Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Վաղ առավոտից քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ ՈւՂԻՂ. Պարալիզացված են մայրաքաղաքի փողոցները Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք Ուրախ եմ, որ ասելիքս հասել է ճիշտ հասցեատիրոջը. շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին. Արմեն Այվազյան Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե Դավթյան Դժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր Մկրտչյան Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) 

«Մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն...». Մարտին Ավետիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարտինս բարության, համեստության, նվիրվածության իսկական խորհրդանիշ էր բոլորիս համար: Խիզախ էր, իր որոշումներից հետ չէր կանգնում, ուներ հստակ նպատակներ: Աշխատասեր էր, էներգիայով լի: Առհասարակ, և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ, իր տարիքի համեմատ լուրջ ու հավասարակշռված: Հարգալից էր բոլորի հանդեպ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Մարտինի մայրիկը:

Դպրոցում սովորելու տարիներին որդին շատ է սիրել «Հայոց պատմություն» առարկան: «Բազում խմբակների է հաճախել՝ պարի, նկարչության, սպորտային: Բայց պարի հանդեպ յուրահատուկ սեր ուներ, փոքրուց էր պարում, իր ապագան կապում էր պարի հետ: Մշակույթի պալատում «Բերդ» պարն էր պարում, այնքան խրոխտ, այնքան հպարտ: Հիշում եմ նաև դպրոցական տարիներին Ամանորի տոնահանդես էին կազմակերպել, բոլոր դասարանները ամանորյա երգեր էին ներկայացնելու: Մարտինի դասարանին բաժին էր հասել Ռափայել Պատկանյանի «Նոր տարին»: Դասարանցիները դժգոհեցին, թե տխուր երգ է, իսկ Մարտինս ոտքի կանգնեց ու սկսեց երգել. «Երնեկ, թե այս Նոր տարին...»: Զգացողություն էր, որ վրեժն ու հավատը միախառնված էին Մարտինիս երգի մեջ: Իր կատարման շնորհիվ նրա դասարանը հաղթեց»:

Բանակում ծառայելուց և վերադառնալուց հետո Մարտինը մտադիր էր ուսումը բուհում շարունակել: Նա ծնվել է Օշականում, ավարտել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը: 2021 թ.-ի մարտի 4-ին Մարտինը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Կապանում: «Նախքան ծառայության մեկնելը մարտական էր տրամադրված. «Էլ ինչ տղա, որ չպետք է ծառայի, մա՛մ: Ոչ մեկից ոչնչով պակաս չեմ»: Երբ 18 տարեկանը լրացավ, նախքան ծառայության մեկնելն ասաց, որ ուզում է ձեռքի վրա խաչի տեսքով դաջվածք անել: Բայց ես չէի ուզում, մի տեսակ սիրտս կծկվում էր: Համոզեց, այտս համբուրեց՝ մա՛մ, ուզում եմ, որ լինի: Սիրտս լցվեց, ամբողջ մարմնովս սարսուռ անցավ: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է ուզում դաջվածք անել, արձագանքեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ շատերին դաջվածքների միջոցով են ճանաչել:

Երբ բարկացա, թե ինչու է նման բաներ խոսում, պատասխանեց՝ մա՛մ, բանի տեղ մի դիր: Ու մոռացանք այդ զրույցի մասին: Բայց իր ծառայության ամիսների ընթացքում իմ մեջ միշտ եղել է վախի զգացողություն: Ամբողջ գիշեր չէի քնում, երբ իմանում էր, ասում էր. «Մա՛մ ջան, այդպես ինձ օգուտ չես տալիս, հանգիստ քնիր: Բա ես ինչի՞ եմ կանգնած սահմանին»»: 2022 թ.-ի սեպտեմբերի 4-ին լրացել է Մարտինի ծառայության մեկուկես տարին: Սեպտեմբերի 9-ին Մարտինը բարձրանում է դիրքեր: «Սիրում էր ծառայությունը դիրքերում. «Տղեն պետք է պոստերում ծառայի, մա՛մ»: Բայց նաև ասեմ, որ վերջին անգամ դիրքեր բարձրանալիս ասաց. Մա՛մ ջան, ոնց որ չուզենամ բարձրանամ դիրքեր»: Կատակի տվեցի, որ իրեն հանգստացնեմ. «Իմ Սյունյաց արծիվ, ինչի՞, դիրք բարձրանալուց վախենո՞ւմ ես»:

«Չէ, մա՛մ ջան, չեմ վախենում, բայց սրտիս մեջ տագնապ կա»: Բայց նաև չէր կարողանում բացատրել, թե դա ինչի հետ է կապված: Մարտինիս ծառայության մեծ մասն անցել է մեր երկրի հարավային սահմանն անառիկ պահելով: Երբեք չի դժգոհել որևէ բանից, միայն այդ մեկ անգամը, այն էլ՝ միայն ինձ խոստովանեց իր ունեցած տագնապային զգացողության մասին»: Սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը իննից մինչև տասն անց երեսուն, Մարտինը խոսել է մայրիկի հետ: «Այդ օրը խոսել էր բոլոր հարազատների ու ընկերների հետ, ասել էր, որ վերադառնալու է, բոլորին հավաքի ու քեֆ անեն: Իրեն պետք է արձակուրդ տային, բայց բարձրացրեցին դիրքեր»: Հետո սկսվեց պատերազմը, բայց նախքան դա տղաները դիրքում իրենց ընկերոջ ծննդյան օրն էին նշում: Մարտինը չորս ժամ կռվել է թշնամու ուժերի դեմ, ստացել նահանջի հրաման, բայց, ինչպես տիկին Աննան է ասում, կար մի մայր ու մի հայրենիք:

«Ուժասպառ եղած ընկերոջ ձեռքից վերցրել է գնդացիրը ու մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամուն, ПК-ով փորձել կանխել նրա առաջխաղացումը: Դիրքի տղաների կյանքը փրկել է: Մի դիրքում կռիվ տալուց հետո տեղափոխվել է հարևան դիրքը: Կապիտանը և դիրքի ավագը լքել են տղաներին՝ նրանց թողնելով թշնամու հետ մենակ»: Մարտինը մարտնչել է թշնամու դեմ, պատճառել մարդկային ուժի մեծ վնասներ, փրկել իր զինակից ընկերների կյանքը և սեպտեմբերի 13-ին անմահացել Շիկահողում: «Սեպտեմբերի 12-ի գիշերը զրուցեցինք, իրար հրաժեշտ տվեցինք: Սեպտեմբերի 13ին՝ գիշերը ժամը երեքին, կարծես քնիս մեջ լսեցի Մարտինիս հոգոցը, թե ինչպես է ասում՝ մա՛մ, ու կտրուկ արթնացել եմ քնից:

Հեռախոսս վերցրեցի ու հասկացա, որ պատերազմ է սկսվել»: Ինչպես շատ տղաների դեպքում, Մարտինի պարագայում ևս ծնողներին ասել են՝ նա անտառներում է: Օրեր շարունակ ծնողներն ու հարազատները Մարտինին փնտրել են ողջերի մեջ, բայց օրեր անց ԴՆԹ հետազոտությունը հաստատել է Մարտինի ինքնությունը: Նկարներով նա անճանաչելի է եղել: Ինչպես դպրոցական տարիներին գրված շարադրություններից մեկում է Մարտինն ասել, «երբ մեծանամ, կցանկանայի մի լավ գործ անել իմ հայրենիքի համար, որովհետև ես էլ արժանի զավակն եմ իմ հայրենիքի»:

Անձնազոհություն հանուն գաղափարի, հանուն հայրենիքի, հանուն ընկերների ու ընտանիքի: Արդյոք սա Մարտինի նախանշած «լավ գործը» չէ՞: Բայց թող որ Մարտինն ու հազարավոր տղաներ ապրեին ու արարեին հանուն հայրենիքի: Ապրելու ուժի մասին: «Սկզբում, կարծես, տաք լինես, չես հավատում կատարվածին, սպասում ես որդուդ: Իսկ հիմա արդեն մտածում եմ, որ Մարտինս կասեր. «Մե՛րս, հզո՛րս, ապրի, որ ապրեմ, ժպտա, որ խաղաղվեմ, եղբորս աչքերն արցունքոտ մի թող: Հիշիր, որ պաշտում եմ քեզ ու կամ, քանի դու կաս»: Հենց թուլանում եմ, այս բառերն են գալիս աչքիս առաջ, գիտեմ, որ Մարտինս հենց այս բառերով ինձ կդիմեր: Ամեն անգամ դիրքեր բարձրանալուց ասում էր՝ մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ»:

Հ. Գ. - Մարտին Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահություն» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Հուղարկավորված է Օշականի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ)Բերետավորները սկսեցին իրենց ոչ կոռեկտ պահել 24-ի լրագրողի նկատմամբ, միջամտեց Գառնիկ Դանիելյանը (տեսանյութ) Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Փաստաբան Վարազդատ Հարությունյանին բերման են ենթարկելԱգրարայինի դիմաց քաղաքացիները փակեցին ճանապարհը, բերետավորները սկսեցին բերման ենթարկելՎաղ առավոտից քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ ՈւՂԻՂ. Պարալիզացված են մայրաքաղաքի փողոցներըՈստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող «Յուվենտուսը» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ) Զվարճալի է հետևել, թե ինչպես են իշխանամետ տեղեկատվական հոսքը իրենց ֆեյքային ապուշությունը անվանում «տեղեկատվական հակազդեցություն» Սրբազանի նախաձեռնությանըԱյս իշխանությունից մեկ օրում հնարավոր չէ ազատվել. Տարոն ՏոնոյանԲագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոքՈւրախ եմ, որ ասելիքս հասել է ճիշտ հասցեատիրոջը. շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին. Արմեն ԱյվազյանԵս պատրաստ եմ աջակցել այս պայքարին այնքան, որքան կպահանջվի. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե ԴավթյանՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԴժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր ՄկրտչյանՇոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՏանել չեմ կարող սուտը, չեմ կարող դիմանալ, երբ տեսնում եմ, թե ինչպես է կործանվում երկիրըԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Արսենալիը» հյուրընկալվելիս հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ ՍրբազանԻշխանությունը չի գիտակցում վտանգները, հասարակության համախմբումը շարունակվում է, պետք է պայքարել Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Բագրատ Սրբազանին եմ տեսնում որպես վարչապետ, թեկուզ` անցումային կառավարության դեպքում Վերջապես հարթակին կանգնածը հայերեն է խոսում, Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է (տեսանյութ) Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հանրահավաքից հետո ժողովուրդը մոտենում է Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում Հանրահավաքից հետո ոստիկանները վերադառնում են դեպի ավտոբուսները (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները Ուզում եմ մեր զոհված տղաների հետ նույնանամ, ինձ ոչ մեկի հետ էլ չեմ նմանեցնում. Բագրատ Սրբազան Իմ տղան կալանավայրից կոչ է արել չհրաժարվել պայքարից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Կուզենայի` Բագրատ Սրբազանը լիներ վարչապետ, նա կրում է հայի հատկանիշները. դերասան Սրբազանի կողքին պետք է բոլորը լինեն, Հայաստանը բարդ իրավիճակում է, սխալները միասին կուղղենք. բժիշկ Օրհնվեք, տղերք ջան, բարի ծառայություն, թողեք վահանները, պետք չեն ձեզ. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Տղամարդու խոսքը բերանից է դուրս գալիս, ոչ թե մարմնի այլ մասերից, եթե հրաժարական չտա, կստիպեն (տեսանյութ) Ինքն է բացել ՀՀ-ի դարպասներն ու թշնամուն ներս թողել, նրա պատճառով է երկիրն այս օրի հասել. Ռուզաննա Խաչատրյան Նորմալ եմ համարում, մի բան արել ա, որ տանում են. ոստիկանապետը` իրավապահների քայլերի մասին (տեսանյութ) Անընդունելի է, դրոշակը ձեռքին խաղաղ ցուցարարին ինչո՞ւ ես կալանավորում. Օսիպյան (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-նՍողունի պես մի պառկիր թշնամու առաջ, պատերազմ են պարտադրո՞ւմ, զենքը ձեռքիդ` զոհվիր. Մանվել Եղիազարյան Էդ մարդն ինձ համար իշխանություն չի, օկուպացիոն ռեժիմ է, ինչքան շուտ գնա` էդքան լավ. Միքայել Սրբազան (տեսանյութ) Վաղն առավոտ ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան Առաջիկա օրերին պետք է լուծենք պակասող 18 ձայների հարցը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանները «բազմաշերտ պատ» են կազմել կառավարության դիմաց` բաղկացած հարյուրավոր իրավապահներից (տեսանյութ) Նա պետք է հեռանա, բանակին ստորացնում է, ոստիկաններին բարոյազրկում և լեգիտի՞մ վարչապետ է (տեսանյութ) Վեհափառն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև փոխգործակցությանը Փրկարարները վնասված ծառերը տեղափոխել են անվտանգ տարածքՍահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի. ստամոքսի ժողովուրդ չենք մենք. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված