Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Մայիսի 17-ի աստղագուշակ 

Լեզվի կոմիտեն մտադիր է թվային որոնողական համակարգերում հայերենի` որպես կենսունակ լեզվի գործառնությունն ապահովող ծրագիր ստեղծել

Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեն այժմ քննարկում է թվային որոնողական համակարգերում հայերենի` որպես կենսունակ լեզվի գործառնությունն ապահովող ծրագրի ստեղծումը:

Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:

Նա կարծում է, որ տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում լուրջ խնդիր է դարձել հայերենի՝ թվային աշխարհում, որոնելի համակարգերում ներկայության հարցը:

«Բոլորս էլ ինչ-որ բան փնտրելու համար դիմում ենք «Գուգլ»-ի օգնությանն ու ստանում բազմաթիվ պատասխաններ: Եթե փորձեք հայերենի հետ կապված որևէ բան այնտեղ գրել, աղքատիկ տեղեկություններ կստանաք: Թարգմանական համակարգերում ևս հայերենի թարգմանությունը վատ վիճակում է, ինչը պայմանավորված է նրանով, որ որոնողական համակարգերում հայերենի բառային պաշարը բավականին թույլ է, ուստի թվային որոնողական համակարգերում հայերենի` որպես կենսունակ լեզվի գործառնությունն ապահովող ծրագրի ստեղծումն անհրաժեշտություն է, և այն քննարկման փուլում է»,-շեշտեց Սիրանուշ Դվոյանը:

Մինչ Դվոյանի պաշտոնավարումը կոմիտեն արդեն նման նախաձեռնություններով հանդես է եկել: Նա կփորձի գաղափարն իրականություն դարձնել իր համախոհների, գործընկերների հետ:

Դվոյանի խոսքով՝ առանձին-առանձին մշակվել ու գործում են տարբեր բազաներ, ինչպես օրինակ` Հայ մատենագրության թվանշային գրադարանը, Արևելահայերենի ազգային կորպուսը և այլն, բայց հայերենն այսօր համաքայլ չէ լեզուների տեխնոլոգիացման արդի միտումներին։

«Երբ որոնեք, հայերենով շատ բան կգտնեք՝ թերթ, ամսագիր, գիրք և այլն, բայց, եթե փորձեք դրանց մեջ որևէ բառ փնտրել, կամ բնորոշիչներ գտնել, չեք կարողանա: Որոնելի համակարգերն են, որ թվային աշխարհում և տեխնոլոգիաներում դեր են խաղում, ոչ թե ուղղակի նկարած տեքստերը: Այս առումով ահռելի աշխատանք են կատարել Հայաստանի ազգային գրադարանը, ակադեմիայի հիմնարար և ԵՊՀ-ի գրադարանները, պարզապես դրանք որոնելի համակարգերում չեն: Այդ կառույցների հետ էլ հարկավոր է քննարկել համագործակցության հնարավորությունները»,-ասաց Դվոյանը:

Կոմիտեի նախագահը վստահ է՝ հայերենը, հայերենով ստեղծված մշակութային ժառանգությունը, հայալեզու իրողություններն արդի մարտահրավերների ընկալունակ դարձնելու նպատակով կարիք կա բոլոր այս նախաձեռնությունների հետ համատեղ քննարկմամբ մշակել առավել ընդլայնված նախագիծ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. ԿոբախիձեԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
Ամենադիտված