Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասին Այս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ Ուշակով Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Ադրբեջանցիները թիրախավորել են օկուպացված Կրկժանի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին

Հասարակություն

Կրկժանի Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով մարտի 8-ին ցուցադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում: Տեսանյութը ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները»։ Այս մասին գրում է Monument Watch-ը։

Տեսանյութն ակնհայտ քարոզչական բնույթ ունի․ այն միտված է ծառայելու ադրբեջանական քարոզչամեքենայի առաջ քաշած հիմնական թեզին, որ «հայերը հայկականացրել են տեղի աղվանական եկեղեցիները»: Այս թեզն, իհարկե, նոր չէ, սակայն  վերնագրից տեսնում ենք, որ ի հայտ է եկել մեկ այլ վտանգավոր խոսույթ՝ այն է, որ հայերը իբր նաև քանդել են աղվանական հուշարձանները: Այս տեսանյութը նաև սկսում են տարածել ադրբեջանական սոցցանցերում՝ Խանքենդիում քանդված, ոչնչացված աղվանական հուշարձանները վերտառությամբ:

Տեսանյութում չկա և ոչ մի տեղեկատվություն ավերակների մասին, անգամ հիմնավորում, թե երբ է քանդվել հուշարձանը, ինչու է այն ավերակ:

Տեսանյութում ներկայացված ավերակները գտնվում են օկուպացված Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասում՝ նրա բարձրադիր տեղավայրում (նկ. 1, 2): Համաձայն հուշարձանի պահպանության գոտու փաստաթղթերի՝ ավերակ եկեղեցին կոչվել է Սբ. Ամենափրկիչ: Ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում 19-րդ դարում գտնվում էին Վարարակն, Կրկժան, Փահլուլ, Ներքին շեն, Սողոմոնի շեն և այլ հայկական գյուղերը, որոնց մասին վկայություններ են պահպանվել 19-րդ դարի աղբյուրներում: Այս թեմայով տես՝

Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ։

Կարող ենք տեսնել, որ Կրկժանն այդ գյուղերից մեկն էր: Մակար Բարխուդարյանցը հիշատակում է գյուղը Կարկաժան անվամբ: Բարխուդարյանցը տեղի բնակիչներին բնորոշում է որպես բնիկ, իսկ գյուղի եկեղեցին հիշատակում է Սբ. Ամենափրկիչ, որի քահանան գալիս էր հարևան  Ղայբալուշենից (Բարխուտարեանց 1895, 152): Այսպիսով, 19-րդ դարավերջին եկեղեցին կանգուն էր, իսկ գյուղի բնակիչները հիշատակվում են որպես բնիկ հայկական:

Ներկայումս եկեղեցին ավերակ է: Մասամբ պահպանվում են արևմտյան, հյուսիսային և արևելյան պատերի մնացորդները (նկ. 3): Այն հյուսիսից, արևմուտքից և արևելքից հենվում է ժայռերի վրա, ունեցել է խիստ լայն պատուհաններ, որ բնորոշ են 19-րդ դարի եկեղեցիներին: Կառուցված է կոպտատաշ կրաքարերով, շաղախով տեղի ժայռի վրա:

Հուշարձանի շրջակայքում կան մի քանի խաչքարերի բեկորներ, որոնք ցուցում են, որ ներկայիս եկեղեցուց առաջ այստեղ եղել է մեկ այլ՝ ավելի վաղ ժամանակների եկեղեցի կամ սրբավայր, որի տեղում թերևս 19-րդ դարում կառուցվել է ներկայիս եկեղեցին: Դատելով խաչքարերի բեկորներից՝ դրանց 12-13-րդ դարերի են (նկ. 4): Տարածքում կան նաև տապանաքարերի բեկորներ, ամբողջական տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով: Համաձայն արձանագրության՝ տապանաքարերից մեկը ոմն Հռէփսիմէ Յովագիմեանինն է, ով վախճանվել է 1870 թվականին (նկ. 5):

Այսպիսով, գործ ունենք Կրկժան գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հետ, որ կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու շուրջը տարածվել է գերեզմանատունը, իսկ եկեղեցու տարածքից գտնված խաչքարերի բեկորները ցուցում են տեղում ավելի վաղ առկա եկեղեցու կամ սրբավայրի մասին:

Խորհրդային տարիներին, Կրկժան գյուղում և եկեղեցու շրջակայքում բնակեցրել են մեծ թվով ադրբեջանցիների: Վերջիններս եկեղեցին վերածել էին անասնագոմի և ավերակ դարձրել: Փաստորեն 19-րդ դարում հայկական գյուղում կառուցված հայկական եկեղեցին, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին վեր են ածել անասնագոմի, ադրբեջանական պրոպագանդայի համար աղվանական եկեղեցի է՝ ավերված հայերի կողմից:

Օգտագործված գրականություն

Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՖուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից Թուրքիան վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին․ ԷրդողանԹուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանԻրենք ասուլիս են անում, մենք էլ լիս ու աս կանենք, այս շարժումը ճշմարտության մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է (լուսանկար) Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-նՄեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկըԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում էՖրանսիան չի պատերազմում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ․ ՄակրոնՈղջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում ՇենգավիթումՀայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվիՀանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)«Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ)Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». ԼյոկաԱվարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումներըՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան․ Փաստինֆո Ինչ է կատարվում Կիրանցում․ ուղիղԻսրայելն սկսել է ռմբակոծել ՌաֆահըԱվարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻմ, ձեր երեխաների մայրերը չպիտի վախենան մայրենի լեզվով օրորոցային երգել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (տեսանյութ) Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան հոսպիտալացվածներԿիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ)Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը«Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ)Ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում․ Տեր Զարեհ ԱշուրյանԵրթի մասնակիցները շարժվում են դեպի Սոլակ գյուղ. ուղիղ Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայ զինվորականի են վտանգի առաջ կանգնեցնում․ իրական պատերազմը հենց դա է․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)
Ամենադիտված