USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Աստղագուշակ մարտի 26-ի համար

Horoscope

Խոյ

Հնարավոր են ֆինանսական լուրջ կորուստներ։ Ավելի ուշ ձեզ կհաջողվի վերադարձնել փողի մի մասը, բայց դա ջանքեր կպահանջի։ Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները, նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն աշխատավայրի փոփոխության մասին և կսկսեն ակտիվ փնտրտուքները, որոնք շուտով կպսակվեն հաջողությամբ։

Օրվա զգացմունքային ֆոնն այնքան էլ հաջող չէ, դուք քմահաճ եք և նյարդային, ձեզ հետ գործ ունենալն այսօր այնքան էլ հեշտ չէ։ Բայց այն մարդը, ով ձեզ իսկապես սիրում է, շատ համբերատար կլինի և կանի ամեն հնարավորը՝ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար։

Ցուլ 

Բավական է մի մանրուք, որ ձեր տրամադրությունը վերջնականապես փչանա, իսկ եթե էական ոչինչ տեղի չունենա, դուք առանց առիթի էլ կվհատվեք։ Ստիպված կլինեք գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այնքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց նկատմամբ ձեր իրական վերաբերմունքը։ Անընդհատ կարևոր իրեր եք կորցնում, ինչը նյարդայնացնում է։ Ղեկավարների համար դժվար է ենթակաների հետ ընդհանուր լեզու գտնելը։

Այսօր կարևոր որոշումներ մի ընդունեք, հատկապես անձնական կյանքի հետ կապված, մեծ է սխալվելու հավանականությունը։ Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք շատ ժամանակ կխլեն, բայց օգուտ չեն բերի։

Երկվորյակներ

Չարժե անցյալի մասին շատ մտածել, ինչքան երկար մտածեք, այնքան կվատանա ձեր տրամադրությունը։ Լավ կլինի օրը նվիրել հաճելի զբաղմունքներին, մարզադահլիճ կամ պարասրահ այցելությանը։ Կմեծանա գեղանկարչության, երաժշտության և գրականության նկատմամբ հետաքրքրությունը։

Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է ընկերների հետ շփման համար։ Նրանց շնորհիվ  դուք կկարողանաք նոր ծանոթություններ հաստատել։ Չի բացառվում նոր և բուռն սիրավեպի սկիզբը։

Խեցգետին

Այսօր փորձարարությունների մի դիմեք, և մի թողեք ամեն ինչ՝ ինչ-որ նորահայտ գաղափարի համար։ Խորհուրդ է տրվում ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, հետո նոր անցնել մյուսներին, հակառակ դեպքում ձեր առօրյայում խառնաշփոթ կտիրի։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, որոշ դեպքերում բանը կհասնի լուրջ վեճերի։

Նշանի շատ ներկայացուցիչներին սպասվում են անձնական բնույթի հիասթափություններ։ Ռոմանտիկ հարաբերությունները չեն դասավորվի այնպես, ինչպես կուզեիք։ Սիրած մարդու նկատմամբ ձեր վերաբերմունքը փոխվել է, դուք ավելի շատ ուշադրություն եք դարձնում նրա թերությունների, քան առավելությունների վրա։

Առյուծ

Օրը սկիզբ կդնի ոմն ազդեցիկ մարդու հետ ձեր երկար պայքարին։ Նա այնքան էլ ուժեղ չէ, բայց նենգ է, իսկ հակամարտությունից խուսափել չի լինի։ Այդ պատճառով հավաքեք ձեր ուժերը և փնտրեք հուսալի դաշնակիցներ։ Մանր, բայց շատ տհաճ սխալների պատճառով գործերի ընթացքը կդանդաղանա։ Չի բացառվում, որ լրացուցիչ ծախսերի կարիք կլինի՝ ակտուալ խնդիրները լուծելու համար։

Ռիսկի մի գնացեք, ինչքան էլ որ մեծ լինի գայթակղությունը։ Օրը հատուկ վերաբերմունք կպահանջի սիրելիի և նրա զգացմունքների նկատմամբ։ Էգոիզմի դրսևորումը լուրջ խնդիրների պատճառ կդառնա։

Կույս  

Դուք շատ բռնկուն եք, որոշումները հապշտապ եք ընդունում, սովորականից ավելի հաճախ եք սխալներ թույլ տալիս, ինչն էլ խանգարում է գործընկերների հետ ունեցած հարաբերություններին։ Համախոհները փորձում են ներգրավել ձեզ իրենց խնդիրների լուծման մեջ, ինչը դարձյալ նյարդայնացնում է ձեզ։ Օրը համար է ինքնուրույն աշխատանքի և այն հարցերի պատասխանների հանգիստ փնտրտուքի համար, որոնք կարևոր են ձեզ համար։

Անշարժ գույքի հետ կապված գործարքների կնքումը ցանկալի չէ։ Մեծ ծախսեր պահանջող գնումները ցանկալի է հետաձգել։

Կշեռք

Այսօր շատ բաների կարելի է հասնել։ Դուք մեծ էնտուզիազմով եք հանձն առնում ամենահամարձակ գաղափարների իրագործումը և հանդիպում եք մարդկանց, ովքեր կարող են օգնել ձեզ այդ հարցում։ Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց ուզածին հասնելու հարցում անսպասելի ուղիներ են գտնում՝ զարմացնելով շրջապատին։

Բարենպաստ օր է նոր ռոմանտիկ հարաբերությունների համար, այդ թվում այն մարդու հետ, ում հետ նախկինում կապված եք եղել գործնական հետաքրքրություններով։ Այսօր առաջացած զգացմունքներն օրեցօր ավելի կամրանան, և չի բացառվում, որ դուք շուտով որոշեք ամուսնանալ։

Կարիճ

Դուք փորձում եք լեզու գտնել շրջապատի հետ, բայց ապարդյուն։ Ձեր հումորները ծիծաղելի չեն, իսկ դիտողություններն էլ անտեղի են։ Սառնությունը, որով ձեզ ամենուր դիմավորում են, չի ամրացնում ձեր ինքնավստահությունը։ Բայց դուք պետք է կենտրոնանաք և ամբողջովին նվիրվեք այն գործին, որ ձեզ համար կարևոր է։ Միայն այդպես հաջողության կհասնեք, ընդ որում՝ նշանակալի։

Հնարավոր է անցանկալի նորություններ լսեք, չի բացառվում, որ դրանցից մեկը ձեզ ստիպի ճանապարհ ընկնել։ Սիրած մարդու հետ վեճի բռնվելու հավանականություն կա։ Եթե դուք հրաժարվեք գնալ զիջումների, ապա հետո կփոշմանեք։

Աղեղնավոր

Դուք մեկ մի գործ եք ձեռնարկում, մեկ էլ անցնում եք ուրիշի՝ այդպիսով կորցնելով կենտրոնացումն ու ճիշտ ճանապարհը։ Հենց դրա պատճառով էլ կարող են ի հայտ գալ տհաճ իրավիճակներ, վեճեր և կոնֆլիկտներ։ Բացի այդ՝ դուք շատ սուր եք ընդունում քննադատությունը, նեղանում եք կառուցողական դիտողությունների համար։

Ցանկալի չէ ընտանեկան բյուջեի և սեփականության հետ կապված հարցեր քննարկելը։ Երեկոն հարմար է ընկերների հետ շփման համար, նրանց կենսուրախությունը բարձրացնում է ձեր տրամադրությունը։

Այծեղջյուր

Օրը ձեր սրտով կլինի, եթե փոքրիկ դժվարությունները սրտին մոտ չընդունեք։ Ձեր խնդիրն այսօր սկսած գործերը կիսատ չթողնելն է, դրանց տակից դուրս գալ կարող եք միան դուք։ Հնարավոր է նյութական օգնություն մտերիմներից և հին ծանոթներից։ Մեծ է հաջող գործարքների հավանականությունը։

Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար։ Դուք լավ տպավորություն եք թողնում նրանց վրա, ովքեր ձեզ տեսնում են առաջին անգամ, ցուցադրում եք ձեր բնավորության լավագույն կողմերը։ Չի բացառվում նոր հրապուրանք, որը, սակայն, երկար չի տևի։

Ջրհոս 

Մինչ շրջապատի մարդիկ զբաղված են դատարկ բաներով, դուք զսպում եք ձեր զգացմունքները, դրա համար էլ դրանք չեն խանգարում ձեզ աշխատել և կարևոր խնդիրներ լուծել։ Կարգավորվում են ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները, կարիերայի աստիճաններով բարձրանալու և մասնագիտական դիրքերն ամրապնդելու հավանականություն կա։

Խուսափեք անիմաստ կապերից և նվազագույնի հասցրեք այն մարդկանց հետ շփումը, ովքեր ձեզ հաճելի չեն։ Այսօր դուք սովորականից շատ էներգիա եք ծախսում և հանգստի կարիք ունեք։

Ձկներ

Այսօր ստացած ինֆորմացիան օգտակար կլինի։ Կարելի է զբաղվել բարդ գործերով, ինչքան էլ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի լուծումներ գտնել և ավարտին հասցնել սկսած գործերը։ Դուք արագ լուծում եք մասնագիտական և ֆինանսական խնդիրները, ստանում եք արժեքավոր գործնական առաջարկներ։

Բարձր է ստեղծագործական ներուժը, կարելի է նոր գործ սկսել կամ կյանքում փոփոխություններ մտցնել։ Արժե նախաձեռնողականություն ցուցաբերել անձնական հարաբերություններում։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular