլող քաղաքացիներին (տեսանյութ) Բերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ) «Թուրքահպատակներ», «Էս երեխեքի արցունքների համար պատասխան եք տալու». լարված վիճակ Թումանյան փողոցում (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժիններ՝ տեսակցելու բերման ենթարկվածներինԻրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ)Ինձ էլ բերման ենթարկեցին՝ չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան․ Վարազդատ ՀարությունյանԲիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ)Բերետավորները սկսեցին իրենց ոչ կոռեկտ պահել 24-ի լրագրողի նկատմամբ, միջամտեց Գառնիկ Դանիելյանը (տեսանյութ) Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Փաստաբան Վարազդատ Հարությունյանին բերման են ենթարկելԱգրարայինի դիմաց քաղաքացիները փակեցին ճանապարհը, բերետավորները սկսեցին բերման ենթարկելՎաղ առավոտից քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ ՈւՂԻՂ. Պարալիզացված են մայրաքաղաքի փողոցներըՈստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող
Ամենադիտված