Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ) Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ» «1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...» Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցի Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ) Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ) 

Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներին

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել, թե հանրության որ սեգմենտն է հեղափոխությունից հետո առավելապես խաբվել իշխանության եկած քաղաքական ուժից, այսօր կանդրադառնանք բնապահպաններին: Գաղտնիք չէ, որ էկոակտիվիստներն անչափ ակտիվ էին Թավշյա հեղափոխության օրերին և մեծապես օգնեցին Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին իշխանության գալու հարցում: Նրանք հույս ունեին, որ Հայաստանում արդարացիորեն կլուծվեն բնապահպանական և հատկապես՝ երկար տարիներ կռվախնձոր եղած Ամուլսարի հանքի հարցը: Փաշինյանը հեղափոխության օրերին հայտարարում էր, որ հանքը չի շահագործվելու: Տեսնենք, թե ինչ եղավ հետո:

2018 թվականի հունիսի 5-ին Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիները Ջերմուկից եկան Երևան։ Փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո՝ հունիսի 6-ին, Ջերմուկի  բնակիչ Վազգեն Գալստյանը հայտնեց. «Փաստացի, քանի որ ստուգումների ձևաչափը հստակեցված է և մեր պատկերացրած հանրային ու մասնագիտական լայն ներգրավվածությունն այդ հանձնաժողովում երաշխավորված է, ուստի, Ջերմուկի բնակիչները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները: Դաշտամիջյան ճանապարհներ փակելու մեր «գործիքները» միշտ մեզ հետ են և կառավարությանը 1-1.5 ամիս ժամանակ տալը լիովին տրամաբանված համարելով ու վստահելով անցնում ենք մեր առօրեական գործերին»:  Հունիսի 22-ին Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները փակեցին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, քանի որ վերոնշյալ խոստումը, որը տրվել էր գործադիրի կողմից, չէր կատարվել․ հանձնաժողով չէր ստեղծվել և ստուգումներ չէին իրականացվել։ Վերոնշյալ երկու դրվագները ցույց են տալիս, որ ի սկզբանե գործադիրի կողմից խոստումների և վերջիններս իրագործելու մասով թերացումներ են եղել։ Այս հարցն ի վերջո լուծվեց Փաշինյանի տված խոստման տրամագծորեն հակառակ կերպով՝ Ամուլսարն ի վերջո կրկին բացվեց, իսկ բնապահպանները հայտնվեցին խաբվածի կարգավիճակում:

Սա էկոակտիվիստներին տված միակ խոստումը չէր: Հեղափոխության օրերին Փաշինյանը հայտարարում էր, որ գաղտնազերծելու են հանքերի իրական սեփականատերերի անունները: 2019 թվականի փետրվարի 21-ին մեծ շուքով ազդարարվեց, որ Հայաստանում բացահայտվելու են հանքերի իրական սեփականատերերը։ Սակայն խորհրդարանի ընդունած օրենքը պարունակում է դրույթ, որը թույլ կտա հանքարդյունաբերող ընկերություններին խուսափել այս պահանջից։ Արդեն իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ իրական սեփականատերեր են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսին։ Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերական ընկերությունում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիակական անձն ազատվում է այդ բաժնեմասի իրական սեփականատիրոջը բացահայտելու պարտադրանքից։ Սա էլ իր հերթին կարող է հնարավորություն տալ հանքարդյունաբերական ընկերությունում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձին «մասնատել» բաժնեմասերը այնպես, որ դրանք ստացվեն 10 տոկոսից ցածր ու չվերաբերեն իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությանը։

Սա էլ դեռ բավարար չէր՝ բնապահպաններին գեղեցիկ խոստումներ շռայլած թիմի ներկայացուցիչները պաշտոններ ստանալուց հետո լծվել են հանքերի սեփականատերերի բիզնես շահերը սպասարկելու գործին: Մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որն էլ հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը, լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում, այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։ Վայքի համայնքապետը ՔՊ-ական Մխիթար Մաթևոսյանն է։

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ»«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ)Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ)«Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն էՎաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինենՆախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցումՍիմոնյանը Կանադայի սենատի նախագահի ու Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկումներ է ունեցելՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետԲողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբանՔաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանական
Ամենադիտված