Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք Ուրախ եմ, որ ասելիքս հասել է ճիշտ հասցեատիրոջը. շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին. Արմեն Այվազյան Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե Դավթյան Դժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր Մկրտչյան Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հանրահավաքից հետո ժողովուրդը մոտենում է Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում Օրհնվեք, տղերք ջան, բարի ծառայություն, թողեք վահանները, պետք չեն ձեզ. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Ինքն է բացել ՀՀ-ի դարպասներն ու թշնամուն ներս թողել, նրա պատճառով է երկիրն այս օրի հասել. Ռուզաննա Խաչատրյան 

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագը

Հայաստան

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:

Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է. «Սիրելի՜ Սրբազան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաձայն ավետիսով հղում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, տիրախնամ թեմիդ հոգևոր դասին, թեմական ու ծխական խորհուրդների պատվարժան անդամներին և հավատավոր Մեր բոլոր զավակներին:

Փրկչի կենսաբեր Հարությունն առանձնակի հոգևոր խնդությամբ և հույսով է լցնում քրիստոնյաների սրտերն ու հոգիները փորձություններով լեցուն ներկա աշխարհում, երբ չդադարող պատերազմական արհավիրքները խլում են հազարավոր կյանքեր, պատճառ դառնում մարդկային տառապանքների, չարչարանքների ու զրկանքների:

Հայաստանի առջև ծառացած անվտանգային լուրջ սպառնալիքների Արցախի բռնազավթման ու հայաթափման հետևանքով ծանր փորձությունների դիմագրավող մեր ժողովրդի հայացքը նույնպես ուղղված է առ Հարուցյալ Տերը, անսասան հավատքով, թե՝ «Աստուած, որ եւ զՏէրն յարոյց, եւ զձեզ յարուսցէ զօրութեամբ իւրով» (Ա Կոր. Զ 14): Իր պատմության ընթացքին մեր ժողովուրդը արհավիրքներ շատ է տեսել, սակայն Աստծուն ապավինած՝ երբեք չի ընկրկել իր խաչի ծանրության տակ, չի հուսահատվել և չի հրաժարվել արդար, ազատ ու լուսավոր իր ապագան կերտելու տեսիլքից։ Հայրենիքի շուրջ համախումբ, համազգային միասնությամբ, վստահ ենք, պիտի կարողանանք դիմագրավել ժամանակի դժվարություններին ու մարտահրավերներին և նոր հաջողություններ արձանագրել՝ ի նպաստ ազգային մեր իղձերի ու նպատակների իրագործման:

Սիրելինե՛ր, գոհունակ սրտով Սուրբ Հարության տոնի շնորհաբեր այս առիթով բարի լուր ենք փոխանցում Ձեզ։ Բարձրյալի կամքին ու զորությանը ապավինած՝ առաջիկա սեպտեմբեր ամսին, աղոթակցությամբ հայրենաբնակ և աշխարհասփյուռ բարեպաշտ Մեր զավակների, պիտի կատարենք սրբալույս մյուռոնի օրհնությունը և աստվածակառույց Մայր Տաճարի վերաօծումը՝ հավատքով, որ նվիրական այս արարողությունները պիտի վերանորոգեն համազգային մեր ուխտը առ Աստված և գոտեպնդեն հավատացյալ մեր ժողովրդին՝ արիությամբ ու հանձնառությամբ վերակերտելու իր նոր կյանքը:

Սիրելի՛ Սրբազան, զատկական լուսապայծառ այս օրը Միածնաէջ Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք, որ Հարուցյալ Տերը զորավիգ լինի Ձեզ, թեմիդ ուխտապահ հոգևոր դասին և հավատացյալ Մեր զավակներին և նորանոր հաջողություններ պարգևի ազգօգուտ ու եկեղեցաշեն Ձեր բարի գործերին և ձեռնարկումներին՝ ի փառս Աստծո, ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

Թող Աստված խաղաղություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և իր հոգածու խնամքի ներքո պահի ու պահպանի բարեպաշտ մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս, այժմ և հավիտյանս, Ամեն»:

Ս. Պատարագի վերջում Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:

Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Նավասարդ սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ:

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող «Յուվենտուսը» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ) Զվարճալի է հետևել, թե ինչպես են իշխանամետ տեղեկատվական հոսքը իրենց ֆեյքային ապուշությունը անվանում «տեղեկատվական հակազդեցություն» Սրբազանի նախաձեռնությանըԱյս իշխանությունից մեկ օրում հնարավոր չէ ազատվել. Տարոն ՏոնոյանԲագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոքՈւրախ եմ, որ ասելիքս հասել է ճիշտ հասցեատիրոջը. շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին. Արմեն ԱյվազյանԵս պատրաստ եմ աջակցել այս պայքարին այնքան, որքան կպահանջվի. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե ԴավթյանՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԴժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր ՄկրտչյանՇոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՏանել չեմ կարող սուտը, չեմ կարող դիմանալ, երբ տեսնում եմ, թե ինչպես է կործանվում երկիրըԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Արսենալիը» հյուրընկալվելիս հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ ՍրբազանԻշխանությունը չի գիտակցում վտանգները, հասարակության համախմբումը շարունակվում է, պետք է պայքարել Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Բագրատ Սրբազանին եմ տեսնում որպես վարչապետ, թեկուզ` անցումային կառավարության դեպքում Վերջապես հարթակին կանգնածը հայերեն է խոսում, Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է (տեսանյութ) Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հանրահավաքից հետո ժողովուրդը մոտենում է Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում Հանրահավաքից հետո ոստիկանները վերադառնում են դեպի ավտոբուսները (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները Ուզում եմ մեր զոհված տղաների հետ նույնանամ, ինձ ոչ մեկի հետ էլ չեմ նմանեցնում. Բագրատ Սրբազան Իմ տղան կալանավայրից կոչ է արել չհրաժարվել պայքարից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Կուզենայի` Բագրատ Սրբազանը լիներ վարչապետ, նա կրում է հայի հատկանիշները. դերասան Սրբազանի կողքին պետք է բոլորը լինեն, Հայաստանը բարդ իրավիճակում է, սխալները միասին կուղղենք. բժիշկ Օրհնվեք, տղերք ջան, բարի ծառայություն, թողեք վահանները, պետք չեն ձեզ. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Տղամարդու խոսքը բերանից է դուրս գալիս, ոչ թե մարմնի այլ մասերից, եթե հրաժարական չտա, կստիպեն (տեսանյութ) Ինքն է բացել ՀՀ-ի դարպասներն ու թշնամուն ներս թողել, նրա պատճառով է երկիրն այս օրի հասել. Ռուզաննա Խաչատրյան Նորմալ եմ համարում, մի բան արել ա, որ տանում են. ոստիկանապետը` իրավապահների քայլերի մասին (տեսանյութ) Անընդունելի է, դրոշակը ձեռքին խաղաղ ցուցարարին ինչո՞ւ ես կալանավորում. Օսիպյան (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-նՍողունի պես մի պառկիր թշնամու առաջ, պատերազմ են պարտադրո՞ւմ, զենքը ձեռքիդ` զոհվիր. Մանվել Եղիազարյան Էդ մարդն ինձ համար իշխանություն չի, օկուպացիոն ռեժիմ է, ինչքան շուտ գնա` էդքան լավ. Միքայել Սրբազան (տեսանյութ) Վաղն առավոտ ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան Առաջիկա օրերին պետք է լուծենք պակասող 18 ձայների հարցը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանները «բազմաշերտ պատ» են կազմել կառավարության դիմաց` բաղկացած հարյուրավոր իրավապահներից (տեսանյութ) Նա պետք է հեռանա, բանակին ստորացնում է, ոստիկաններին բարոյազրկում և լեգիտի՞մ վարչապետ է (տեսանյութ) Վեհափառն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև փոխգործակցությանը Փրկարարները վնասված ծառերը տեղափոխել են անվտանգ տարածքՍահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի. ստամոքսի ժողովուրդ չենք մենք. Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք իրավունք չունի մեր աշխարհագրությունը փոքրացնել. 29.800 մեկ անգամ, հետո` 29.743. Սրբազան (տեսանյութ) «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել Պետք է բացառել հայկական ԶՈՒ ցանկացած նահանջ. Վահագն Մելիքյան (տեսանյութ)Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը Մեր առջև խնդիր է դրված` լինել «Արևմտյան Ադրբեջան», թե՞ Հայաստան. մենք ընտրում ենք Հայաստանը (տեսանյութ) Հարթակում են երեկ անհնազանդության ակցիաներին մասնակցած ու բերման ենթարկված քաղաքացիները (տեսանյութ)
Ամենադիտված