Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչների զույգերը
ՍպորտՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Բրյուգե» - ՊԱՕԿ
«Օլիմպիակոս» - «Ֆեներբահչե»
«Աստոն Վիլա» - «Լիլ»
«Վիկտորիա» - «Ֆիորենտինա»
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին։