Հայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. Զախարովա Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Դուք էն տեսակն եք, որ վաստակաշատ բժիշկ եք աշխատանքից ազատում, հաղթած գեներալ եք կալանավորում. Աղասի Միքայելյան Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Գեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ 

ՀՀ-ն Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպանել չի կարող և չի ուզում. Աշոտյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը. 

«Իշխանությունների համառ ջանքերով Հայաստանի հանրային և քաղաքական օրակարգի մեջ ներմուծվել է մեր երկրի հնարավոր ինտեգրման հարցը Եվրոպական միությանը (ԵՄ), որին նոր թափ հաղորդեց Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը։ Ավելին, Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է այս հարցը դարձնել հանրային լայն քննարկման առարկա։

Իրականում ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում, որ Հայաստանի եվրոպական ապագայի թեման իրենով լցնի Ֆեյսբուքը, TV-ները և համացանցը։ Նրա ակնկալիքներն ակնհայտ են.

1. Երկրի լրջագույն խնդիրներից ուշադրությունը շեղել այս «հաճելի», բայց «օդ» թեմայով` քողարկելով սեփական ձախողումները։

2. Իր պատճառով ի հայտ եկած և եկող արհավիրքները փաթեթավորել Հայաստանի «եվրոպական երազանքի» ճռճռան և գունավոր թղթով։

3. Շարունակել փորձերը Ռուսաստանին հավասարակշռությունից հանելու և ռուսական կողմի հնարավոր կտրուկ ռեակցիան դարձնել վերջնական ապահարզանի առիթ։

4. Գուցե ամենակարևորը. կրկին պառակտել հայ ժողովրդին` ստեղծելով նոր բաժանարար հաստ գիծ պոտենցիալ ռուսամետների և արևմտամետների միջև։ Այս պառակտիչ ցանկությունն ամենավտանգավորն է, որովհետև խոր սեպ է խրելու մեր մեջ` դարձնելով մեզ բզկտված քաղաքակրթություն։

Վերջին հանգամանքի ռիսկերը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից, և Նիկոլի ուզած պառակտումը տարածվելու է նաև Սփյուռքի վրա։ Իսկ դրսի խաղացողներին` թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, դաշտ են բացելու նոր բազմաթիվ ազդեցությունների համար համապատասխան բևեռների միջոցով։ Արդյունքում` անխուսափելի է, որ այս քննարկումները նոր մեխեր են մխրճելու Հայաստանի ինքնիշխանության դագաղի մեջ։

Այո՛, Հայաստանը եվրոպական երկիր է, բայց այդպիսին լինելու համար պարտադիր չէ մտնել ԵՄ, մանավանդ, որ իրականում մեզ այնտեղ ոչ մեկը չի սպասում։ Անգամ Եվրախորհրդարանի բանաձևում տեղ գտած ձևակերպումները խիստ պայմանական են, խիստ ուղենիշային, բայց, միաժամանակ, շարքային քաղաքացիների համար շատ ականջահաճո։

Մեր քաղաքացիների մեծ մասը չգիտի, որ այս պահին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 10 երկիր, այդ թվում` տարիներ շարունակ վերջնական որոշմանը սպասող Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան։

Մեր քաղաքացիները չգիտեն, որ Արևմտյան Բալկանները` Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիան և, որոշ առանձնահատկություններով՝ Կոսովոն, անկախ բազում լծակներից և եվրոպական ֆինանսական միջոցներից, մոտ ապագայում անգամ չեն դառնալու ԵՄ անդամ։

Մեր քաղաքացիները նաև չգիտեն, որ ԵՄ անդամ դառնալու համար Հայաստանը պիտի բավարարի, այսպես կոչված, Կոպենհագենյան չափանիշներին, որոնք ներառում են քաղաքական, տնտեսական և իրավական լրջագույն ինդիկատորներ։

Այսօրվա Հայաստանը լիարժեք չի իրացնում նույնիսկ ՀՀ-ԵՄ գործող համաձայնագիրը` CEPA-ն, ուր մնաց՝ այս տեմպերով կարողանա բավարարել ԵՄ ստանդարտներին։

ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. եվրոպացիները գրեթե բոլոր երկրներում դեմ են միավորման սահմանների ընդլայնմանը` կանխատեսելով բազմաթիվ նոր տնտեսական, սոցիալական, անվտանգային, միգրացիոն և այլ խնդիրներ։ Ուստի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ եվրոպական էլիտան կարող է շնորհել քաղաքական որոշմամբ, զուտ սեփական հաշվարկի հիման վրա, ինչպես եղավ նույն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավայի դեպքում։ Սակայն վերջնական անդամության հարցը լուծվելու է բացառապես ստանդարտներին համապատասխանության և բարենպաստ հանրային կարծիքի դեպքում:

Նույն եվրոպական արժեքներն այնքան են արժեզրկվել և դարձել գեոպոլիտիկայի զոհ, որ չեմ բացառում, որ եթե նույնիսկ Լուկաշենկոն հակառուսական հայտարարություններ սկսի անել, ապա իսկույն կհռչակվի դեմոկրատիայի Батька:

Հայտնի է, որ Բրյուսելի ամենահայտնի սիմվոլներից է միզող տղայի արձանը, ով, ըստ լեգենդի, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում է բավարարել սեփական կարիքը` փրկելով քաղաքը վերահաս հրդեհից։ Ցավոք, Հարավային Կովկասում բռնկված հրդեհը Բրյուսելի միզող տղան հանգցնել ի վիճակի չէ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառք տալու գործով հայ գործարար է ձերբակալվելԷլ ի՞նչ հավաք՝ առանց սև ու կարմիր բերետների, Փաշինյանը գալիս է Օպերայի շենք (տեսանյութ) Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցերի շուրջՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են Ոստիկանական բեռնատարները Կենտրոն նոր ուժեր են տեղափոխում (տեսանյութ) Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) Օկուպացված Իվանյանում այսօր տեղի կունենա ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունըՀարյուրավոր ոստիկաններ՝ Օպերայում, կենտրոնն ամբողջությամբ շրջափակվել է ուժայինների կողմից (տեսանյութ)Դավթաշեն-Աշտարակի խճուղի հատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, նոր արագաչափ է տեղադրվելՀՀ ՊՆ-ն Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումՔննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականըԴուք էն տեսակն եք, որ վաստակաշատ բժիշկ եք աշխատանքից ազատում, հաղթած գեներալ եք կալանավորում. Աղասի ՄիքայելյանԹրամփի Boeing-ը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռիՍմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետՍատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունըԳեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետԻշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՀրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետՎահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառըԲագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին․ պատգամավոր Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. ԳալուզինՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել (տեսանյութ)Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը․ «Հրապարակ»ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԳյումրիում ևս անհնազանդության ակցիա է (տեսանյութ)Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանը ռազմականացնելու ծրագրեր ունի. ՌԴ ԱԳՆՓրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Բագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՀայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելուՄԻՊ Անահիտ Մանասյանը, կարծես, նույնպես լծվել է հոգեւորականներին պիտակավորելու գործին․ «Հրապարակ»Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք. Վահե Հովհաննիսյան Դանիայի Թագավորությունում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (տեսանյութ)Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն և հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը 5 օրով մեկնում է Փարիզ Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի ՀոխիկյանԻնչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»Ռուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնելԳիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան
Ամենադիտված