Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույց Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար Իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը 

Լավրովի հիշեցումը Փաշինյանին. ինչպես Արևմուտքը հանձնեց Արցախը

Վերլուծական

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում: «Известия»–ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն իր դիրքորոշմամբ գիտակցաբար կործանում է ՌԴ-ի հետ հարաբերությունները։ «ՀՀ ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,– ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Երևանի այս գործելաոճը դրսևորվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայություն իրականացնող ՌԴ զինծառայողներին ու առհասարակ ամբողջ ՀԱՊԿ-ն սևացնելով։  Բացի այդ, ըստ Լավրովի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: «Երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիք ճակատագրի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, այդ դուք եք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության», - հավելել է Լավրովը։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ): Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի սակայն՝ այդ Փաշինյանը չի ցանկացել ընդունել ՀԱՊԿ օգնությունն ու նախընտրել է Հայաստան հրավիրել ԵՄ դիտորդներին, որոնք հիշեցնենք, չունեն որևէ լծակ՝ ռազմական գործողությունները կանխելու, կամ առավել ևս՝ ՀՀ-ին օգնելու համար: Փաշինյանն ըստ էության իրական անվտանգային երաշխիքները փոխարինել է արևմուտքից հնչած ամորֆ խոստումներով, ինչի արդյունքում ադրբեջանական ագրեսիան ոչ միայն չզսպվեց, այլ նորանոր դրսևորումներ է ստանում:

Կարևոր է նաև Լավրովի երկրորդ դիտարկումը, առ այն, որ Արցախը Ադրբեջանին է հանձնվել ոչ թե ՌԴ, այլ Արևմուտքի հովանու ներքո, իսկ ռուսական կողմին, որը իրականացնում էր արցախահայերի անվտանգության պաշտպանությունը, փաստորեն փաստի առջև են կանգնեցրել, հետագայում՝ նրանց մեղադրելով Արցախի հայաթափման համար: Մինչդեռ՝ ինչ եղավ իրականում 2023 թվականի սեպտեմբերին: Արևմուտքն, օգտվելով այն վիճակից, որում հայտնվել էր Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, իրեն դիրքավորելով՝ որպես Ռուսաստանից ավելի արդյունավետ միջնորդ, աչք փակեց տեղի ունեցողի՝ մարդկանց հեռանալու փաստի վրա, որպեսզի ռուս խաղաղապահները հեռանան, հետո Ռուսաստանը հեռանա նաև Հայաստանից, ու ըստ Արևմուտքի՝ Անդրկովկասն ազատվի ռուսական ազդեցությունից։ Չմոռանանք նաև Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի հոդվածը, որտեղ բացահայտվեցին «խաղաղության», իրականում՝ նոր պատերազմի պայմանագրի 2՝ արևմտյան և ռուսական տարբերակների գոյությունը՝ հատուկ նշմամբ, որ ի տարբերություն ռուսականի՝ արևմտյանով Արցախը թղթով հանձնվում է Ադրբեջանին։ Համապատասխան արտահոսքեր եղան նաև հայկական մամուլում։ Ոչ ոք ոչինչ չհերքեց։

Մենք տեսնում ենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջ մղել հենց արևմտյան օրակարգը՝ անտեսելով ՀՀ անվտանգության առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, որոնց Արևմուտքը ոչ միայն չի ցանկանում, այլ նաև ի վիճակի չէ լուծումներ գտնել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԵս ուզում եմ, որ մեր տղաներն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք. 10-ամյա երեխան` Սրբազանին (տեսանյութ)«Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ ՍարգսյանԲագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկելԱյրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար«Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարինԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆՊատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և ԿոպենհագենՍրբազանը՝ վաղվա ծրագրերի մասինՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր«Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր ԻսայանԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին դատախազ«Կիրանցում մարդկանց գումար են առաջարկել». Գառնիկ Դանիելյանը` ՍրբազանինԲագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)Ռուբեն Մելքոնյանը թուրքագետների գրած գիրքը նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը Էս ողջ գործընթացը բարդել են կրակոցներ հանդուրժող հերոսական կիրանցիների վրա (տեսանյութ) Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան (տեսանյութ)Երևանյան պատվիրակությունն այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի շիրիմներին Մեր բոլոր խնդիրների պատճառն այն է, որ հաղթեց անբարոյականությունն ու սուտը
Ամենադիտված