Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դի Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ Սառցադաշտում գտել են 400 տարի առաջ կորած ճանապարհորդին Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին 

«Ժողովուրդ». Դատապարտյալներն ահազանգում են՝ 5 տարի է իշխանությունը համաներում չեն հայտարարում. բարդացրել են ընթացակարգը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատապարտյալները ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, մեծ բունտ է հասունանալու: Մասնավորապես, ըստ դատապարտյալների, 2023 թվականի նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ 5 տարի է` ՀՀ իշխանությունները համաներում չեն հայտարարում, ասել էր. «Ես, որ 2011 թվականին քրեակատարողական հիմնարկից դուրս եմ եկել համաներմամբ, ուզում եմ ասել, որ համաներումն արդյունավետ ինստիտուտ չեմ համարում, քանի որ ես այն տեսել եմ ներսից։ Շատ դեպքերում համաներմամբ դուրս եկած մարդիկ մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են` նոր հանցանքներ կատարելու պատճառով»:

Ըստ նրա` այս դեպքում ավելի նպատակահարմար է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը, այսինքն՝ մեխանիկորեն բաց չթողնել, այլ անհատական մակարդակով գնահատել, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է գտնվել ազատության մեջ, թե՞ ոչ։

Եվ ահա, ըստ դատապարտյալների, Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թ. փետրվարի 22-ին կայացվեց մի վատթարացնող որոշում, որով ավելի ծանրացավ դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը, եւ նախկինում կատարված հանցագործությունների համար օրենսգրքով պատժի պայմանական կրումից ազատվելը դարձավ անձանց հանդեպ անհավասար մոտեցում, ինչով խախտվեց նրանց իրավունքները։ Այսինքն՝ մինչեւ 22.02.2024 թվականը ով վաղաժամկետ ազատվեց՝ ազատվեց. իսկ նույն արարքը կատարած անձը, ում վաղաժամկետ ազատման ժամկետը 22.02.2024թ.-ից հետո է լրացել, նա պետք է պատիժ կրի մնացածի փոխարեն:

«Սա մեր վիճակը վատթարացրել է, եւ աղմուկը անխուսափելի կլինի. մենք կռիվ ենք տալիս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, իսկ սրանք ավելի են ամեն ինչ բարդացնում»:

Իսկ ի՞նչ որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը. բանն այն է, որ քրեական օրենսգրքի փոփոխութուններից հետո դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հարցը առավել բարեկարգվել էր, ու դատապարտյալները վստահ էին, որ դատարանը նոր օրենսգրքով կառաջնորդվեր, եւ իրենք ավելի շուտ ազատ կարձակվեին, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է, որ նոր քրեական օրենսգրքի փոփոխությունը չի ազդի դատապարտյալների վրա, եւ նրանք կշարունակեն կրել իրենց պատիժը հին օրենսգրքի չափանիշներով»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դիՖինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասինՀնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժելՀամերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր»Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքովՄբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետՍառցադաշտում գտել են 400 տարի առաջ կորած ճանապարհորդինՆեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկելԲժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասինՆոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը ԱԽ անդամներին հանձնարարել է մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններինԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ, որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն (տեսանյութ)Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համարՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՎաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն Մելիքյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է աջակցության երթըԽաղաղ անհնազանդության ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 08:00-իցՍփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներումՀունաստանում երկրաշարժ է եղելՏարաներ, ներարկիչներ, սրվակ․ 46-ամյա տղամարդու մոտ մեթադոն են հայտնաբերել (տեսանյութ)Ադրբեջանում հրաբուխ է ժայթքելՇարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ)Մեր հերոսների արյունը մեզ վրա է, նրանք բոլորիս համար են իրենց կյանքը ընծայել. Բագրատ ՍրբազանՈւզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ)Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան«Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրըԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալԱյսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ)Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ ԴանիելյանԱռաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի Հերոսի մայր տիկին Գոհարը միայնակ փակել էր ճանապարհը, իսկ ոստիկանն իրեն ասում է՝ մի շահարկի որդուդ հանգամանքը. Լիլիթ Աթոյան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան
Ամենադիտված