Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ Սառցադաշտում գտել են 400 տարի առաջ կորած ճանապարհորդին Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Պուտինը ԱԽ անդամներին հանձնարարել է մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին 

Պարույր Սևակ փողոցում զենքով խուլիգանության դեպքը բացահայտվել է․ 2 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախ կրակել է իր ուղղությամբ, որից հետո դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով մարմնական վնասվածք: 

Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, ովքեր նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ.:  

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Դեպքի հաջորդ օրը, հաղորդում է ստացվել նաև եղբայրների՝ Արարատի մարզում բնակվող հորեղբորից՝ այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, վերոնշյալ վեճի ժամանակ համատիրության նախագահը մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն և ատրճանակ պահել իր ուղղությամբ: 

Այս հաղորդման առթիվ ևս, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ դեպքի օրը եղբայրներից մեկն իր կողմից շահագործվող Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան կայանել է իրենց շենքի բակի մայթեզրին, ինչի համար համատիրության նախագահը դիտողություն է արել նրան: Այնուհետև համատիրության նախագահը, նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, զանգահարել է հիշյալ բնակչին և պահանջել իջնել բակ: Վերջինս իջել է բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն:

Դրանից հետո բնակիչը կատարվածի մասին տեղեկացրել է իր եղբորը և հորեղբորը, ովքեր, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել են համատիրության նախագահին և պայմանավորվել հանդիպել: 

Հանդիպման ժամանակ, որին բացի նշված անձանցից ներկա են եղել նաև համատիրության նախագահի հետ եկած, քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, խոսակցությունը վեր է ածվել վիճաբանության, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ համատիրության նախագահը, դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել եղբայրների և նրանց հորեղբոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում մի կողմից համատիրության նախագահը, մյուս կողմից եղբայրներից մեկը սեփական անձն ընդգծելու, շրջապատի մոտ իրենց ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայության հանգամանքը, հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք. իրենց մոտ գտնվող զենքի գործադրմամբ, օդ կրակելու եղանակով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտել են շրջապատում գտնվողների անդորրը: Բացի այդ հիշյալ բնակիչը դանակի գործադրմամբ հարվածներ է հասցրել համատիրության ղեկավարի ուսի շրջանին։

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինս և եղբայրներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համատիրության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ եղբայրներից մեկին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասինՀնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժելՀամերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր»Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքովՄբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետՍառցադաշտում գտել են 400 տարի առաջ կորած ճանապարհորդինՆեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկելԲժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասինՆոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը ԱԽ անդամներին հանձնարարել է մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններինԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ, որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն (տեսանյութ)Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համարՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՎաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն Մելիքյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է աջակցության երթըԽաղաղ անհնազանդության ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 08:00-իցՍփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներումՀունաստանում երկրաշարժ է եղելՏարաներ, ներարկիչներ, սրվակ․ 46-ամյա տղամարդու մոտ մեթադոն են հայտնաբերել (տեսանյութ)Ադրբեջանում հրաբուխ է ժայթքելՇարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ)Մեր հերոսների արյունը մեզ վրա է, նրանք բոլորիս համար են իրենց կյանքը ընծայել. Բագրատ ՍրբազանՈւզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ)Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան«Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրըԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալԱյսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ)Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ ԴանիելյանԱռաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի Հերոսի մայր տիկին Գոհարը միայնակ փակել էր ճանապարհը, իսկ ոստիկանն իրեն ասում է՝ մի շահարկի որդուդ հանգամանքը. Լիլիթ Աթոյան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան
Ամենադիտված