Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ) Կրում եմ այս խաչը որպես ուխտ, միայն կհանեմ պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) 

Այս ի՞նչ ծրագիր է. հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս հրապարակման մտահղացումը ծագեց այն բանից, որ բավականին կիրթ և իրազեկ մի անձնավորություն, արձագանքելով մեր ընթացիկ իրավիճակին ու իրողություններին, սոցցանցերից մեկում սրտանց բացականչել էր. «Այ մարդ, սա ի՞նչ ծրագիր է, որ իրականացվում է...»: Սա, գիտե՞ք, իսկապես հետաքրքիր, բայց բանիմաց մարդու համար տարօրինակ հարցադրում է: Ինչո՞ւ տարօրինակ: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի առաջ որոշ բացահայտումներ եղել էին: Ու հրապարակումներ էլ էին եղել, որոնք թույլ են տալիս հանգել որոշակի եզրակացությունների: Մենք, իհարկե, չենք պնդում, որ այն, ինչ իրականացվում է Հայաստանում այսօր, կամ այն, ինչ իրականացվում է այսօրվա Հայաստանի ղեկավարության կողմից, դա հենց մեկին մեկ այդ ծրագիրն է: Առավել ևս, որ ծրագրերը մեկը չեն: Բայց...

Դեռևս 2019-20 թվականներին օտարերկրյա մամուլում սպրդեցին սկանդալային ու փաստարկված հրապարակումներ առ այն, որ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը դեռևս 2000 թվականին մշակել կամ լրամշակել է ավելի վաղ ունեցած ագրեսիվ ծրագրեր՝ Հունաստանի և Հայաստանի դեմ: Այնքան ագրեսիվ, որ ծրագրերը նախատեսում են ինչպես Հունաստանի մասնակի զավթում, այնպես էլ Հայաստանի՝ ամբողջական: Բացահայտումն այդ արվել էր, կարելի է ասել, պատահականորեն: Բանն այն է, որ մոտ 7-8 տարի առաջ Թուրքիայում, այսպես ասած, «հեղաշրջման գործի» շրջանակներում քննչական մարմինները պահանջել ու ստացել էին նաև թուրքական զինուժի ԳՇ գաղտնի հաղորդագրությունները, որոնք կցել էին «գործի» նյութերին: Հետագայում դրանց ուշադրություն էին դարձրել լրագրողները և... Կոնկրետ այդ նյութերում շատ մանրամասնություններ չէին բացահայտվում: Հիմնականում նշվում էին Հունաստանի, ապա՝ նաև Հայաստանի դեմ թուրքական գլխավոր շտաբի մշակած գործողությունների ծրագրերի անվանումները:

Կոնկրետ Հայաստանը զավթելու կամ կործանելու ծրագրի կոդային կամ ծածկագրված անվանում է՝ «Ալթայ»: Այդ ծրագրի մասին հայտնի դառնալուց հետո հայկական փորձագիտական, քաղաքագիտական և, որ ամենից վատն է, քաղաքական շրջանակները բավարար ուշադրություն դրան չդարձրեցին: Համենայն դեպս, քչերը դրան անդրադարձան: Իսկ ինչի՞ մասին է խոսքը, ինչե՞ր էր թուրքական զինուժի գլխավոր շտաբը դեռևս 2000-ականների սկզբներին ծրագրում Հայաստանի դեմ:

Ահավասիկ, «հիացեք», թե՝ ինչեր. Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով.

• Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն», և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ, իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսները շարքային հանցագործներ և թալանչիներ են:

• Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա, և մարդիկ սկսեն լավ ապրել: Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

• Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը, որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկայնքով:

Ավելին, նախատեսվում էր, որ «x» պահին Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում՝ նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով: Կրկնենք, սա նրանք մշակել են դեռևս 2000 թվականի ամռանը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ թշնամին սա լրամշակել ու վերջնական տեսքի է բերել այդ ժամանակ, քանզի կան հիմքեր կարծելու, որ նմանօրինակ մտադրություններ ու մշակված նախագծեր եղել են նաև դրանից առաջ: Բավական է թեթևակի հետահայաց դիտարկել մեր երկրի վերջին 20-25 տարվա անցուդարձը՝ համոզվելու համար, թե թուրքական գլխավոր շտաբի նշյալ ծրագիրն ինչպիսի հետևողականությամբ է իրականացվել, որքան մանրակրկիտ և բազմաճյուղ: Նման ծրագրի փաստական առկայությունը, կարծում ենք, պիտի որ այլ վարկածներ հուշեր մի շարք իրադարձությունների, այդ թվում՝ Պերմյակովի գործի՝ Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սառնասիրտ կոտորածի ենթարկելու քննությանը: Բայց դա էլ ժամանակին, ինչպես հայտնի է, չարվեց:

Ավելին, Արցախի ու արցախցիների մասով թուրքական ծրագիրը նույնպես իրականացվել է լիարժեք, նույնիսկ գերակատարվել: Հարկավ, չկա ոչ մի փաստական տվ յալ, թե Թուրքիայի ներկայիս իշխանությունը հիշյալ «հեղաշրջման գործի» բացահայտումից հետո արդյոք իր քաղաքական զինանոցում չի՞ ընդգրկել իրենց ԳՇ-ի արդեն մշակած «Ալթայ» կամ հակահունական ծրագրերը: Բայց, մեծ հաշվով, փաստացի իրականությունը միանգամայն հստակ հուշում է այդ հարցի պատասխանը: Կրկնում ենք. մենք չենք պնդում, որ հենց «Ալթայ» ծրագիրն է իրականացվում: Սակայն նշված ծրագրի մոտեցումների, նպատակադրումների ու կոնկրետ քայլերի, հայտարարությունների, առկա իրականության համընկնումները, կարծում ենք, գոնե ինչ-որ բան պիտի որ հուշեն: Համենայն դեպս, երբ բացականչելու ցանկություն առաջանա, թե՝ «վա՜յ, այս ի՞նչ ծրագիր են իրականացնում», կարող եք համարել, որ ունեք հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասինԻշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ–ն պատասխանել է Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ Սրբազանի պահանջինԲագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետՆիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ)ՔՊ-ի «դուխով Նիկոլ» չատում հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը. Տաթևիկ Հայրապետյան Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԲագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ) Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԿրում եմ այս խաչը որպես ուխտ, միայն կհանեմ պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք. Սրբազան (տեսանյութ) Հայրենական պատերազմի մասնակից պապիկս դարձավ 99 տարեկան․ Սուրեն ՊապիկյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հուսամ՝ մեր պահանջը կկատարվի. անցնում կկատարեն իրենց պետական պարտավորությանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանԿառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Խոստանում եմ՝ վերադարձնելու ենք մեր արժանապատվությունը. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակից են լսում Սրբազանին (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Ռոմաշկինայի առաջնեկըՆիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ) Որևէ տեսակի ուժ չի կարող Հայոց փառավոր հոգին ընկճել, մենք Տավուշից ենք գալիս դեպի այստեղ. Սրբազան (տեսանյութ)Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ)Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր. Ալեքսեյ ՕվերչուկՀանրապետության հրապարակն այս պահին` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Սիրելի'ս ի՞նչ նախկին-ներկա, իրենց սատանայական ցանցերը չեն գործում այլևս, մարդիկ պայքարում են (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ժամանել է Հանրապետության հրապարակ (տեսանյութ)Քաղբանտարկյալներին ազատությունից զրկելու ոչ մի պատճառ չկա․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ)Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան (տեսանյութ)Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել․ դատավորներն այս անգամ ևս ԲԴԽ անդամ կընտրենԽոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Շատ եմ ուզում, որ այս շարժումը դառնա ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. Տաթեւիկ ՀայրապետյանՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանՄարդիկ ունեն հավաքներին մասնակցելու իրավունք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակումԴիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված