Նպատակ ունենք Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կիսվել է իր տպավորություններով Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո։
«Հաճելի էր հանդիպել ՀՀ նախագահի հետ իմ առաջին պաշտոնական այցի ժամանակ։ Մեր քննարկումները նվիրված էին մեր ժողովուրդների միջև հարատև բարեկամության ամրապնդմանը և ռազմավարական գործընկերության կարևոր դերի ընդգծմանը: Վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման Վրաստանի հանձնառությունը՝ մենք նաև ուսումնասիրեցինք ընդլայնված համագործակցության ուղիները՝ նպատակ ունենալով մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել և նպաստել փոխադարձ բարգավաճմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոբախիձեն։