Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. Հայրապետյան
BlogosphereԱդրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը գրել է.
«Վստահորեն ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստում է. Ադրբեջանը այս պահին չունի համապատասխան միջազգային կոնսենսուս Հայաստանի դեմ նոր պատերազմական գործողություններ սանձազերծելու համար։
Անկասկած, Ադրբեջանը աշխատում է այդ ուղղությամբ, բայց դա կանխելու, ձախողելու և վտանգները չեզոքացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը գերադասում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով։
Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»։