Սիրելի Տոյվո Կլաար, Ալիևի ռեժիմը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. դեսպան Բալայան
БлогосфераՄենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը, այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, ով լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները։ Ալիևի ռեժիմը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»,- ասված է գրառման մեջ։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները:
X-ի իր միկրոբլոկում նա գրել է, որ սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված գործընթացի շրջանակներում: