Վաղ առավոտից քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ ՈւՂԻՂ. Պարալիզացված են մայրաքաղաքի փողոցները Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք Ուրախ եմ, որ ասելիքս հասել է ճիշտ հասցեատիրոջը. շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին. Արմեն Այվազյան Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե Դավթյան Դժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր Մկրտչյան Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հանրահավաքից հետո ժողովուրդը մոտենում է Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում 

Ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», հիանալի տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ «թավշահեղափոխական» հարայ-հրոցից հետո 2018-ին տեղի ունեցավ կործանաբեր իշխանափոխությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ձևավորեց իր «դուխով» կառավարությունը, նրան ու նրա քաղաքական շրջապատին առանձնապես չճանաչող-ոգևորվածները նշում էին, թե՝ «ազնի՜վ, մաքո՜ւր, ժողովրդի ծոցից ելա՜ծ, չկոռումպացվա՜ծ, երիտասա՜րդ, նո՜ր դեմքեր են, իրենք հաստատ լավ իշխանություն կլինեն...»: Անցել է արդեն գրեթե 6 տարի: Վերը հիշատակված ոգևորված հայրենակիցների գերակշիռ մեծամասնությունը ձերբազատվել է 2018-ին ունեցած պատրանքներից: Նրանք, ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», մեզանից ոչ պակաս, իսկ հաճախ՝ մեզանից էլ լավ են տեսնում, թե ի՜նչ ունենք իրականում: Կոռուպցիոն սկանդալների, կոռուպցիոն ռիսկերի, ընդհանրապես կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների թեման ոչ միայն շարունակում է արդիական մնալ, այլև նորանոր «գեղարվեստական» ձևեր է ստանում:

Գուցե Արցախն աղետի մատնելու և մյուս փաշինյանական «նվաճումների» խորապատկերում այս հանգամանքը «փոքր» կամ «անկարևոր» մեղք թվա, բայց, շատ մեղմ ասած, թե՛ իշխանության ընդհանուր նկարագրի առումով, թե՛ երկրի զարգացման հնարավորությունների առումով դա էական հանգամանք է: Ի մասնավորի, փաշինյանական իշխանության, նրա ու իր ՔՊ-ի նկարագրի մասին բավականին ուշագրավ մանրամասնություններ է հուշում իրենց «կուսակցական ֆինանսների» գոյացման տեխնոլոգիան: Առերևույթ, այսինքն՝ ձևի համար, Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի ցուցադրի թափանցիկություն, հաշվետվողականություն, իբր տեսեք՝ «քյաբաբ առ քյաբաբ», կներեք, լումա առ լումա հաշված է, գրանցված է, այս-այն: Բայց որպեսզի նաև «ժողովրդականություն» ապահովվի, ցուցադրվում է, այսպես ասած, հանգանակություն կամ նվիրատվություն:

Իբր՝ տեսեքտեսեք՝ մարդիկ գիշերները անկողնում շուռումուռ են գալիս, չեն կարողանում աչք կպցնել, մինչև առավոտյան վերջապես չեն վազում առաջին պատահած դրամատունն ու բարձի տակ պահած դրամները չեն նվիրաբերում սրընթաց դեպի «ապագա» սլացող ՔՊ-ին: Դե, կուսակցական, քաղաքական նվիրատվությունը կամ հանգանակությունը ամենևին նոր բան չէ, աշխարհում ընդունված բան է: Բայց... ՔՊ-ի ամեն մի նման հանգանակությունից որոշ ժամանակ անց տարբեր լրատվամիջոցներ, լրագրողներ բացահայտում ու անհերքելի փաստերով ցույց են տալիս, որ այդ նվիրատվությունների մեխանիզմը առավելապես «կենտրոնացված» գումարների տարրաբաշխման հայտնի սխեման է՝ հաշվի առնելով նվիրատվության առավելագույն շեմի օրենսդրական սահմանափակման փաստը:

