Պեսկովը հայտնել է՝ որն է Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարը»
Ժողովրդագրական խնդիրը Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարն» է, անհրաժեշտ է շարունակել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ուղղված այս ոլորտում իրավիճակը շտկելուն։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը aif.ru-ին տված հարցազրույցում։
«Ժողովրդագրությունը, հավանաբար, մեր «աքիլլեսյան գարշապարն» է, մեր ամենամեծ խնդիրը», - ասել է նա: Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այն չի կարող լուծվել մեկ գիշերում: «Ուստի մեզ խիստ անհրաժեշտ է շարունակել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որոնք ուղղված են ժողովրդագրական իրավիճակի շտկմանը»,- հորդորել է նա։
Միաժամանակ, նա նշել է, որ երկրում արդեն իսկ կան մի քանի միջոցառումներ՝ ուղղված ժողովրդագրության բարելավմանը։ «Մայրական կապիտալը ինդեքսավորվում է, ընդլայնվում է այն նպատակների ցանկը, որոնց համար այն կարելի է ծախսել, միջոցներ են ձեռնարկվում միայնակ մայրերին և աղքատ ընտանիքներին աջակցելու համար»,-նշել է Պեսկովը։
Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի՝ «սրան զուգահեռ, իհարկե, կարելի է և պետք է բարձրացվի բազմազավակ ընտանիքների» թիվը։ «Ես իրավունք ունեմ խոսելու այս թեմայի շուրջ, քանի որ ես վեց երեխաների հայր եմ»,- հավելել է Պեսկովը՝ ընդգծելով, որ «բազմազավակ ընտանիքներ ունենալը պետք է մոդայիկ դառնա»։
«Սա բլուզ հագնելու հարցը չէ, ոչ, սա կյանքի ու մահվան հարց է մեր երկրի համար՝ իր հսկայական տարածքով»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։