Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ) Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ) Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան Առաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ) «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) 

Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է

Հայաստան

SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է: 

Doing Digital Forum-ն այս տարի կներկայանա նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։

Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: DDF24-ը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշում է. «Այս տարի Doing Digital Forum-ում առանձնացվելու են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն է միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն»։

Ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկը արդեն երկրորդ տարին Doing Digital Forum-ի կողքին է։

«Մեզ համար տնտեսության թվային փոխակերպումը կյանքի որակի բարելավման գործիք է, սոցիալական փոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ: Ոլորտի լավագույն մասնագետների հետ թվային փոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` մենք նպատակ ունենք միասին նախանշել ֆինթեքի ապագան մեր երկրում և կիսվել ոլորտի համակարգային զարգացմանն ուղղված մեր փորձով», - ասում է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով DDF24-ը կշոշափի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերներին դիմագրավելուն: 

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

Երկրորդ տարին անընդմեջ միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը Apricot Capital-ն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը։ Ֆորումի գործընկերներն են Ucraft-ն ու Hoory-ն։

***

«Բացահայտելով թվային ապագան» խորագրով անդրանիկ Doing Digital Forum-ը գրանցեց աննախադեպ հաջողություն, որի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն էր: DDF23-ը հյուրընկալեց տեղական ու միջազգային ավելի քան 20 խոսնակի, այդ թվում՝ ՀՀ կառավարությունից ու Կենտրոնական բանկից և տասից ավելի երկրից, ավելի քան 1000 մասնակցի Հայաստանից և յոթից ավելի երկրից։

Մասնակցության, համագործակցության և այլ մանրամասների համար այցելեք՝ doingdigital.am   

***

SPRING PR

SPRING PR-ը մրցանակակիր ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, թվային հաղորդակցությունների, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում: 

SPRING PR ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ: SPRING PR-ը համաշխարհային PR համայնքի մաս է և անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR), Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիան (WCFA): 

Ընկերությունը տարիների ընթացքում բարձրագույն մրցանակների ու ճանաչման է արժանացել մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխություններում՝ այդ թվում՝ Eventiada IPRA Golden World Awards-ում, C4F Davos Awards-ում (Communication for Future Davos Awards), WCFA-ի Davos Digital PR Awards-ում (Best Digital PR Project), իսկ 2021 թվականին հաղթող է ճանաչվել IPRA Golden World Awards-ում, որը համարվում է ոլորտի Օսկարը։ SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքանյանն ու Տաթևիկ Սիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։

***

Ամերիաբանկ ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրըԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալԱյսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ)Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ ԴանիելյանԱռաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի Հերոսի մայր տիկին Գոհարը միայնակ փակել էր ճանապարհը, իսկ ոստիկանն իրեն ասում է՝ մի շահարկի որդուդ հանգամանքը. Լիլիթ Աթոյան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում.Արգամ Հովսեփյան 168․am Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել Ալեն Սիմոնյան․ «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ» Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության Փաշինյանը մեկնեց Դանիա Հանուն հայրենիքի շարժմանը միացած քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում Հանդիպում Բագրատ Սրբազանի հետ, օրվա ամփոփում․ ուղիղ Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի Վահե Ղալումյանին ասեք՝ թող խելոք մնա. Բագրատ Սրբազան Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ․ News.am Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է Փաստացի, ընթանում է Աստծո և սատանայի պայքար` բոլոր իմաստներով․ Հայկ ՖարմանյանԴոլարն ու եվրոն էժանացել են 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրաՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ պատգամավորԴուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև․ Վահե Սարգսյան ՀՀ-ում ակնկալիք կարելի է ունենալ պետական ապարատը վերականգնելուց հետո. Մկրտչյան Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով Ոստիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից (տեսանյութ)
Ամենադիտված