Ալիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ) Ահռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանը Բագրատ Սրբազանն ու երթի մասնակիցները մտան ԳԱԱ. նրանց դիմավորեց ինստիտուտի տնօրենը (տեսանյութ) Կառավարությունից գաղտնի հրահանգ է իջեցվել ՔՊ-ականներին՝ պաշտպանել Փաշինյանին Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ) ՀՀ նախագահը Միքայել Սրբազանի հետ խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա Մկրտչյան ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին 

Իրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հաղթահարելու Հարության հավատքով. Արամ Ա-ի պատգամը

Հայաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Զատկի առթիվ պատգամ է հղել: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:
« Ս. ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱ՛Ւ Ի ՄԵՌԵԼՈՑ

Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Ամուր հաւատքով շաղախուած ու հոգեւոր ցնծութեամբ լեցուն ա՛յս վկայութեամբ քրիստոնեաներ զիրար կʼողջունեն ու աշխարհին կʼաւետեն հրաշափառ յարութիւնը Աստուծոյ Որդւոյն: Սա սովորական արտայայտութիւն մը չէ, այլ քրիստոնէական կրօնին էութիւնը կազմող հաւատքի վկայութիւն մը՝ պատմական անհերքելի իրողութեան վրայ հաստատուած: Արդարեւ, հաւատքի այս վկայութեամբ առաքեալներ Երուսաղէմէն դուրս հին աշխարհի զանազան շրջաններուն մէջ, նաեւ՝ Հայաստանի, խաչեալ, թաղեալ ու յարուցեալ Քրիստոսը քարոզեցին եւ եկեղեցիներ հիմնեցին: Հաւատքի ա՛յս վկայութեամբ հզօրացած, եկեղեցին քաջութեամբ դիմագրաւեց պատմութեան բոլոր արհաւիրքները: 
Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնը հինգ յիշեցումներ կը կատարէ: Յիշեցումներ, որոնք պէտք է արմատանան մեր կեանքին մէջ.-
Առաջին, Քրիստոսի յարութիւնը առա՛նցքն է մեր հաւատքին: 
Քրիստոսի յարութեան դէպքը թէական նկատող նորադարձ քրիստոնեաներուն, Պօղոս Առաքեալ կʼըսէ՝ "Եթէ Քրիստոս յարութիւն առած չէ՝ զո՛ւր է մեր քարոզութիւնը, զո՛ւր է նաեւ ձեր հաւատքը" (Ա.Կր 15.14): Քրիստոսի յարութիւնը աղբիւրն է քրիստոնեայ մարդուն հաւատքին, անոր վաւերականութեան ու զօրութեան: Քրիստոսի յարութեան վրայ հիմնուած է եկեղեցին, որպէս Քրիստոսի խորհրդական մարմինը: Քրիստոսի յարութեան հաւատքով կը կենսագործուի եկեղեցւոյ առաքելութիւնը: 
Երկրորդ, Քրիստոսի յարութիւնը յաղթանա՛կն է կեանքին: 
Եկեղեցին շարականներուն ու աղօթքներուն ճամբով Քրիստոսի յարութիւնը կը բնորոշէ, որպէս յաղթանակ՝ մահուան դէմ: Մահը, այլ խօսքով՝ չարը, մեղքը ու սատանան, ըլլալով մարդու փրկութեան դիմաց կանգնող արգելք, Քրիստոս իր մահով յաղթեց մահուան, "մահուամբ զմահ կոխեաց" եւ իր խաչով յարութիւն կերտեց: Առաքեալը կը հաստատէ, թէ Քրիստոս իր յարութեամբ "մեզի յաղթանակ պարգեւեց" (Ա.Կր 15.57): Այդ յաղթանակը յաւիտենական կեանքի յաղթանակն է մահուան դէմ: 

Երրորդ, Քրիստոսի յարութիւնը երաշխի՛ք է մարդու յարութեան:
 
Առաջին Ադամով մահը մուտք գործեց աշխարհ, իսկ երկրորդ Ադամով, Քրիստոսով՝ յարութեան յոյսով շաղախուած կեանքը: Այլ խօսքով, "ինչպէս մարդով մը սկիզբ առաւ մահը, նոյնպէս մարդով մը սկիզբ կʼառնէ մեռելներու յարութիւնը" (Ա.Կր 15.21): Քրիստոս իր յարութեամբ մարդը մահուան տիրապետութենէն ազատագրեց եւ յարուցեալ կեանքի յոյսը տուաւ. "Քանի մենք մեռանք Քրիստոսի հետ, կը հաւատանք թէ նաեւ անոր հետ պիտի ապրինք" (Հռ 6., նորոգեալ կեանքով, որպէս մահէն կեանքի եկած ու Քրիստոսի միացած մարդեր: Հետեւաբար, Քրիստոսի միանալով, ինչպէս իր հետ թաղուեցանք, նոյնպէս իր հետ յարութիւն կʼառնենք հոգեւորապէս, իսկ Քրիստոսի երկրորդ գալուստին, մեռելներէն՝ մարմնապէս: Արդարեւ, յարուցեալ Քրիստոս համայն մարդկութեան կը ներկայանայ "որպէս առաջին օրինակ մեռելներու յարութեան" (Ա.Կր 15.20): 

Չորրորդ, Քրիստոսի յարութիւնը յիշեցո՛ւմ է ուղղուած մեր ժողովուրդին: 
Յիշեցում՝ որ Քրիստոսի յարութեան առաջին հաւատացող ժողովուրդը եղանք: Յարութեան հաւատքը մեր կեանքին հետ շաղախեցինք: Անո՛վ հզօրացած դիմագրաւեցինք պատմութեան հալածանքները ու ցեղասպանութիւնները: Անո՛վ պայծառակերպուած ստեղծեցինք ու վերստեղծեցինք, շինեցինք ու վերաշինեցինք՝ հակառակ մեզ շրջապատող դժոխային պայմաններուն: Անո՛վ գօտեպնդուած վերականգնեցանք ու վերակազմակերպուեցանք եւ վերակերտեցինք մեր հայրենիքը: Քրիստոսի յարութիւնը եղաւ մեր տառապալից կեանքը յարութեան շունչով ու ոգիով, հաւատքով ու տեսլականով հզօրացնող երկնային ուժ: 
Հինգերորդ, Քրիստոսի յարութիւնը նաեւ պատգա՛մ է ուղղուած մեր ժողովուրդին: 
Պատգամ՝ հաւատարիմ մնալու Քրիստոսի յարութեան խորհուրդին եւ զայն իրենց հաւատքի կեանքով ու առաքելութեամբ թարգմանած մեր հայրերու սրբազան կտակին: Նաեւ հեռո՛ւ մնալու քրիստոնէական արժէքները նսեմացնող կենցաղակերպերէ ու գործելակերպերէ: Հեռո՛ւ վանելու մեզ շրջապատող չարերն ու չարիքները: Պատգամ՝ մերժելու խաւարը ու բացուելու լոյսին, մերժելու վհատութիւնը ու փարելու յոյսին, մերժելու մահը ու կառչելու կեանքին: Արդ, սիրելի՛ հայորդիներ, զիրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հաւաքաբար յաղթահարելու յարութեան հաւատքով: Զիրար ողջունենք Քրիստոսի յարութեան յաղթանակին մասնակից դառնալու յանձնառութեամբ, ինչպէս դարեր շարունակ մասնակից դարձանք Քրիստոսի խաչի ճանապարհին: Չմոռնանք երբեք, որ "Քրիստոս մեզի համար մեռաւ, որպէսզի մենք իրմով կենդանի ըլլանք" (Ա.Թս 5.10): 

