Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ) Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ» 

Արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը սատելիտ ընդդիմադիր ուժերի դերաբաշխում է սկսել

Վերլուծական

«Գեոպոլիտիկա» տելեգրամյան ալիքն օրեր առաջ գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանին պահանջ է ներկայացվել՝ հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների և կոալիցիա կազմել արևմտամետ քաղաքական ուժի հետ։ Մյուս կողմից՝ վերջին ամիսներին անցկացված բոլոր սոցհարցումները գալիս են փաստելու, որ Նիկոլ Փաշինյանը և իշխող թիմը սրընթաց կերպով կորցնում են վարկանիշը և արտահերթ ընտրությունների դեպքում դժվար թե կարողանան հասնել ցանկալի արդյունքի: Եվ հենց դա է պատճառը, որ Փաշինյանի գլխավոր նպատակներից մեկն այս պահին բուտաֆորիկ ընդդիմադիր դաշտի ձևավորումն է, որը երկու խնդիր կարող է լուծել՝ ձայներ գողանալ իրական ընդդիմադիր ուժերից և այնուհետև այդ ձայները սկուտեղի վրա մատուցել Նիկոլ Փաշինյանին:

Դիցուք՝ երեկ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ: Ըստ նրա՝ մեր խորհրդարանը չի արտացոլում հասարակության կարծիքը, հետևաբար պետք է օր առաջ գնալ նոր ընտրությունների: Միևնույն ժամանակ Բաբայանը նշում է, որ Արցախի հարցը չի փակվել և նույնիսկ այդ հարցի լուծման ծրագրեր է առաջ քաշում: Բաբայանն օրինակ առաջարկում է Ադրբեջանին տալ ճանապարհ, փոխարենը՝ Ադրբեջանը պետք է «վերադարձնի Ղարաբաղը»։ Բաբայանի ծրագրերը, որ նա հնչեցնում էր 2023 թվականին՝ Արցախում գտնվելու ընթացքում, բնականաբար, ստեղծված պայմաններում իրագործելի չեն: Սակայն, դա չի բացառում այն, որ Փաշինյանը կփորձի Բաբայանի միջոցով մոբիլիզացնել արցախահայ էլեկտորատը, նրանց հույս ներշնչել, որ Արցախի հարցը դեռևս փակված չէ և կան հայրենիք վերադառնալու շանսեր: Արդյունքում՝ նրանք խաբվելով իրենց ձայները կտան Բաբայանին, իսկ վերջինս էլ դրանք կմատուցի Նիկոլ Փաշինյանին: 

Հանրության՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր սեգմենտների սիրտը շահելու նպատակով Փաշինյանը կարող է խաղադաշտ մտցնել նաև այլ խաղացողների: Օրինակ՝ պատահակա՞ն էր արդյոք, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացնում հենց հիմա, երբ ակտիվորեն խոսվում է հնարավոր արտահերթ ընտրությունների մասին: Ավելին՝ Մարուքյանը, ով ձայն չհանեց այն ժամանակ, երբ Փաշինյանը խայտառակ կապիտուլյացիա էր ստորագրում, երբ աչք էր փակում ՀՀ սուվերեն տարածքի մի մասի օկուպացիայի և Արցախում էթնիկ զտումների վրա, հանկարծ հայտարարում է, որ դեմ է Փաշինյանի առաջ քաշած նոր Սահմանադրություն գրելու, Անկախության հռչակագրից և Արարատից հրաժարվելու գաղափարին: Կա տպավորություն, որ Մարուքյանի ընդդիմադիր ամպլուա վերադառնալը նպատակ է հետապնդում ստանալ հանրության այն սեգմենտի քվեն, որը կտրականապես դեմ է նոր Սահմանադրությունում առաջ քաշվող փոփոխություններին: Միևնույն ժամանակ, չկա որևէ երաշխիք, որ Մարուքյանի ստացած ձայները հետագայում չեն հանգրվանի Փաշինյանի գրպանում:

Նույնը կարելի է ասել նաև Էդգար Ղազարյանի և Կարին Տոնոյանի մասին, ովքեր արդեն մեկ անգամ հաջողել են ջրել քաղաքացիների բողոքի ալիքը: Նրանց միջոցով Փաշինյանը կարող է ստանալ առավել ռադիկալ և չհամակերպվող սեգմենտի քվեն: Չի բացառվում, որ Փաշինյանի խաղաքարտերի մեջ լինեն նաև այնպիսի ուժեր և անհատներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ստանալ նաև անհայտ կորած, զոհված կամ գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատների քվեն:

Ի տարբերություն իրական ընդդիմադիր դաշտի, որը այս պահի դրությամբ, կարծես թե, թմբիրի մեջ է և չի ցանկանում կամ ի վիճակի չէ մոբիլիզացնել հանրությանը, պայքարի նոր և գործնական քայլեր գեներացնել, Փաշինյանն իր գործը լավ է  կատարում՝ բզկտելով ընդդիմադիր դաշտը և պսեվդո-ընդդիմադիր ուժերին օրակարգ բերելու միջոցով իր համար անհրաժեշտ պատկեր ստեղծելով: Սակայն, Փաշինյանի այս սցենարը կարող է հօդս ցնդել այլընտրանքային, իրական ընդդիմադիր ուժի կամ ուժերի ձևավորման պարագայում: Երրորդ ուժը, որը որևէ առնչություն չի ունենա ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ և որը ի վիճակի կլինի նոր դեմքերի և նոր գաղափարների շուրջ մոբիլիզացնել հանրության մեծամասնությանը, կարող է ի չիք դարձնել Փաշինյանի և նրա սատելիտ ընդդիմադիր ուժերի բոլոր նման ծրագրերը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ես առաջադրվելու ցանկություն չունեմ, պաշտոնականացված որոշում. Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին. սա ազգային ազատագրական պայքար է՝ հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (տեսանյութ) Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (տեսանյութ) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցը ՌՕՈւ հրամանատար է նշանակվել Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքիցՄենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը և կիսում ենք առաջադրված խնդիրները, հաջողություն կլինի. Դավիթ Խաժակյան24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն ՄելիքյանԲիշքեկում գիշերը անկարգություններ են տեղի ունեցել. 29 մարդ է տուժելՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ»«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ)Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ)«Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն էՎաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինենՆախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցումՍիմոնյանը Կանադայի սենատի նախագահի ու Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկումներ է ունեցելՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետԲողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբանՔաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»
Ամենադիտված