Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույց Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար 

Ինչ է կորցնելու Հայաստանը, եթե Փաշինյանը հանձնի Տավուշի մարզի 4 գյուղերը

Վերլուծական

Արցախի հարցը հորով-մորով անելուց հետո այժմ էլ խոսվում է Տավուշի եւ Արարատի մարզերից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին:  Փաշինյանի վերջին այցը Տավուշ և նրա «առաջարկները» տավուշցիների շրջանում շոկ են առաջացրել նույնիսկ իր հավատարիմ թիմակիցների մոտ: Այն թեզերը, թե իբր նա անկեղծորեն ուզում է կարգավորել խնդիրներն Ադրբեջանի հետ, որպեսզի հաստատվի տևական խաղաղություն, արդեն համոզիչ չեն նույնիսկ իր թիմակիցների համար: Բանն այն է, որ Ադրբեջանն այդ գյուղերի հանձնման դիմաց հիմք չի ընդունում որևէ քարտեզ Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այսինքն՝ այդ գյուղերը հանձնելով՝ Հայաստանը ստանալու է ոչ թե խաղաղություն, այլ է՛լ ավելի մեծ անվտանգության խնդիրներ, որի արդյունքում Բաքվի դիրքորոշումներն է՛լ ավելի են կոշտանալու: Դրա վառ ապացույցն այն է, որ Սյունիքում նա հրաժարվում է իր զորքերը դուրս բերել Հայաստանի ճանաչված սահմաններից:

Այժմ դիտարկենք այն ռիսկերը, որոնց առջև կանգնելու է Հայաստանը, եթե Փաշինյանը գնա հերթական միակողմանի զիջմանը՝ Բաքվին նվիրելով Տավուշի մարզի 4 գյուզերը:

Դիցուք՝ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը: Այս ճանապարհի նկատմամբ վերահսկողության կորուստը սպառնում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ գծով Վրաստանից Հայաստան գազատարի ֆիզիկական գոյությանը։ Խողովակը կլինի ադրբեջանական հրթիռային համակարգերի անմիջական հասանելիության սահմաններում: Ինչպես Շուշիում էին փական դրել, իրենց ուզած ժամին փակում ու բացում էին, այնպես էլ կարող են անել հիմա՝ ցանկացած պահի Հայաստանին զրկել գազի մատակարարումից։ Այդ տարածքների կորուստը հսկայական ռիսկեր է պարունակում և նվազեցնում է հայկական պետության համար կանխատեսելիության հորիզոնը՝ լոգիստիկ քաղաքականության կառուցման, տրանսպորտային հանգույցների կառուցման գործում, ինչպես նաև կարող է հանգեցնել էներգետիկ շրջափակման։

Բացի այդ, եթե հետագայում եւս լինեն այսպես կոչված՝ անկլավների հանձնումներ, ապա ադրբեջանական զորքերը կարող են հասնել Լոռու մարզի վարչական սահմանին, որը կվերածվի սահմանամերձ շրջանի։

Եվս մեկ պոտենցիալ ռիսկ. առաջին հերթին հայկական զինուժը հետ կքաշվի այդ 4 գյուղերի տարածքից, խոսքը երրորդ բանակային կորպուսի մասին է, որը մշտապես համարվել է ամենամարտունակը ոչ միայն այն պատճառով, որ լավ հրամկազմ է ունեցել, այլեւ այն պատճառով, որ մասնագետները փաստում են՝ երրորդ կորպուսը հակառակորդի նկատմամբ դիրքային բարենպաստ պայմաններում է գտնվում։ Իսկ գյուղերը հանձնելուց հետո ադրբեջանցիներին են զիջելու այդ դիրքերը, եւ մենք հայտնվելու ենք ոչ բարենպաստ վիճակում։

4 գյուղերը հանձնելու դեպքում մի շարք գյուղեր ինքնըստինքյան հայտնվում են թշնամու անմիջական վերահսկողության տակ, օրինակ՝ Կիրանցը, Բերդավանը և այլ գյուղեր ընկնում են թշնամու դիտարկման ներքո։ Սա նշանակում է, որ մարդիկ վաղ թե ուշ լքելու են այդ գյուղերը։ Հեկտարներով մշակովի հողատարածքներ, արոտավայրեր նույնպես անցնելու են թշնամու հսկողության տակ։ Այդ գյուղերը հանձնվելուց հետո հարակից գյուղերը ևս դատարկվելու են: Ադրբեջանցիներն այնտեղ քաղաքացիական բնակիչների չեն բերելու: Նրանք այդ գյուղերը վերածելու են կոնկրետ ռազմաբազաների: Այսինքն՝ Հայաստանի մարմնի մեջ մտնելու է թուրքական ռազմաբազա։ Ու Ադրբեջանը հսկելու և ղեկավարելու է ամբողջ տարածաշրջանը:

Այստեղ, սակայն, կա ևս մեկ ուշագրավ նրբություն: Հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանն այսպես կոչված՝ սահմանազատման գործընթացն սկսել հենց Տավուշի մարզից: Գաղտնիք չէ, որ Ոսկեպարում է գտնվում ռուս սահմանապահների ուղեկալը և ինչպես երևում է՝ Փաշինյանը փորձում է այս դեպքում էլ կրկնել Արցախում իրագործված սցենարը, երբ Արցախը հանձնելու թիվ մեկ պատասխանատու և մեղավորներ կարգվեցին ռուսները: 

Ակնհայտ է, որ Հայաստանի սուվերեն տարածքից անգամ մեկ միլիմետրի զիջումը չի հագեցնելու Բաքվի բռնապետի ախորժակը, հակառակը՝ հաջորդիվ գալու է Վայոց Ձորի, Գեղարքունիքի և իհարկե՝ Սյունիքի հերթը...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԵս ուզում եմ, որ մեր տղաներն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք. 10-ամյա երեխան` Սրբազանին (տեսանյութ)«Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ ՍարգսյանԲագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկելԱյրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար«Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարինԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆՊատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և ԿոպենհագենՍրբազանը՝ վաղվա ծրագրերի մասինՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր«Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր ԻսայանԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին դատախազ«Կիրանցում մարդկանց գումար են առաջարկել». Գառնիկ Դանիելյանը` ՍրբազանինԲագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)Ռուբեն Մելքոնյանը թուրքագետների գրած գիրքը նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը Էս ողջ գործընթացը բարդել են կրակոցներ հանդուրժող հերոսական կիրանցիների վրա (տեսանյութ) Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)
Ամենադիտված