ՀՀ նախագահը Միքայել Սրբազանի հետ խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա Մկրտչյան ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազան-ի գլխավորած երթը հասնում է ՀՀ Գրողների միություն Լրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆ Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ Հովհաննիսյան Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան 

ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորների հետ քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքը

Հայաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել բուհերի ռեկտորներին՝ պատրաստակամության, բարձր մասնակցայնության և ներկայացված առաջարկների համար.

«Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու ընդգծել՝ ուսումնասիրվում են բազմաթիվ շերտեր, իրականացվում է մանրակրկիտ աշխատանք:

Ակադեմիական քաղաքի նախագծային աշխատանքներում ընդգրկված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ հանդիսանալով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործընկերը: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով նախագծային աշխատանքների ընթացքը, նշել է, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը նախագծվում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով. «Նախագիծը քննարկվում է ամենայն մանրամասնությամբ՝ դիտարկելով յուրաքանչյուր դետալ: Մեր իրականության մեջ քաղաքաշինական որևէ նախագիծ, թերևս, այսպիսի մանրամասնությամբ չի քննարկվել մասնագետների կողմից: Այս նախագիծը մեզ համար՝ որպես ճարտարապետության և շինարարության ոլորտում կրթական ծրագիր իրականացնող բուհի, շատ հետաքրքիր և ուսանելի նորություն է»:

Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց մշակման և ամփոփման աշխատանքներում, բացի Հայաստանի ոլորտային փորձառու կազմակերպություններից և բուհերից, ներգրավվելու են նաև միջազգային գործընկերներ:

Հանդիպման ընթացքում բուհերի ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով:

Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի խոշորացման գործընթացին. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գործընթացը բավականին բարդ է և բազմաշերտ, բայց դրա շրջանակում ցանկացած քայլ կատարվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների անմիջական ներգրավմամբ:

«Յուրաքանչյուր բուհի հետ կունենանք առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը: Սա բարդ և երկարատև գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի: Այս առումով նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և բուհերը գործընկերներ են, որոնց միավորում է բարձրագույն կրթության և գիտության որակի բարելավումը, որը ենթադրում է բուհերում հետազոտության բաղադրիչի ուժեղացում: Կարևորում ենք բուհական հանրույթի հետ արդյունավետ համագործակցությունը և կարծում ենք՝ երկխոսությունը պետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հանրային ընկալումներում դիտարկվի ոչ միայն Կառավարության կամ նախարարության, այլև առաջին հերթին բուհերի ծրագիր: Ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են, որոնց համար մենք ցանկանում ենք ապահովել որակյալ և մրցունակ բարձրագույն կրթության հնարավորություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից կրթաթոշակի տրամադրման նոր քաղաքականությունը, ըստ որի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Ժաննա Անդրեասյանը բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել առաջարկներ՝ մասնագիտությունների ցանկի համալրման նպատակով:

Հանդիպման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են նաև իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են գիտական գործունեության նոր չափանիշներին, գնումների գործընթացին, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը և ընթացիկ մի շարք այլ խնդիրների:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ նախագահը Միքայել Սրբազանի հետ խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասինԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ) Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով24News-ի լրագրողին ջադուխուրդ արեցին, մի վտիտ աղջկա վրա էդքա՞ն բերետ, մարդ կոչվելու իրավու՞նք ունեն (տեսանյութ) Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա ՄկրտչյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո ՆիկոլյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազան-ի գլխավորած երթը հասնում է ՀՀ Գրողների միությունԼրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆԱբովյանում այս պահին դասադուլ է ընթանում (տեսանյութ) Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․ սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ ՀակոբյանՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ ՀովհաննիսյանՀամացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան Գագիկ Մելքոնյան և Հովիկ Աղազարյան․ այս երկուսի մեջ է պայքարը. Սրբազանի կատակ պատասխանը՝ վարչապետի թեկնածուի մասին հարցին Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան «Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե կարիքս լինի, ասեք․ Փաստաբանին և մնացածին ազատ են արձակել Սու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներին Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը Փողոցներում պտտվում եմ, թող Արսեն Թորոսյանը մի օր գա, կուզեմ հետը զրուցել. Հրայր սարկավագ (տեսանյութ) ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԱԳՆՀանդա՛րտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են. Սրբազանը՝ ոստիկաններին Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆկարիչների միության նախագահը շենքի ներսում դիմավորեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Մյուս տարի Եվրատեսիլ պետք է ուղարկել կարմիր բերետավորներին, նաղդ կրող են. Կարեն ՔոչարյանԼրագրողին բերետավորների հրամանատարը լկտիաբար վիրավորում է (տեսանյութ)Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը հրահանգել է իրեն ներկայացնել բացակա ուսանողների անուններըԱստվածաշուչ կարդացած կա՞ս․ ոչ ոք այս բեմից ատելություն չի քարոզում․ Բագրատ Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում«Դավաճան տեսնելիս սիգնալ տուր ճիշտ ձևով». դերասանը հումորային հոլովակ է ներկայացրել (տեսանյութ)24News-ի Մերին հիմա հիվանդանոցում է գտնվում, նաև` ABC-ի Դավիթը, առողջությում եմ մաղթում. Սրբազան (տեսանյութ)Ժամը 10։40-ի դրությամբ բերման է ենթարկվել 134 քաղաքացի«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանՈւշադրությամբ հետևում ենք իրավիճակին. Ռուբեն ՄելիքյանՈստիկանության կոպտությունը, ոմանց ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանՇատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը. Արտակ ԶաքարյանԺամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 88 խաղաղ ցուցարարՏերյան փողոցը պարալիզացված է. ոստիկանները բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ) Թուրքին բերե'ք նստացրեք, ամո'թ ա արա', էս ի՞նչ պահվածք ա լրագրողների, կանանց, երեխաների նկատմամբ (տեսանյութ) Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ)Բերետավորները բերման են ենթարկում անգամ մայթեզրով քայլող քաղաքացիներին (տեսանյութ) Բերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ) «Թուրքահպատակներ», «Էս երեխեքի արցունքների համար պատասխան եք տալու». լարված վիճակ Թումանյան փողոցում (տեսանյութ)
Ամենադիտված