Հասարակական կարգ ենք պահում, էսքանով բավարարվեք. ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Տավուշի մարզի Կայան բնակավայրում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ) Հայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. Զախարովա Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Դուք էն տեսակն եք, որ վաստակաշատ բժիշկ եք աշխատանքից ազատում, հաղթած գեներալ եք կալանավորում. Աղասի Միքայելյան Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ 

«Բորիսն իմ սրտում է ապրում, ու միշտ այդպես է լինելու». Բորիս Կարախանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելացի երեխա էր, հոգատար: Աստծո կողմից պարգև էր ինձ՝ իմ մյուս երեխաների նման: Փոքրուց իրեն հետաքրքիր էր զինվորական կյանքը: Բորիսն ուռուցք ուներ, որը բուժեցինք: Կարող էր չմեկնել ժամկետային զինծառայության, բայց ինձ ասաց՝ եթե անգամ իմ թղթերը ցույց տաս ամբողջ աշխարհին, միևնույնն է, գնալու եմ ծառայության: Իր խոսքն ինձ համար եղել է օրենք: Հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, նա տեսել է իր օրինակը: Մեր տանն անընդհատ հիշում էինք մեր տղաներին: Այնպես որ, չնայած մեր ընտանիքում զինվորական չունեինք, բայց երևի թե մեր անցած ուղին, մեր հայրենասիրությունը նաև իրեն փոխանցվեցին, ու զինվորական դառնալու ուղին բռնեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Բորիսի մայրիկը:

Բորիսի ընտանիքի արմատներն Արցախից են: Նա ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Ավարտել է գյուղի Կառլեն Եսայանի անվան միջնակարգ դպրոցը: Ընդունվել է Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին, բայց այդպես էլ ուսումը չի հասցրել ավարտել: «Բորիսը տղաներիցս ավագն է, տան հինգ երեխաներիցս մեկը»: Բորիսը ժամկետային զինծառայող եղել է 2018 թ.-ի հունվարի 8-ից մինչև 2020 թ.-ի հունվարի 8-ը: Վեց ամիս Լուսակերտում դասընթացների է մասնակցել, այդ ընթացքում աչքի ընկել իր առաջադիմությամբ: «Վերադարձել է Մարտակերտ, ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանականում, ինչպես իմ մյուս տղան: Եղել է դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնակատար: Եղել է զինվորական խորհրդի նախագահը, որը պաշտպանում էր զինվորների իրավունքները դիվիզիայում: Արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանների: Իմ երկու որդին էլ «Հայոց բանակի գերազանցիկ» են:

Երբ հունվարի 8-ին զորացրվեց, անմիջապես իր թղթերը ներկայացրեց, որ պայմանագրային ծառայությունը շարունակի Օմարում: Ինքն է որոշել ծառայել Քարվաճառում՝ Օմարում: Իրենց զորամասը եղել է Չթռլու կոչվող տարածքում»: Մայրիկն ասում է՝ որդուն առաջարկում էին պայմանագրային ծառայության անցնել Արցախում: «Ես էլ իրեն նույնն ասացի, արձագանքեց՝ «մա՛մ, իմ ընկերների հետ 44-օրյա պատերազմի միջով եմ անցել, իրենց լավ եմ ճանաչում, գիտեմ, թե ով ինչի կգնա հանուն ինձ: Ես նման ընկերներ էլ որևէ տեղ չեմ գտնի, իրենք ուրիշ են»: 2020 թ.-ի պատերազմից հետո Օմարից զորամասը տեղափոխվում է Ջերմուկ, Բորիսն էլ է տեղափոխվում այնտեղ: «Տղաները չեն լքել Օմարը, հարձակման պահին իրենց մի դիրքը վերցրել են, բայց որոշ ժամանակ հետո մեր տղաները նորից իրենց դիրքում էին:

Տղաները մեր երկրի տարբեր հատվածներից էին, բայց հարազատ եղբոր նման էին, իրար թիկունքի կանգնած: Հիմա էլ իրենք ինձ զանգում են, կապի մեջ են մեզ հետ, միշտ հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգնել. «Եթե անգամ մենք դիրքերում ենք, դա կապ չունի: Ոչնչից չնեղվեք, միայն ասեք, թե ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել»: Առաջին օրվանից, որ Բորիսս չկա, տղաները կան, մեր կողքին են: Ես էլ իրենց եմ ասում՝ ի դեմս բոլորիդ, Բորիս ունեմ, կաշխատեք ողջ ու առողջ դիրքերից իջնել, առաջինը ես իմանամ, որ ապահով եք ու տանը»: Բորիսի հրետանին պաշտպանում էր Գորայքի սարերը: «Ծանր օրեր էին, ձմռանն ավելի ծանր էր, բայց ինքն ուրախ էր, ասում էր՝ մա՛մ, իսկ ո՞վ է ասել, որ ծառայությունը պետք է հեշտ լինի:

Ուրախությամբ էր բարձրանում դիրքեր, ընկերների հետ մեկ ընտանիք էին դարձել, գուցե նաև իրենց անցած ուղին իրենց այդքան միահամուռ դարձրեց: Բորիսն ասում էր՝ իմ համար սահմանը սկսվում է Հայաստանի հյուսիսից, վերջանում Արցախով: Ես հայրենիք եմ պահում, ոչ թե միայն Արցախը: Իր համար հայրենիքը Հայաստանն էր, ծննդավայրը՝ Արցախը: Մենք էլ ենք այդպես մտածում, դա է ամենաճիշտ տարբերակը»: 2022 թվականի սեպտեմբերի 13: «Ես այդ օրն Արցախում էի: Այդ ընթացքում սկսվեց պատերազմը: Իր հետ կապ չկար, ընկերների հետ կապվեցի, հետո արդեն Բորիսը զանգեց սեպտեմբերի 13-ի առավոտյան, հարցրեցի՝ «Բորի՛ս, ի՞նչ են ասում», ասաց՝ «մա՛մ, ինչ որ այդտեղ է եղել, ավելի ահավոր վիճակում այստեղ է»: Բաց չէր խոսում: Ասաց, որ իրեն էլ չզանգեմ, ինքը լավ է:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ նույնն էր ասում: Ձայնը տարօրինակ էր, ուզում էի հասկանալ, թե ինչ վիճակ է, զոհեր ունե՞նք: Այլ կերպ ձևակերպեցի հարցս՝ մերոնցից շա՞տ կան, արձագանքեց՝ ձորը լիքն է: Արդեն ամեն ինչ հասկանալի էր: Իրեն միայն ասացի, որ զգույշ մնա: Մի անգամ էլ զանգեց՝ մա՛մ, ոչինչ չեմ ասում, ուղղակի քույրերիս լավ կպահես, Ալեքսին տղամարդ կսարքես: Մի տեսակ բարկացա՝ մենք քո համար ենք անհանգստանում, իսկ դու ինչեր ես ասում: Ասաց, որ էլի կզանգի, «մա՛մ, քեզ պինդ կպահես»: 2020 թ.-ից հետո մեզ կարծես պատրաստեր այս օրվան: Մի անգամ ասաց՝ մա՛մ, ծառայության մեջ երկու տղա ունես, որ հանկարծ մեզանից մեկը չլինի, շատ մամաների նման չուշաթափվես, չգոռաս, քեզ չկորցնես: Գիտեմ, որ դժվար է, բայց ոնց մեզ տղամարդու նման մեծացրել ես, այդպես էլ տղամարդավարի մեր մեկի չլինելը կտանես: Հիմա եմ հասկանում, որ պատրաստում էր այդ օրվան, նույնիսկ իր զոհվելու օրվան էր պատրաստում:

Բորիսին ասել էի, որ վերադառնում եմ Հայաստան, որովհետև փոքր տղաս դպրոցում էր, ասացի՝ գուցե ճանապարհները փակվեն, երեխեն մենակ չմնա: Բորիսն էլ համաձայնեց: Վերադարձի ճանապարհին փորձում էի կապվել իր հետ, ապարդյուն: Տղաներից մեկի հետ կապվեցի, ասացի՝ լա՞վ եք, արձագանքեց՝ այո, «իսկ Բորիսն ո՞ւր է, չի պատասխանում զանգերին», պատասխանեց՝ «Բորիսը ձորում է»: Իսկ Բորիսն ասել էր, որ ձորը լիքն է: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կարծես սրտիս վրա քար դրած լինեին, քարն ավելի ծանրացավ: Ինձ հետ խոսող տղան հավաստիացրեց, որ Բորիսը ողջ է: Խնդրեցի, որ երբ կապվի Բորիսի հետ, ասի, որ ինձ զանգի և ուղղակի մամա ասի»: Սեպտեմբերի 14-ին մայրիկն արդեն գիտեր, որ որդին անմահացել է: «Ես եմ իմ որդուն ճանաչել, չեմ թողել, որ ուրիշը գնա, ես եմ գնացել Աբովյան և ճանաչել իրեն: Չուզեցի, որ իմ ներսում կասկածներ մնան… 44-օրյա պատերազմն անփորձանք անցել էր, չէի սպասում, որ Ջերմուկում այդպես կլինի»: Տիկին Արմինեի համար կորուստը կրկնակի է, ծննդավայր Արցախի ու որդու կորստի ցավը միաձուլվել, մեկ են դարձել:

