Մոսկվայում այդ ամենի հետևում կանգնած խմբավորումը փորձել է մի քանի գործողություններ կատարել նաև Ֆրանսիայում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է ԴԱԻՇ-ի հարձակման զոհը, և որ մոսկովյան ահաբեկչության հետևում կանգնած խմբավորումը վերջերս փորձել է մի քանի գործողություններ կատարել նաև Ֆրանսիայում, գրում է Alarabiya-ն:
«Այս խմբավորումը փորձել է մի քանի գործողություններ կատարել նաև մեր հողի վրա», - ասել է Մակրոնը լրագրողներին ֆրանսիական Գայանա կատարած այցի ժամանակ:
Ֆրանսիայի կառավարությունն ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Մոսկվայում տեղի ունեցածի ֆոնին, բարձրացրել է ահաբեկչության նախազգուշացումը ամենաբարձր մակարդակի վրա։