«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ) Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործեն Եկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակը Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնել 

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ անմասն մնալով Փարիզ-2024-ի ուղեգրերից: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ է դուրս եկել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/8 եզրափակչում Մադոյանը մենամարտել է ադրբեջանցի Սարխան Ալիևի հետ և զիջել մրցակցին:

Մադոյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Վասիլի Չեբոտարիի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում 4:1 հաշվով հաղթել էր իսպանացի Սերխիո Մարտինեսին:

Երեկ ռինգ դուրս եկած Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) ևս չեն կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է իռլանդացի Քելին Քեսիդիին, իսկ Գարբոյանը 0:5 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիջատ Հուսեյնովին։

Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում ուժերն էր չափել բելգիացի Նոա Հաջիտի հետ և երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին` 5:0։ Ռուդոլֆ Գարբոյանն էլ մեկնարկում 5:0 հաշվով հաղթանակի էր հասել Սինգապուրի ներկայացուցիչ Սյուան Տեյո Վեյի նկատմամբ։

Ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) 1/8 եզրափակչում մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջամար Թալիի հետ, սակայն երկրորդ ռաունդի մեկնարկում ստացած դեմքի պատռվածքից հետո բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը: Մանասյանն ավելի վաղ 4:1 հաշվով առավելության էր հասել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի նկատմամբ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարը լքել են նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը: Չալոյանը մեկնարկում 1:4 հաշվով զիջել էր կանադացի Ալեքսիս Բարիերեին: Բազեյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ հաջորդ փուլում 0:5 հաշվով պարտվել էր պուերտոռիկացի Ժոզե Տիրադոյին՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ։

Կանանց թիմից հանդես են եկել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):

Անուշ Գրիգորյանը մեկնարկում 1:4 հաշվով զիջել է հարավկորեացի Ջույուն Յունին, Տաթևիկ Խաչատրյանը 0:5 հաշվով պարտվել է չիլիացի Դենիսե Բրավոյին, Էլիդա Քոչարյանը 1:4 հաշվով զիջել է մեքսիկացի Գուադալուպե Սոլիսին, իսկ Անի Հովսեփյանը 0:5 հաշվով պարտվել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Մարիա Մորոնտա Էրնանդեսին։

Հիշեցնենք՝ Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարին հայտավորվել էին շուրջ 120 բռնցքամարտիկներ. յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ էր հաղթել առնվազն 4 մենամարտ։

Իտալիայում խաղարկվել են տղամարդկանց 28 և կանանց 21 ուղեգրեր: Մնացած 51 ուղեգրերը բռնցքամարտիկների համար կվիճարկվեն արդեն Թաիլանդում մայիսի 23-ից հունիսի 3-ը կայանալիք վարկանիշային մրցաշարում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ ԱդրբեջանիԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկիԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. ի՞նչ կենսագրություն ունի Մայր Աթոռի դիվանապետը Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելԿարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Նայե՛ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ. Արթուր Խաչենց (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղԲաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունըՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՈ՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքըՎանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջԻ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուսուցիչնե՛ր, դիմում եմ Ձեզ. վաղվանից դասադուլ արեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան ՈւկրաինայումԳիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համարԲեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Ինչի՞ էսքան տարի նորից հետ տարաք մեզ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին
Ամենադիտված