Մայրիկն ասում է՝ խոստացել էր Բորիսին ուժեղ լինել ու իր խոստմանը տեր է լինելու: «Խոստացել էի իրեն, որ չպետք է ինձ կորցնեմ, պետք է քայլեմ, ապրեմ, շարունակեմ ընտանիքս սրբությամբ պահել: Ամուսին ու ծնողներ եմ կորցրել, Արցախում սրբավայր ունեմ: Արցախի հողի հետ է խառնված իմ երեխաների մանկությունը, դա բավարար էր, որ ես ինձ կորցնեի, բայց ոչ, ես Բորիսին խոստացել եմ, որ երբեք չեմ կոտրվելու: Բորիսն իմ սրտում է ապրում, ու այդպես միշտ է լինելու: Հիմա ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ էլ մեր նման մայրիկներ չլինեն: Մենք վերջինը լինենք: Հիմա երրորդ տղաս էլ ուզում է գնալ ծառայության, չնայած օրենքով ազատված է պարտադիր զինծառայությունից: 18 տարեկան է, ամռանն ուզում է մեկնել պաշտպանելու հայրենիքը: Դա ուղղակի ցանկություն չէ, պայքարում է ծառայության մեկնելու համար: Ես էլ չեմ ասում՝ մի գնա, դա իր որոշումն է: Մյուս տղաս էլ կարող էր շուտ զորացրվել Բորիսի զոհվելուց հետո, բայց ծառայեց մինչև վերջին օրը: Ի դեմս իմ տղաների, ես ունեմ այն համոզմունքը, որ տղամարդը բանակում է կայունանում»:

Հ. Գ. - Բորիս Կարախանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Հրազդանի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ ԶՈւ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոյե, Լուկյանցի գյուղերը Հասարակական կարգ ենք պահում, էսքանով բավարարվեք. ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան (տեսանյութ) Ասում են՝ հանեք հաճախորդներին, մարդիկ էլ ասում են՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ, հո ուժով չե՞նք հանելու (տեսանյութ) ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՏավուշի մարզի Կայան բնակավայրում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ) Երևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառք տալու գործով հայ գործարար է ձերբակալվելԷլ ի՞նչ հավաք՝ առանց սև ու կարմիր բերետների, Փաշինյանը գալիս է Օպերայի շենք (տեսանյութ) Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցերի շուրջՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են Ոստիկանական բեռնատարները Կենտրոն նոր ուժեր են տեղափոխում (տեսանյութ) Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) Օկուպացված Իվանյանում այսօր տեղի կունենա ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունըՀարյուրավոր ոստիկաններ՝ Օպերայում, կենտրոնն ամբողջությամբ շրջափակվել է ուժայինների կողմից (տեսանյութ)Դավթաշեն-Աշտարակի խճուղի հատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, նոր արագաչափ է տեղադրվելՀՀ ՊՆ-ն Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումՔննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականըԴուք էն տեսակն եք, որ վաստակաշատ բժիշկ եք աշխատանքից ազատում, հաղթած գեներալ եք կալանավորում. Աղասի ՄիքայելյանԹրամփի Boeing-ը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռիՍմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետՍատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունըԳեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետԻշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՀրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետՎահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառըԲագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին․ պատգամավոր Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. ԳալուզինՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել (տեսանյութ)Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը․ «Հրապարակ»ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԳյումրիում ևս անհնազանդության ակցիա է (տեսանյութ)Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանը ռազմականացնելու ծրագրեր ունի. ՌԴ ԱԳՆՓրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Բագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՀայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելուՄԻՊ Անահիտ Մանասյանը, կարծես, նույնպես լծվել է հոգեւորականներին պիտակավորելու գործին․ «Հրապարակ»Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք. Վահե Հովհաննիսյան Դանիայի Թագավորությունում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (տեսանյութ)Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին
Ամենադիտված