* * *
Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնին առիթով, եղբայրական ջերմ սիրով կʼողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով եկեղեցաշէն իրագործումներով երկար գահակալութիւն: Կʼողջունենք նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, իրենց մաղթելով բեղմնաւոր ծառայութիւն հայ եկեղեցւոյ անդաստանէն ներս:

Հայրապետական օրհնութեամբ ու հայրական սիրով կʼողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդները, Հոգեւոր դասը, Ազգային Իշխանութիւնները, մեր ժողովուրդի կեանքին մէջ գործող կազմակերպութիւններն ու միութիւնները եւ մեր հաւատացեալ ժողովուրդը: Կʼաղօթենք առ Աստուած, որ Իր երկնային հովանիին ներքեւ պահէ ու պահպանէ Հայաստանի եւ Սփիւռքի մեր ազգին զաւակները, որպէսզի կարենանք, Յարուցեալ Փրկչին յաղթանակով հզօրացած, վերանորոգել մեր կեանքը եւ դիմագրաւել ներկայ ժամանակներու բազմազան մարտահրաւէրները: 
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Սուրբ Զատիկ 2024

Անթիլիաս, Լիբանան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
#ՀԻՄԱ. Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները` ուղիղ 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Ամբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Օպերայի շենքի հարակից փողոցներում լարված վիճակ է (տեսանյութ) Ադրբեջանին անհանգստացնում է Հայաստանում տեղի ունեցողը. Հակոբ Բադալյան Ալիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ) Քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ ԼՂ-ում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը Եթե Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն ու քննադատություն՝ այն երբեք չի գալիս խարխլելու պետությանը․ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանայինք սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էինք բողոքում. ՔՊ-ական պատգամավոր 10 կարմիր բերետավորներ բերման են ենթարկել 15-ամյա պատանուն (տեսանյութ) Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով Մի հատ Վահե Ղալումյանին հարցրեք՝ ինքն ինչ մասնագիտություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ահռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանը Գերասիմ Վարդանյանն Տիգրանաշենի ներսում է (տեսանյութ)Կառավարությունից ներքին, գաղտնի հրահանգ կա՝ Փաշիյանին պաշտպանելու համարԲագրատ Սրբազանն ու երթի մասնակիցները մտան ԳԱԱ. նրանց դիմավորեց ինստիտուտի տնօրենը (տեսանյութ)ՌԴ նոր ՊՆ ղեկավարին «Պուտինի հերթական խամաճիկ» են անվանել Չեխովի անվան N55 դպրոցի աշակերտները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին (տեսանյութ)Մենք մեր ընկերներով Տիգրանաշենում ենք․ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)Սրբազանը դուրս եկավ Գրողների միության շենքից (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Կառավարությունից գաղտնի հրահանգ է իջեցվել ՔՊ-ականներին՝ պաշտպանել Փաշինյանին Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Տանիքին աշխատանքներ կատարող երիտասարդը ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել էՈստիկանները խոտ են հավաքում Կոմիտասի պողոտայից (տեսանյութ)ՀՀ նախագահը Միքայել Սրբազանի հետ խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասինԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ) Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով24News-ի լրագրողին ջադուխուրդ արեցին, մի վտիտ աղջկա վրա էդքա՞ն բերետ, մարդ կոչվելու իրավու՞նք ունեն (տեսանյութ) Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա ՄկրտչյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո ՆիկոլյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազան-ի գլխավորած երթը հասնում է ՀՀ Գրողների միությունԼրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆԱբովյանում այս պահին դասադուլ է ընթանում (տեսանյութ) Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․ սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ ՀակոբյանՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ ՀովհաննիսյանՀամացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան Գագիկ Մելքոնյան և Հովիկ Աղազարյան․ այս երկուսի մեջ է պայքարը. Սրբազանի կատակ պատասխանը՝ վարչապետի թեկնածուի մասին հարցին Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան «Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե կարիքս լինի, ասեք․ Փաստաբանին և մնացածին ազատ են արձակել Սու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներին Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը
Ամենադիտված