Մոտ 1 ամիս առաջ, օրինակ՝ «Ինֆոքոմն» էր նման բացահայտումներ արել, խայտառակ մանրամասնություններ էին ի հայտ եկել. մասնավորապես, պարզվել էր, որ գումարի նվիրատու արձանագրված անձանց մի մասը տեղյակ չէ, որ ինքը նման բան է արել, այսինքն՝ ՔՊ-ին փող է նվիրաբերել: Ու, ընդհանրապես, հավաքված մոտ 500 միլիոն դրամի մի մասի ծագումը կասկածելի էր թվացել հետաքննողներին: Հիմա էլ «Սիվիլնեթն» է մեկ այլ հետաքննություն անցկացրել: Ու էլի՝ խայտառակ մանրամասնություններ, նմանօրինակ հանգամանքներ: Լավ, մարդն ինչպե՞ս կարող է չիմանալ, որ ինքը, իբրև թե, 1 կամ նույնիսկ 2,5 միլիոն դրամ (առավելագույն չափն է ֆիզիկական անձանց համար) նվիրել ՔՊ-ին կամ առհասարակ որևէ մեկին: Ուրեմն, տվյալ անձի անձնագրային տվյալները օգտագործվել են նշված հարցում շահագրգիռ որևէ մեկի կամ անձանց խմբի կողմից: Իսկ դրանից արդեն քրեական հոտ է գալիս: Նույնը՝ զանազան մեծուփոքր բիզնեսներ ունեցողների պարագայում:

Այդ ո՞նց է լինում, որ մեկ էլ հանկարծ նրանք, որ ուրիշ հանգամանքներում «կմեռնեն», մինչև 200 դրամ «թեյավճար» կտան, հանկարծ որոշում են միլիոններ ցնծալ Փաշինյանի կուսակցության համար: Թե ինչպես է լինում, երևի թե պարզ է: Թե ինչպես է դա կոչվում՝ նույնպես հասկանալի է: Ակամայից հիշում ես «նախկինների» մասին Փաշինյանի պատմածները, թե՝ ճամպրուկներ էին տանում կառավարական շենքեր: Հիմա ճամպրուկ պետք չի, իրենք բանկային փոխանցումներով են «աշխատում», «նվիրատվություններով», «ճերմակ ձեռնոցներով»: ՔՊ-ական նվիրատուների մասին: Ու կապ չունի՝ խոսքը տեղերում ավագանու անդամի թեկնածուների մասին է, թե՞ «բարձրաստիճան» պաշտոնյաների: Հիմա դա ի՞նչ է, թեկնածուական վճա՞ր, կուսակցական «անդամավճա՞ր», թե՞ մեկ այլ բան: Չէ, այս անգամ չենք հարցնի, թե քպականներին որտեղի՞ց այդքան գումար, որ մի բան էլ այդպես առատորեն միլիոնավոր դրամներ են նվիրաբերում «կուսակցական օբշագին»:

Ի դեպ, երբ 2018-ին նման մի պատմություն բացահայտվեց՝ էլի ՔՊ-ին գումարներ նվիրելու հետ կապված, ուշադրություն գրավեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ իշխանություն դարձած փաշինյանականները, որոնց մեծ մասը դրանից առաջ միասին մեկ տեղում դրած 500 հազար դրամ միայն կինոներում էր երևի տեսել, միահամուռ 5-ական միլիոն դրամ էին «հանգանակել»: Ենթադրելի էր, որ ինչ-որ «աղբյուր» որոշակի գումար էր «փոխանցել», բայց որպեսզի դա օրինական, «թափանցիկ», «մաքուր» և այլն լինի, «բաշխել» էին յուրայինների միջև: Դե, 6 տարի հետո վերոնշյալ հարցն ինքնին դուրս է գալիս... Փաշինյանը այս բացահայտումներն իրեն բնորոշ «կռուտիտային» ոճով փորձում է ներկայացնել որպես... թափանցիկություն:

Ծիծաղելի կլիներ այլ հանգամանքներում, բայց ոչ հիմա: Իսկ իրականում այս ամենը շատ պարզ բաների մասին է խոսում: Դրանցից մեկն այն է, որ այս իշխանությունների՝ «համակարգային կառուպցիայի վերացման», «կոռուպցիայի դեմ պայքարի» ու նմանատիպ այլ հայտարարությունները պարզապես հերթական, մեղմ ասած, փուչիկն են: Ու պատահական չեն տնտեսագետներից մեկի խոսքերը մեզ տված հարցազրույցում. «Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաստաբան Վարազդատ Հարությունյանին բերման են ենթարկելԱգրարայինի դիմաց քաղաքացիները փակեցին ճանապարհը, բերետավորները սկսեցին բերման ենթարկելՎաղ առավոտից քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ ՈւՂԻՂ. Պարալիզացված են մայրաքաղաքի փողոցներըՈստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող «Յուվենտուսը» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ) Զվարճալի է հետևել, թե ինչպես են իշխանամետ տեղեկատվական հոսքը իրենց ֆեյքային ապուշությունը անվանում «տեղեկատվական հակազդեցություն» Սրբազանի նախաձեռնությանըԱյս իշխանությունից մեկ օրում հնարավոր չէ ազատվել. Տարոն ՏոնոյանԲագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոքՈւրախ եմ, որ ասելիքս հասել է ճիշտ հասցեատիրոջը. շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին. Արմեն ԱյվազյանԵս պատրաստ եմ աջակցել այս պայքարին այնքան, որքան կպահանջվի. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե ԴավթյանՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԴժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր ՄկրտչյանՇոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՏանել չեմ կարող սուտը, չեմ կարող դիմանալ, երբ տեսնում եմ, թե ինչպես է կործանվում երկիրըԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Արսենալիը» հյուրընկալվելիս հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ ՍրբազանԻշխանությունը չի գիտակցում վտանգները, հասարակության համախմբումը շարունակվում է, պետք է պայքարել Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Բագրատ Սրբազանին եմ տեսնում որպես վարչապետ, թեկուզ` անցումային կառավարության դեպքում Վերջապես հարթակին կանգնածը հայերեն է խոսում, Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է (տեսանյութ) Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հանրահավաքից հետո ժողովուրդը մոտենում է Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում Հանրահավաքից հետո ոստիկանները վերադառնում են դեպի ավտոբուսները (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները Ուզում եմ մեր զոհված տղաների հետ նույնանամ, ինձ ոչ մեկի հետ էլ չեմ նմանեցնում. Բագրատ Սրբազան Իմ տղան կալանավայրից կոչ է արել չհրաժարվել պայքարից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Կուզենայի` Բագրատ Սրբազանը լիներ վարչապետ, նա կրում է հայի հատկանիշները. դերասան Սրբազանի կողքին պետք է բոլորը լինեն, Հայաստանը բարդ իրավիճակում է, սխալները միասին կուղղենք. բժիշկ Օրհնվեք, տղերք ջան, բարի ծառայություն, թողեք վահանները, պետք չեն ձեզ. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Տղամարդու խոսքը բերանից է դուրս գալիս, ոչ թե մարմնի այլ մասերից, եթե հրաժարական չտա, կստիպեն (տեսանյութ) Ինքն է բացել ՀՀ-ի դարպասներն ու թշնամուն ներս թողել, նրա պատճառով է երկիրն այս օրի հասել. Ռուզաննա Խաչատրյան Նորմալ եմ համարում, մի բան արել ա, որ տանում են. ոստիկանապետը` իրավապահների քայլերի մասին (տեսանյութ) Անընդունելի է, դրոշակը ձեռքին խաղաղ ցուցարարին ինչո՞ւ ես կալանավորում. Օսիպյան (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-նՍողունի պես մի պառկիր թշնամու առաջ, պատերազմ են պարտադրո՞ւմ, զենքը ձեռքիդ` զոհվիր. Մանվել Եղիազարյան Էդ մարդն ինձ համար իշխանություն չի, օկուպացիոն ռեժիմ է, ինչքան շուտ գնա` էդքան լավ. Միքայել Սրբազան (տեսանյութ) Վաղն առավոտ ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան Առաջիկա օրերին պետք է լուծենք պակասող 18 ձայների հարցը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանները «բազմաշերտ պատ» են կազմել կառավարության դիմաց` բաղկացած հարյուրավոր իրավապահներից (տեսանյութ) Նա պետք է հեռանա, բանակին ստորացնում է, ոստիկաններին բարոյազրկում և լեգիտի՞մ վարչապետ է (տեսանյութ) Վեհափառն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև փոխգործակցությանը Փրկարարները վնասված ծառերը տեղափոխել են անվտանգ տարածքՍահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի. ստամոքսի ժողովուրդ չենք մենք. Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք իրավունք չունի մեր աշխարհագրությունը փոքրացնել. 29.800 մեկ անգամ, հետո` 29.743. Սրբազան (տեսանյութ) «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
Ամենադիտված